Մամուլի տեսություն 07-11-2018
Ամերիկացի ռազմական հարցերի վերլուծաբանը Թեհրանի դեմ Վաշինգտոնի վերաբերմունքը տնտեսական ահաբեկչություն անվանեց և ասաց, որ դրա դիմակայման միակ միջոցը դոլարից անկախ ֆինանսական կառույցի ստեղծումն է:
ԻՌՆԱ
Ֆինանսական անկախ կառույցն ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչության դեմ պայքարի միջոց
Ամերիկացի ռազմական հարցերի վերլուծաբանը Թեհրանի դեմ Վաշինգտոնի վերաբերմունքը տնտեսական ահաբեկչություն անվանեց և ասաց, որ դրա դիմակայման միակ միջոցը դոլարից անկախ ֆինանսական կառույցի ստեղծումն է:
«Veterans Today» ռազմական կայքի գործադիր խմբագիր Ջիմ Դաբլյու Դինը ԻՌՆԱ-ի թղթակցի հետ զրույցում Իրանի դեմ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության մասին նշեց. «ԱՄՆ-ի հնարքները բացահայտվել են և երկարատևում չի կարող պահպանել իր գերազանցությունը, քանի որ բոլոր նրանք որոնց նա իր պատժամիջոցների թիրախն է դարձրել, միավորվել են»:
Նա ընդգծեց. «Նրանք այսօր նկատում են, որ նման միակողմանի քայլերի դիմաց պաշտպանվելու միակ միջոցը դոլարից անկախ ֆինանսական կառույցի ստեղծումն, որպեսզի այլևս տնտեսական ահաբեկչության զոհ չգնան:
Ամերիկացի այս փորձագետը Դանիայում ահաբեկչական գործողության համար ծրագրավորում կատարվելու մասին եվրոպական այդ երկրի կառավարության հավակնության մասին, ասաց. «Արևմուտքցի շատ վերլուծաբաններ չեն գիտակցում, թե ինչո՞ւ որևէ մեկի կողմից սպառնալիքի տակ չգտնվող Դանիան ներքաշվում է Իրանի դեմ շինծու մեղադրանքներում»:
Դինը հավելեց. «Հարց է ծագում, որ արդյոք իսրայելցիները կամ ՆԱՏՕ-ի գործակալներն են Իրանի դեմ նոր ու առեղծվածային սցենարի գործադրման դիմել: Պիտի ասել, որ նրանց քայլերը փորձագետների համար մանկական են»:
Նա պատասխանելով այն հարցին, թե ինչ կարծիք ունի իսրայելյան աղբյուրների այն հավակնության մասին, թե այդ ռեժիմի տեղեկատվական կազմակերպություն՝ ՄՈՍԱԴ-ն է բացահայտել Դանիայում իրանական նախագիծն ասաց. «Հենց սկզբից այն համոզման եմ եղել, որ սա ՄՈՍԱԴ-ի կողմից իրականացված դասական գործողություն է: Իսրայելը նման գործողությունների իրականացման երկար անցյալ ունի, որոնք նա գործադրում է միայնակորեն և կամ հյուրընկալ երկրի օգնությամբ: Դրա նպատակն էլ ապակողմնորոշումն ու հոգեբանական պատերազմն է»:
«Իսրայելցիներն անգամներ հաստատել են նման գործողություններ իրականացնելու իրենց կարողությունը և հոխորտացել են դա իրականացրել են առանց ծուղակն ընկնելու»,-հայտարարեց ամերիկացի ռազմական փորձագետը:
Դինը հավելեց. «Մեր ԶԼՄ-ները հրաժարվում են Իսրայելի հետախուզական գործողությունները բացահայտելուց, քանի որ գերադասում են Իսրայելի լաբբի դիմաց աչքաթող անել իրենց քաղաքացիների իրավունքները»:
Նա ընդգծմամբ. «Նման գործողություններ իրականացվում են նույնիսկ ԱՄՆ-ում, որտեղ Իսրայելն առանց արգելքի հանդիպելու հետախուզական գործողություններ է իրականացնում: Սա այն տխուր աշխարհն է, որտեղ մենք ապրում ենք»:
ԻՌՆԱ-ն ամերիկացի այս փորձագետին հարցրել է նաև Արաբիայի ու Էմիրությունների կողմից Եմենի ժողովրդի կոտորածին վերջ տալու հարցում Սպիտակ տան լրջության մասին:
Դինն ասաց. «Մինչև այնքան ժամանակ, երբ ԱՄՆ-ն խոսելուց բացի այլ քայլի չի դիմել Եմենում հրադադարի մասին ԱՄՆ-ի հայտարարությունն Արաբիայի կողմից դիտվելու է որպես միայն ներքին քաղաքական սպառում ունեցող դիրքորոշում»:
«Veterans Today»-ի գործադիր տնօրենն ընդգծեց. «Անցյալում երբ խոսք է եղել հրադադարի մասին ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը երկդիմի հայտարարություններ է կատարել: Մի կողմից պահանջել է շտապ վերջ տալ Եմենի պատերազմին, իսկ հետ ասել է, որ Եմենի դեմ հարձակումների մեղմացման որևէ պատճառ գոյություն չունի»:
Դինը Թրամփի քաղաքականություններում փոփոխությանը հանդեպ վատատեսություն հայտնելով, ասաց. «Իրանի դեմ Թրամփի քաղաքականությունը շարունակվելու է, քանի որ նա Իսրայելին ու Արաբիային այդ ճնշումների կապակցությամբ խոստումներ է տվել»:
Հրապարակ
Իրավական բացթողում՝ ՀԱՊԿ կանոնադրության մեջ. Նիկոլ Փաշինյանը կկարողանա՞ օգտվել դրանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղն Աստանայում մեկնարկող ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում առանցքային հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը։
«Հարցն ունի 2 ասպեկտ՝ իրավական և քաղաքական։ Իրավական առումով կա բացթողում՝ գլխավոր քարտուղարի հետկանչման մեխանիզմն ամրագրված չէ ՀԱՊԿ կանոնադրությունում: Տեղակալներինն ամրագրված է, քարտուղարինը՝ ոչ, ինչը բացթողում է, որովհետև պետք էր դիտարկել հիվանդության, մահվան հանգամանքը։ Այդ առումով գերակա է դառնում կանոնադրության մյուս որոշումը, որ քարտուղարը նշանակվում է 3 տարով, ինչը մեր օգտին է։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը պնդի, որ ըստ կանոնակարգի մինչև 2020թ․ այդ պաշտոնը Հայաստանինն է, իսկ եթե ոչ՝ նշեք կանոնադրության այն կետը, որը հակառակն է պնդում»,- ասաց ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը՝ նշելով, որ այս պահին ԱԳ նախարարի, ներկայացուցիչների մակարդակով այդ խնդրով լուրջ բանակցություններ են գնում։
Իսկ քաղաքական ասպե՞կտը։ «Նկատեցիք՝ Բելառուսն անմիջապես առաջ գցեց իր թեկնածուին, խաղը խառնեց, ապա ասաց՝ որոշում չկա։ Բանն այն է, որ Խաչատուրովին նշանակելը նույնպես հեշտ չեղավ․ Ադրբեջանը դեմ էր, իսկ վերջինիս շահերն առաջ էր տանում նույն Բելառուսը։ Միայն այն փաստը, որ ՀԱՊԿ-ն այսօր ղեկավարում է Հայաստանը, դա զսպում է Ադրբեջանին։ Մի մոռացեք՝ ՀԱՊԿ-ն ինչ-որ ակումբ չէ, լուրջ ռազմական կառույց է, որն ունի լուրջ ուժեր, ՀԱՊԿ քարտուղարն ունի դոստուպ երկրների նախագահների մոտ՝ լրջագույն հարցեր քննարկելու»։ Իսկ Ռուսաստանի դիրքորոշումն ինչպիսի՞ն է, Լավրովի արձագանքից երևաց, որ դժգոհ են։ «Սկզբում՝ այո, սակայն հետո շատ բան փոխվեց։ Այս պահին կարելի է ֆիքսել, որ առավել հակում կա դեպի Հայաստան։ Բուն քննարկումների ընթացքից է կախված լինելու վերջնական որոշումը»։
News.am
Ո՞ր դեպքում Հայաստան–Իրան սահմանի փակման հեռանկարը կլինի նվազագույն. Գագիկ Մինասյանի մեկնաբանությունը
ՀՀ–ԻԻՀ հարաբերությունների կենսական նշանակությունը նախկին իշխանությունները հիմնավորել են Հայաստանի շրջափակված վիճակով եւ խուսափել սանկցիաներից։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։
«Այս տարիների ընթացքում միջազգային հանրությունը այս կամ այն առիթով էական նեգատիվ վերաբերմունք է դրսեւորել Իրանի նկատմամբ, սակայն մեր արտաքին գերատեսչության ինտենսիվ ջանքերի արդյունքում մեզ միշտ հաջողվել է այդ միջազգային կառույցներին հստակ ներկայացնել այն իրողությունը, որ կա այսօր Հայաստանի շրջափակված իրավիճակի հետ կապված, եւ նաեւ ներկայացնել, թե ինչքան կենսական նշանակություն ունի մշտապես գործող սահմանը ԻԻՀ հետ»,–ասաց Գագիկ Մինասյանը։
Նա ընդգծեց Հայաստան–Իրան հարաբերությունների կարեւորությունը։
«Բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, որ միջազգային հանրությունը ըստ արժանվույն ընկալել է այդ բավականին սպեցիֆիկ իրավիճակը, որում գտնվում է ՀՀ–ն եւ այն ընդհանուր մոտեցումները, որոնք վերաբերում են մնացած երկրներին եւ այդ սանկցիաներիը չեն տարածվել կամ շատ մեղմ են տարածվել Հայաստանի նկատմամբ»,–ասաց նա։
Մինասյանն ասաց, որ դրա համար պահանջվել են մեծագույն ջանքեր. «Եթե մեր պետության առաջին դեմքերը հետեւողականորեն աշխատեն այն կառույցների հետ, որոնք հերթական անգամ փորձում են սանկցիա իրականացնել Իրանի հանդեպ եւ այնպես ջանադրաբար, ինչպես հիմա, ապա սահմանի փակման հեռանկարը կլինի նվազագույն»։