-
Իրանի Սոլդոզի ճահճուտում նկատվել են չվող մոխրագույն կռունկներ
Սեպտեմբեր 08, 2025 06:03Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Նաքդե շրջանի Սոլդոզի ճահճուտում նկատվել է չվող մոխրագույն կռունկների առաջին երամը՝ 12 թռչուններով: Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ճահճուտները կարևոր դեր ունեն թռչունների համաշխարհային միգրացիայի ուղու վրա: