Մամուլի տեսություն 16-11-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100761-Մամուլի_տեսություն_16_11_2018
Եվրոպական բանակ ստեղծելու գաղափարն առաջին անգամ առաջ քաշվեց կես դար առաջ, ինչը սակայն եվրոպական ուժերի միջև համախոհության բացակայության պատճառով իրականություն չդարձավ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2018 08:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16-11-2018

Եվրոպական բանակ ստեղծելու գաղափարն առաջին անգամ առաջ քաշվեց կես դար առաջ, ինչը սակայն եվրոպական ուժերի միջև համախոհության բացակայության պատճառով իրականություն չդարձավ:

Մեհր

Եվրոպական միավորված բանակ, ջանք հանուն ԱՄՆ-ից կանաչ մայրցամաքի ռազմական անկախացման

 

Եվրոպական բանակ ստեղծելու գաղափարն առաջին անգամ առաջ քաշվեց կես դար առաջ, ինչը սակայն եվրոպական ուժերի միջև համախոհության բացակայության պատճառով իրականություն չդարձավ:

Եվրոպական բանակ ստեղծելու գաղափարն առաջին անգամ համաշխարհային երկրորդ պատերազմն ավարտվելուց որոշ ժամանակ անց քննարկման ենթարկվեց պատերազմին մասնակից երկրների կողմից: Եվրոպական որոշ երկրներ համոզված էին և շարունակում են համոզված մնալ, որ եվրոպական միավորված բանակի ստեղծումը կարող է նրանց համար ապահովական ամուր պատնեշի դեր կատարել և կայունություն, անդորր ու խաղաղություն պարգևել այդ մայրցամաքի ժողովրդին:

Այսօր՝ ավելի քան կես դա անց եվրոպական գերպետությունները կրկին առաջ են քաշել եվրոպական իրական բանակ ստեղծելու հավակնությունը, այնպես որ եվրոպացի ղեկավարների ու պաշտոնատարների պաշտոնական ու ոչ-պաշտոնական բոլոր հանդիպումների օրակարգում ներառված է լինում այդ հարցը: Թեև եվրոպական միավորված բանակի ստեղծման հարցով մասնավորապես զբաղվում են ԵՄ անդամ երկրների պաշտպանության և ԱԳ նախարարները, սակայն նրանք էլ մինչ այսօր չեն կարողացել այդ կապակցությամբ ցանկալի արդյունքի հանգել:

Եվրոպական երկրների համար այս հարցի կարևորությունն ընդգծվեց այն պահից, երբ Ռուսաստանն ընդլայնել իր պաշտպանական կարողությունները սպառնալիք ընկալվեց ՆԱՏՕ-ի ու եվրոպական երկրների համար: Իր սահմաններում և Եվրոպայի մերձակա տարածքներում Ռուսաստանի բանակի ներկայության ընդլայնումը լուրջ մտահոգություններ է առաջացրել, այն աստիճան, որ Գերմանիան, Ֆրանսիան և մի շարք այլ երկրներ չեն թաքցնում այդ կապակցությամբ իրենց մտահոգությունը:

ՆԱՏՕ-ի կապակցությամբ Թրամփի կատարած արտահայտություններից հետո եվրոպական միավորված բանակ ստեղծելու համար նոր ալիք է տարածվել եվրոպացի ղեկավարների ու պաշտոնատարների մոտ: Մակրոնն ընդգծելով, որ Ռուսաստանի հետ սահմանակից լինելու պատճառով հնարավոր է, որ Եվրոպան այդ երկրի կողմից որոշ սպառնալիքների ենթարկվի հայտարարեց, որ Եվրոպան պիտի ընդլայնի իր պաշտպանական կարողությունը, որպեսզի առանց ԱՄՆ-ի կախվածություն ունենալու ընդունակ լինի ինքնապաշտպանվելու:

Նա պատճառաբանելով եվրոպական իրական բանակ ստեղծելու անհրաժեշտությունն անդրադարձել է Միջին և կարճ հեռահարությամբ միջուկային հրթիռների արգելման պայմանագրից հրաժարվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին դիրքորոշմանը և ասել է, որ այդ ծրագիրը նպատակ ունի Եվրոպան պաշտպանել Չինաստանի, Ռուսաստանի և նույնիսկ ԱՄՆ-ի դիմաց:

Մակրոնը որ երկրի կառավարման հարցում հետևում է Ժաք Շիրակի և Շառլ Դը Գոլի օրինակին, փորձում է պաշտպանական դիրք ընդունելով ինչ-որ անվտանգություն ու կայունություն պարգևել իր ժողովրդին: Ֆրանսիայի նախագահի ծրագրերում իրեն ուրույն տեղն են զբաղեցնում միջուկային կարողության ամրապնդման, ազգային պաշտպանության կարողության ամրապնդման, միավորված Եվրոպայի դիմագծի պահպանման և Եվրոպայի միասնականության պահպանման համար արևելյան ու արևմտյան բլոկների միջև միասնականության ամրապնդման քաղաքականությունը, որոնք անուղղակի կերպով ընդդիմանում են ԱՄՆ-ի միահեծան քաղաքականություններին:

Այն պայմաններում, երբ Մակրոնը եվրոպական բանակ ստեղծելու ցանկություն է հայտնել, Թրամփը եվրոպական բանակի ստեղծումը վիրավորական է համարում և կրկնում է ՆԱՏՕ-ին վճարվող եվրոպական երկրների մասնաբաժնի հանդեպ իր մշտական քննադատությունները:

Գերմանիայի պաշտպանության նախարար Օրսուելա Ֆոն Դեր Լայնը և կանցլեր Անգելա Մերկելն էլ պաշտպանելով Մակրոնին ընդգծել են եվրոպական իրական բանակ ձևավորելու պահանջն ու այդ կապակցությամբ եվրոպական երկրների լուրջ քայլերի անհրաժեշտությունը:

Մակրոնից ու Մերկելից հետո եվրոպական այս կարևոր նախագծին անդրադարձավ նաև Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը «Ռաշա Թուդեյ»-ին տված հարցազրույցում պաշտպանելով եվրոպական միավորված բանակ ստեղծելու Ֆրանսիայի դիրքորոշումն, ասաց. «ԵՄ անդամ երկրներն իրավունք ունեն անկախ քայլեր ձեռնարկել պաշտպանական ու ապահովական բնագավառներում»:

Նկատի առնելով Եվրոպայի ընթացիկ զարգացումները թվում է, որ եվրոպական իրական բանակի ձևավորման մասին լուրջ քննարկումները հետաձգվելու են մինչև առաջիկա տարի կայանալիք Եվրոխորհրդարանի ընտրությունները: Եվրոպական նոր խորհրդարանի ձևավորումը կարող է նպաստել եվրոպական այս համատեղ կարևոր նախագծի իրագործմանը:

 

 

Ժողովուրդ

Թեկնածուների թիվն աննախադեպ շատ է

 

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին միայն համամասնական ընտրացուցակով մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուների թիվը, նախորդի համեմատ, բավական շատ է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարի համամասնական ընտրացուցակներում ընդգրկված է 1495 թեկնածու, մինչդեռ 2017թ. ԱԺ ընտրություններում թեկնածուների թիվը 1407 էր: Այս ընտրություններին թեկնածուների թվի ավելացումը միանգամայն հասկանալի է. մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ, մինչդեռ նախորդ տարի ընտրություններին մասնակցում էր 8 ուժ:

Նշենք, որ համամասնական թեկնածուների թվով առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ 183 հոգի, ՀՀԿ-ն ներկայացրել է 125 հոգանոց ցուցակ, ԲՀԿ-ն՝ 175 թեկնածու, «Սասնա ծռերը»՝ 175 թեկնածու: ՀՅԴ թեկնածուների թիվը 152 է, «Լուսավոր Հայաստան»-ինը` 155: «Մենք» դաշինքի թեկնածուները 144 հոգի են, ՕԵԿ-ինը՝ 137, «Քաղաքացու որոշում» կուսակցությանը՝ 81, «Ազգային առաջընթաց» կուսակցության թեկնածուները ևս 81-ն են, Հայաստանի Քրիստոնեաժողովրդավարական կուսակցությանը` 87 հոգի:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին, ապա ԿԸՀ-ն դեռ չի հրապարակում նրանց թիվը:

 

 

Հրապարակ

«Սորոսական հատվածը» նեղացած է. Ինչո՞ւ Արմեն Գրիգորյանը ընդգրկված չէ ՔՊ ցուցակում

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ «ՔՊ»-ից նեղացած են հասարակական կազմակերպությունները, այսպես ասած՝ «սորոսական հատվածը»՝ նախընտրական ցուցակի և «հարակից» պատճառներով։ Զարմացած են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի բացակայությունից, այն դեպքում, որ Դավիթ Սանասարյանին լավ տեղ են հատկացրել։ Ինչո՞ւ չկաք ցուցակում՝ հարցրինք Հռոմ գործուղման մեկնած ԱԽ քարտուղար Ա․ Գրիգորյանին։ «Բանն այն է, որ ես ոչ թե Հայաստանում եմ գրանցված, այլ՝ Արցախում»։ Պատճառը լոկ դա՞ է։ «Լոկ։ Իհարկե, առաջներում ԺԵԿ-ից տեղեկանք էին բերում և մասնակցում ընտրություններին, հիմա՝ չէ»,- ասաց նա՝ ակնարկելով Ռոբերտ Քոչարյանին, ում 1998-ին նման տեղեկանք տրվեց, որ կարողանա մասնակցել հայաստանյան ընտրություններին։

Իսկ ի՞նչ եք կարծում՝ դեկտեմբերի 6-ին ինչպե՞ս կլուծվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը Սանկտ Պետերբուրգում։ «Պետք է հարցը վերահասցեագրել ԱԳՆ-ին, դա մեր պազիցիան չէ»։ Իսկ Ձեր անձնական կարծի՞քն ինչպիսին է։ «Այլևս անձնական չկա այս պոստում»,- ասաց նա»:

 

 

Սպուտնիկ Արմենիա

Հայուհին ընդգրկվել է առավել հաջողակ երիտասարդ գործարարների ցանկում

 

Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է իր ամենամյա «30-under-30» ցանկը, որում ներկայացվում են դեռ 30 տարին չբոլորած երիտասարդ ու հաջողակ գործարարները, գիտնականներն ու արտիստները:

Forbes-ը 2019 թվականի երիտասարդ գործարարների ցանկում է ներառել նաև ԱՄՆ–ում բնակվող Հռիփսիմե Մաթևոսյանին։ 27 տարեկան Հռիփսիմեն Swiftera ընկերության համահիմնադիրն է, ապրում է Նյու Յորքում։

Նրա ղեկավարած ընկերությունը զբաղվում է տեսանկարահանումներով, ընդ որում` այդ նկարահանումներն իրականացվում են այնպիսի բարձրությունից, որին չեն կարող հասնել դրոնները, բայց ավելի ցածր բարձրությունից, քան նկարահանում են արբանյակները:

Այդ տեսանկարահանումների միջոցով ստացած տվյալները վաճառում են ճարտարապետներին, քաղաքային իշխանություններին և այլ պատվիրատուներին: