Իրանի Սոլդոզի ճահճուտում նկատվել են չվող մոխրագույն կռունկներ
Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Նաքդե շրջանի Սոլդոզի ճահճուտում նկատվել է չվող մոխրագույն կռունկների առաջին երամը՝ 12 թռչուններով: Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ճահճուտները կարևոր դեր ունեն թռչունների համաշխարհային միգրացիայի ուղու վրա:
Նաքադեի շրջակա միջավայրի պաշտպանության վարչության պետ Ակբար Ղաեմին ասել է. «Ամեն տարի աշնանը մոխրագույն կռունկները մտնում են Նաքադեի շրջանի ճահճուտներ, այդ թվում՝ Սոլդոզի ճահճուտներ, հանգստանալու և սնվելու համար, և որոշ ժամանակ անց շարունակում են իրենց միգրացիայի ուղին դեպի հարավային շրջաններ»:
Pars Today-ի փոխանցմամբ՝ Ղաեմին հավելել է. «Այս տարի Նաքադեի շրջանի Սոլդոզի ճահճուտում նկատվել է չվող մոխրագույն կռունկների առաջին երամը՝ 12 թռչնով»:

Ղաեմին հավելել է.«Արևմտյան Ատրպատականն Իրանի քիչ նահանգներից է, որտեղ կռունկները բազմանում են: Այս թռչունները բազմանում են նահանգի հյուսիսային շրջաններում, իսկ աշնանը երիտասարդ կռունկները չվում են հարավ՝ չափահաս թռչունների երամների հետ միասին»։

Մոխրագույն կռունկները խոշոր չվող թռչուններ են, որոնք շատ նման են արագիլներին՝ իրենց երկար ոտքերի և պարանոցների պատճառով։ Ունեն կարճ պոչ, երկար թևեր և երկար, հաստ կտուցներ։ Ապրում են ջրային տարածքներում, թփուտներով հարթավայրերում, գյուղատնտեսական հողերում և լճերի եզրերին:

Սոլդոզի ճահճուտը, որը գտնվում է Նաքդե շրջանից 25 կիլոմետր հեռավորության վրա, վերականգնվել է 2002 թվականից և հանդիսանում է պահպանվող տարածք, որտեղ բնակվում են հազարավոր չվող և մշտական ապրող թռչուններ: Այս ճահճուտում որսի և ձկնորսության արգելքի շնորհիվ թռչունների համար հարմար պայմաններ են ստեղծվել և այն դարձրել է Իրանի կարևոր թռչունների դիտարկման վայրերից մեկը:

Նաքդե շրջանում կան յոթ սեզոնային և մշտական ճահճուտներ, որտեղ տարեկան ապրում են են ավելի քան 10 հազար չվող և տեղական թռչուններ: Այս ճահճուտների թվում են Դարգահ Սանգին, Հասանլուն և Յադգարլուն, որոնք ընդգրկված են միջազգային ճահճուտների ցանկում:

Գարնանը և աշնանը Նաքդեի ճահճուտները բնակեցնում են բազմազան չվող թռչուններ, այդ թվում՝ մոխրագույն սագեր, տարբեր բադեր: Այս կենսաբազմազանությունը հաստատել է Իրանի դիրքը թռչունների համաշխարհային միգրացիայի ուղու վրա։