Մամուլի տեսություն 04-11-2018
Լուսահոգի Էմամ Խոմեյնին մեր դարի փրկարար շարժումների հիմնադիրն է: Նա էր, որ միայնակորեն կանգնեց այն աշխարհում որտեղ իրենց տիրապետությունն էին տարածել Մարքսիզմն ու Լիբերալիզմը և իր կոչերով մարդկանց փրկեց նյութեղենից ու նրանց հոգևոր աշխարհին վերադառնալու կոչ արեց:
Ռեսալաթ
Աբանի 13-ն առավել շքեղ քան երբևե
Լուսահոգի Էմամ Խոմեյնին մեր դարի փրկարար շարժումների հիմնադիրն է: Նա էր, որ միայնակորեն կանգնեց այն աշխարհում որտեղ իրենց տիրապետությունն էին տարածել Մարքսիզմն ու Լիբերալիզմը և իր կոչերով մարդկանց փրկեց նյութեղենից ու նրանց հոգևոր աշխարհին վերադառնալու կոչ արեց: Նա արևմուտքում մոդեռնիզմի ծնունդով մոլորության մեջ հայտնված պատմությունը կրկին առաջնորդեց, դեպի մարգարեների ուղին: Նա իր ուսերին վերցնելով բռնապետության ու մեծապետականության դեմ պայքարի դրոշը Իրանի ժողովրդին կոչ արեց ընդվզել աշխարհում ԱՄՆ-ի, տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի, նաև Փահլավի ռեժիմի բռնությունների դեմ: Աբանի 13-ին՝ նոյեմբերի 4-ին, նրան ազատախոհության և երկրի փառքն ու պատիվը և անկախությունը պաշտպանելու կոչեր անելու պատճառով աքսորեցին: 14 տարի անց նա աքսորից վերադարձավ իր ժողովրդի գիրկը, իսկ ժողովուրդը նրան դիմավորելու համար մեկ մարդու նման ոտքի կանգնեց ու հիմնադրեց ԻԻՀ համակարգը: ԻԻՀ-ի հիմնադրմամբ հսկա երկրաշարժ տեղի ունեցավ տարածաշրջանում ու աշխարհում և արևելքում ու արևմուտքում սասանեցին չարիքի պալատների սյուները: Իր ընդվզմամբ լուսահոգի Էմամը ոչ միայն Իրանում կործանեց Շահի ռեժիմը, այլ տարածաշրջանի բռնակալներին էլ իսլամական զարթոնքի հետևանքով ուղարկեց դժոխքի խորքը, որոնց գլխավորում էր Բաղդադում Սադդամի դաժան ռեժիմը: Նա արևելքի ու արևմուտքի միավորման արդյունքը համարվող անհավասար պատերազմում հայտարարեց. «Ղոդսի ճանապարհն անցնում է Քյարբալայից» և այսօր Քյարբալան 20 միլիոնանոց մի բանակի կենտրոնն է, որը սպասում է տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի ոչնչացման հրամանին:
Իրանի պատմության մեջ Աբանի 13-ը հիշարժան օր է: Աբանի 13-ը հիշեցնում է լուսահոգի Էմամ Խոմեյնու աքսորի դառնությունը, Իսլամական հեղափոխությունը պաշտպանելու մեղքով աշակերտության կոտորածը և ԱՄՆ-ի լրտեսական որջի գրավումը: Այս օրվա ընթացքում իր գագաթնակետին է հասնում ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի հանդեպ իրանցիների ատելություն, իսկ այս տարի երբ ամերիկացիները մերկացրել են սուրը և ամեն օր առավել բացահայտ տեսք են ստանում ԱՄՆ նախագահ Թրամփի նողկալի դեմքն ու Իրանի ժողովրդի դեմ նրա սպառնալիքները բնական է, որ Աբանի 13-ը նշվելու է առավել մեծ մասշտաբով և իրանցիներն իրենց պատիվը, անկախությունն ու ազատությունը պաշտպանելու համար փողոց են դուրս գալու և «Մահ Իսրայելին», «Մահ Ամերիկային» ու «Մահ Անգլիային» կարգախոսներն են վանկարկելու:
Ջավան
Նավթի գնի հավելումը և առևտրական պատերազմը բարդություն է առաջացրել ԱՄՆ-ի համար
Նավթի վաճառքի զրոյացումը ոչ միայն պատրանք էր, այլ այսօր պատժամիջոցների պատճառով նավթի գների հավելումը Իրանի նավթը գնողների և ԱՄՆ-ի դաշնակիցների վրա տնտեսական ճնշում գործադրելուց բացի նաև բացասաբար է ազդել ԱՄՆ-ի տնտեսության վրա:
«Ինդիանօյլ» ընկերության վարչության նախագահը «Էս Անդ Փի Գլոբալ Փլաթս»-ին տված հարցազրույցում, ասել է. «Այն հեռանկարը, թե Հնդկաստանի նավթազտարանները զրոյի են հասցնելու Իրանից նավթի գնումը անիրատեսական է»:
Թեև Հնդկաստանի նավթի ամենախոշոր զտողը համարվող «ինդիանօյլ»-ը կրճատել է Իրանից ներկրվող նավթի ծավալները, բայց նրա վարչության նախագահ Սանջիու Սինգն ասել է, հավանականությունը, որ Իրանից նավթի ներկրումը զրոյացվի չափազանց չնչին է: Նա հավելել է. «Չնայած այն իրողության, որ երկուշաբթի օրվանից վերականգնվում են պատժամիջոցները, բայց այս ընկերությունը ընթացիկ ամսում Իրանից նավթի բեռնվածքներ ստանալու պատվեր է կատարել»: Սինգը նաև ասել է. «Մենք խորապես համոզված ենք, որ եթե Իրանի նավթը կրճատվի համաշխարհային շուկաներից, շուկան առնվազն որոշակի ժամանակ անկայունության կմատնվի: Անձամբ չեմ կարող պատկերացնել, որ Հնդկաստանը կդադարեցնի Իրանից նավթի գնումը»: «Փլաթս»-ի հաղորդման համաձայն, Իրանից Հնդկաստան նավթի արտահանումը սեպտեմբերին հասավ օրական 600 հազար բարելի, սակայն հոկտեմբերին նվազեց 500 հազար բարելի և ակնկալվում է, որ այդ ծավալը պահպանվի նաև նոյեմբեր ամսին:
Այս միջոցին «Ռոյտերզ»-ը մի հաղորդման մեջ գրեց, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ի շղթայական հանրախանութներից շատերը «Ամազոնի» հետ մրցակցելու նպատակով իջեցրել էին իրենց գները, բայց այսօր համաշխարհային շուկայում առաջին անհրաժեշտության ապրանքների գները նաև փոխադրության հետ կապված ծախսերը հավելում կրելով ԱՄՆ-ում շղթայական հանրախանութներից շատերը հայտարարել են, որ պարտավոր են բարձրացնել սպառողական ապրանքների,, այդ թվում մրգի ու կանաչեղենի գները:
Ալիք
ԵՄ դեսպան․ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները դժվար պայմաններում կկազմակերպվեն
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները դժվար պայմաններում կկազմակերպվեն, քանի որ շատ արագ պետք է նոր պայմանագրեր պատրաստվեն։ Այս մասին նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատվիրակության ղեկավար եւ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Ընդ որում, նրա խոսքերով, եթե Հայաստանն ակնկալում է, որ օգնության եւ համագործակցության չափը կբարձրացվի նոր մակարդակի, ապա անհրաժեշտ է ստեղծել նոր Հայաստանի կերպար, որը նայում է դեպի ապագան։
«Որն ունի իր առաջնահերթությունների մասին շատ հստակ պատկերացում, սա հատկապես կապիտալի ներդրում է պահանջում։ Այսինքն, գլխավոր խոսքը ենթակառուցվածքային նախագծերին է վերաբերում։ Դրանց պետք է երկարաժամկետ հեռանկարում դիտարկել։ Ինձ հարցնում են՝ ինչպե՞ս է տրամադրված Եվրամիությունը։ Ես պատասխանում եմ, որ ամեն ինչ մեր հայ գործընկերներից է կախված։ Եթե հայերը ցույց կտան, որ իրենք (լավ իմաստով) կարող են օգտագործել Եվրամիության փողերը, լավ կերպար կստեղծեն, ապա Հայաստան ավելի շատ միջոցներ կգան»,- պարզաբանեց Սվիտալսկին։
Դեսպանը չհերքեց, որ այս ամենը քաղաքական բնույթ է կրում, սակայն բխում է հենց Հայաստանի շահերից։
News.am
Արտագաղթ Հայաստանից․ Առաջատարը Լոռին ու Շիրակն են
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը 1 տարում կրճատվել է 10,4 հազարով կամ 0,3 տոկոսով։ Նկատենք, որ այդ գործընթացը տեղի է ունենում բնակչության թվի բնական աճի պայմաններում։ Այստեղից էլ արտագաղթյալների թիվն ավելի մեծ է, քան հետեւում է վերոնշյալ անկումից։
Մշտական բնակչության թվի կրճատման բացարձակ մեծությամբ «առաջատարը» Լոռու եւ Շիրակի մարզերն են, անկումը համապատասխանաբար՝ 1,8 եւ 1,7 հազար մարդ։ Այսինքն, այս իմաստով առանձնանում են առավելապես քաղաքային բնակչություն ունեցող մարզերը։ Այսպես, բազային ամսաթվով, այս մարզերի մշտական բնակչության ընդհանուր թվում քաղաքային բնակչության մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար՝ 59,1 եւ 58,5 տոկոս։ Համեմատության համար՝ մարզերում (այսինքն՝ առանց «միլիոնանոց» մայրաքաղաքի) այդ ցուցանիշն ակնհայտորեն քիչ է եղել՝ 43,2 տոկոս։
Հայաստանի բնակչության արտագաղթի հիմնական պատճառները հանրահայտ են՝ աղքատություն եւ գործազրկություն։ Սրանց ավելացվում է արտասահմանում, քան հայրենիքում, ավելի բարձր եկամուտներ ստանալու բարձր որակավորում ունեցող մասնագետների հնարավորությունը։ Սակայն նրանք համեմատաբար քիչ են։