Մամուլի տեսություն 12-11-2018
Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի տեղեկատվական կառույցները հաստատում են, որ Իրանի համակարգի փլուզման մասին վկայող ազդանշաններ չկան և համակարգն անցյալի նման տիրապետում է իրավիճակին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պատժամիջոցների խստացումը ԻԻՀ համակարգին ընդդիմանալու առիթ համարեց:
Ռեսալաթ
Պատասխան Պոմպեոյի զառանցանքներին
Այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի տեղեկատվական կառույցները հաստատում են, որ Իրանի համակարգի փլուզման մասին վկայող ազդանշաններ չկան և համակարգն անցյալի նման տիրապետում է իրավիճակին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պատժամիջոցների խստացումը ԻԻՀ համակարգին ընդդիմանալու առիթ համարեց, որը վերջին 40 տարիների ընթացքում երբևե գոյություն չի ունեցել և ԱՄՆ-ի տեղեկատվական կառույցների զեկույցի համաձայն որևէ ժամանակ էլ չի առաջանալու: Նույն պատրանքի հիման վրա էր, որ Թրամփը մի առ ժամանակ առաջ Եվրոպայի որոշ առաջնորդներին ասել էր, թե «մի քանի ամիս էլ սպասեք, Իրանը փլուզվում է»: Եվրոպացիներն էլ նույն այս պատրանքին հետևելով մինչև այսօր հրաժարվել են իրագործել ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած իրենց պարտավորությունները և ժամանակ են խլում, որպեսզի Իրանում իրենց համար ոտքի տեղ ստեղծեն: Պատժամիջոցների պարտությունը պատճառ է դարձել, որ Պոմպեոն զառանցի: Մի կողմից ասում է, որ պատժամիջոցները նպատակ չունեն վնասել Իրանի ժողովրդին, իսկ մյուս կողմից Իրանի ժողովրդին սովով է սպառնում և ասում է, որ եթե Իրանի ժողովուրդը սնունդ է ցանկանում պիտի հնազանդվի ԱՄՆ-ին: Աշխարհում ո՞վ չի իմանում, որ ԱՄՆ-ի ղեկավարները և իրենց ընչաքաղցության պատճառով աշխարհի ժողովուրդների արյունը հեղած դրամատերերը ծարավ են Իրանի ժողովրդի արյան և 40 տարի է ինչ զբաղված է սադրանքներով և կոշտ ու փափուկ պատերազմի միջոցով իրականացվող կոտորածով: Ամերիկացիները հրաժարվելով ՀԳՀԾ-ից հատկապես Իրանի վրա ճնշում գործադրելու հարցում կորցրել են միջազգային աջակցությունը: Այսօր Իրանի դեմ պատժամիջոցների խստացման մասին հայտարարելով նպատակ ունեն սպառնալիքների, կաշառքի և կամ ճնշում գործադրելու միջոցով միջազգային հասարակայնությանը համաքայլ դարձնել իրենց ոտնձգողական քաղաքականություններին: Այն որ աշխարհի պետություններն ու ժողովուրդները, մասնավորապես աշխարհի գերպետությունները հանձնվելով այս ճնշումների դիմաց և դեմ գնալով իրենց միջազգային պարտավորություններին ու նաև միջազգային իրավունքին կհամաձայնեն այս զոռբայությանը խիստ կասկածելի է թվում: Ժողովրդի մոտ տարածված համոզմամբ զառանցող մարդուն պիտի երկու անգամ ապտակել, որպեսզի քնից արթնանա: Եթե հետևելու լինենք տրամաբանությանը, ամերիկացիների հետ պիտի նույն կերպ վարվել:
ԻԼՆԱ
Ո՞ր երկրներն են ամենաշատը տուժում Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից
«Օյլփրես» կայքը քննարկել է այն երկրների վիճակը որոնք ամենաշատն են տուժում Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից:
Համաձայն այս հաղորդման, Իրանի դեմ ԱՄՆ-ի ծավալուն պատժամիջոցները տնտեսական խնդիրներ է առաջացնելու մասնավորապես ԻԻՀ-ի հարևան երկրների, այդ թվում Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի համար:
ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի նավթային եկամուտները զրոյացնել, սակայն ԱՄՆ-ի հետապնդած այդ նպատակը ուղղակիորեն ի ազդելու այդ երեք երկրների վրա, քանի որ նրանք Իրանից ուղղակի կերպով նավթ չեն ներկրում, այդուհանդերձ նրանք մասամբ կածված են Իրանի բնական գազին:
Ադրբեջանը որպես նավթ ու գազ արտահանող և Իրանից նավթ ներկրող երկիր հայտնվելու է չափազանց բարդ վիճակում: Ադրբեջանը երկար սահման ունի Իրանի հետ և անցած մարտին Իրանի ու Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրով ստանձնել է Կասպից ծովի նավթի ու գազի որոշ պաշարների կառավարումը: Այս պահին այդ համագործակցության ընդլայնումը դժվար է թվում, այդուհանդերձ Իրանի ու Ադրբեջանի համատեղ ներդրումների ծավալը չափազանց մեծ է և դժվար թե Վաշինգտոնին հաջովի դա դադարեցնել:
Միևնույն ժամանակ Ադրբեջանը կարող է շահել Իրանից նավթի արտահանումը դադարեցվելու հետևանքով նավթի համաշխարհային գների աճից: Քանի որ նավթի գնի այդ անկայունությունը հանգեցնելու է նաև բնական գազի գնի հավելման, որից բնականաբար շահելու է Ադրբեջանը:
Հայաստանն էլ իր էներգետիկա կարիքների ապահովման համար կախում ունի ներկրվող գազին:
Հայաստանն իրեն անհրաժեշտ գազի խոշոր մասը ներկրում է Ռուսաստանից, այդուհանդերձ 2017 թվականին Իրանից շուրջ 400 միլիոն խմ գազ է ներկրել Իրանից:
ՀՀ ԱԳ նախարարության խոսնակը նոյեմբերի 6-ին հայտարարեց. «Մենք քննարկում ենք Հայաստանի տնտեսության վրա պատժամիջոցների հավանական ազդեցությունը և հետևում ենք զարգացումներին»:
Հայաստանի վիճակն առավել բարդանում է նկատի առնելով այն իրողությունը, որ այդ երկրի գազի բաշխիչ ցանցը պատկանում է Ռուսաստանի «Գազպրոմ»-ին և Իրանի կրճատման դեպքում կմեծանա Ռուսաստանին այդ երկրի կախվածությունը՝ թուլացնելով այդ երկրի տնտեսությունը:
Արմենիա Սպուտնիկ
Ի՞նչ պետք է անի Հայաստանը, երբ ԱՄՆ-ն տնտեսական ահաբեկչություն է իրականացնում Իրանի դեմ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլտոնը տարածաշրջան կատարած այցի ընթացքում մի շարք հայտարարություններ էր արել, որոնք տագնապալի էին Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերությունների առումով։ ԱՄՆ-ի պատժամիջոցներն արդեն գործում են, և այդ պայմաններում Հայաստանը ստիպված է միաժամանակ ճկուն և ոչ երկիմաստ քաղաքականություն վարել։ Իրանի հետ բարեկամությունը վտանգելն անթույլատրելի է։
Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կարևոր են ցանկացած քաղաքական դասավորության դեպքում՝ չնայած երկու երկրներում տիրող ներքաղաքական իրավիճակին։ Իրանի վրա ճնշում գործադրելու ամերիկյան պատրաստակամությունը որոշակի տագնապ է առաջացրել Հայաստանում։
Ամերիկյան իշխող վերնախավի կիրառած տնտեսական ահաբեկչությունը նորություն չէ, բայց այլ բան է, որ այդ փորձված զենքը վերջին շրջանում կիրառվում է ցանկացած պատճառով և առանց պատճառի, և աշխարհում ոչ ոք ապահովագրված չէ, որ վաղը միջազգային հարաբերություններում պետական կամայականության այդ ձևը չի օգտագործվի իր դեմ։
Բոլտոնը Իրանին վերաբերյալ բաց տեքստով է հայտարարություն արել, ինչն էլ ստիպել է հայ հասարակությանը մտահոգվել՝ սպասելով Հայաստանի նոր ղեկավարության արձագանքին։ Բարեբախտաբար Նիկոլ Փաշինյանը բավական հասկանալի է արտահայտվել այդ առումով՝ պատասխանելով Բոլտոնի աննրբանկատությանը։
Հայաստանը մենակ չէ Իրանի վերաբերյալ ամերիկյան քմահաճույքը չխրախուսելու հարցում։
Վաշինգտոնը, իհարկե, կշարունակի ճնշել Հայաստանին, հատկապես Թրամփի շրջանում, երբ յուրաքանչյուր նոր օրը կարող է անսպասելի, անտրամաբանական և անբացատրելի շրջադարձեր բերել։ Ամերիկյան վարչակազմերի անտրամաբանական ու օրեցօր անկանխատեսելի դարձող գործողությունների պատասխանը պետք է լինի սեփական ազգային շահերի գերակայությունը գիտակցելը և հանուն այդ շահերի գործելը։
Ալիք
Փարիզում հանդիսավորությամբ նշել են Առաջին աշխարհամարտի ավարտի 100 ամյակը
Երեկ՝ նոյեմբերի 11-ին Փարիզում անցկացրել են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100 ամյակին նվիրված միջոցառումները:
100-ամեայ հոբելյանին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Ֆրանսիայի մայրաքաղաք են այցելել աշխարհի պետությունների մոտ 70 պատվիրակություններ եւ ղեկավարներ։
Հանդիսությունների բացումը սկսվել է Փարիզի հաղթական կամարի մոտ՝ տեղական ժամանակով 11։00։ Հենց այդ ժամին ղողանջել են Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերը։ Ընդ որում, այդ ժամը խորհրդանշական է՝ 1918 թվականի նոյեմբերի 11-ին, ժամը 11։00 ուժի մեջ է մտել ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, որ դաշնակիցների եւ Գերմանիայի միջեւ ստորագրվել էր Կոմպիեն քաղաքի մոտ գտնվող անտառում։
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը։ Նա աշխարհի առաջնորդներին կոչ է արել միավորվել «խաղաղության համար համատեղ պայքարում»։
«Ավելի լավ է հույսեր ստեղծենք, քան օգտագործենք միմյանց հանդեպ վախերը»,- հայտարարել է Մակրոնը։ Նրա ելույթին հետեւել է ռազմական շքերթ, ինչպես նաեւ՝ թատերական ներկայացում։