Մամուլի տեսություն 21-11-2018
Աշխարհում փողերի լվացման 80 տոկոսն իրականացվում է ԱՄՆ-ում ու Եվրոպայում:
Ջավան
Աշխարհում փողերի լվացման 80 տոկոսն իրականացվում է ԱՄՆ-ում ու Եվրոպայում
ԱՄՆ-ի բանկային փոխանցումներում զեղծարարությունների բացահայտման կապակցությամբ ինֆորմացիայի վերլուծման փորձագետ դոկտ. Սեյեդ Ջավադ Քազեմիթաբարն Իրանի նախագահության աշխատակազմի ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնում փողերի լվացման դեմ պայքարին նվիրված նիստում, ասաց. «Առկա տվյալների համաձայն, աշխարհում կեղտոտ փողերի ընդհանուր ծավալը 1,8 թրիլիոն դոլար կամ աշխարհի ՀՆԱ-ի 2-ից 5 տոկոսն է: Այս կեղտոտ փողերի 47 տոկոսն ԱՄՆ-ում, 30 տոկոսը Եվրոպայում և մնացյալն աշխարհի այլ կետերում շրջանառության մեջ են: Դրանց 99 տոկոսը կարողանում է անցնել ԱՄՆ-ի ու Եվրոպայի վերահսկողական համակարգերից և դրա շուրջ 80 տոկոսը կրկին ներդրում է կատարվում այլ ոճրագործությունների իրագործման համար»:
Նույնն է վկայում Իրանի բանկերի ու վարկային հաստատությունների վերահսկման հարցերով գերատեսուչը, ով սակայն փողերի լվացման գործում ԱՄՆ-ի ու Եվրոպայի մասնակցությունը 70 տոկոսն, իսկ Իրանի մասնաբաժինը շատ չնչին է համարում:
Դա ի տես այն բանի, որ ԻԻՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է Իրանում փողերի լվացման գոյության մասին և դա կողմնակի կերպով կապել է FATF-ին անդամակցությամբ:
Հայացք նետելով FATF-ին անդամակցող երկրների փորձին պարզվում է, որ չնայած նրան այդ երկրները տարիներ է ինչ միացել FATF-ին սակայն փողերի լվացման երևույթը դեռ ակռա է նրանց ֆինանսական ու բանկային համակարգերում և այս միջազգային կոնվենցիայի կետերը չեն կարողացել կանխել այդ երևույթը:
Այս կապակցությամբ Իրանի բանկերի ու վարկային հաստատությունների վերահսկման հարցերով գերատեսուչ Աբդոլմահդի Առջմանդնեժադն անցած տարվա վերջին հայտարարեց, որ գոյություն ունեցող տեղեկությունների համաձայն աշխարհում փողերի լվացման 47 տոկոսն ԱՄՆ-ում, իսկ 23 տոկոսն իրականացվում է Եվրոպայում:
Դա այն իմաստով է, որ փողերի լվացման մյուս 30 տոկոսն իրականացվում է այլ երկրներում և եթե նկատի առնենք աշխարհի ֆինանսական կարևոր կենտրոնները համարվող Դուբայը, Սինգապուրը, Հոնկ Կոնգն ու Տոկիոն, Իրանի և մնացյալ երկրների մասնաբաժինը շատ չնչին է լինում:
Ի դեպ, FATF-ի գլխավոր անդամներից համարվող Դանիայի «Դանսք Բանք»-ը այս օրերին 200 միլիարդ եվրո փողերի լվացման սկանդալ է դիմագրավում:
Դանիացի բացահայտումներ կատարող քաղաքացի Հարվարդ Վիլքինսոնն այդ երկրի խորհրդարանում ցուցմունք է տվել այն մասին, որ այդ երկրի ամենամեծ բանկը համարվող «Դանսք Բանք»-ը մասնակից է եղել աշխարհի պատմության փողերի լվացման ամենամեծ դեպքերից մեկին:
Այստեղ հարց է ծագում, որ արդյոք FATF-ն իրապես բավարար է երկրում փողերի լվացման դեմ պայքարի համար, թե առավել մաքրագործման համար պիտի ներքին օրենքները հզորացնել:
Էբթեքար
Տասնյակ սաուդացի արքայազներ ձգտում են կանխել Մոհամմեդ Բեն Սալմանի թագավոր դառնալը
Մոհամմեդ Բեն Սալմանի իշխանություն ստանալուց հետո սաուդացիների դիմագրաված գլխավոր մարտահրավերը եղել է այդ երկրում իշխանական համակարգի խախտումը: Արքայական ընտանիքի պահպանողական քաղաքականության շրջագծում Սաուդյան գերդաստանն 1930-ական թվականների կեսերին այդ երկրի անկախացումից ի վեր ստեղծեցին մի մեխանիզմ, որտեղ իշխանությունից գրեթե անկախ հոգևորականների ասպարեզ հանելով փորձեցին իրենց ու ժողովրդի միջև սակարկության համար մի տեսակ միջնորդ խմբեր ստեղծել: Այս մեխանիզմն անցած 80 տարիների ընթացքում հաջողությամբ բավարարել է հանրային ակնկալիքները և իշխանության ու ժողովրդի միջև հավասարակշռություն ստեղծող համակարգ է առաջացրել: Սակայն նրանից հետո, երբ երկու տարի առաջ հիշյալ հոգևորականները երիտասարդ արքայազնի միջոցով զրկվեցին իրենց դիրքից և արքայական ընտանիքում ճեղքվածք առաջացավ, Արաբիայում իշխանության տիրանալու համար լուրջ պայքար է ընթանում:
Արաբիայի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության սկանդալից և միջազգային հանրության կողմից Սաուդյան գերդաստանի վրա սաստիկ ճնշումներ գործադրվելուց հետո «Ռոյտերզ» լրատվական գործակալությունն անցած օրը հայտարարեց, որ Արաբիայում տեղյակ աղբյուրներ այդ լրատվական գործակալությանն ասել են, թե ավելի քան 10 արքայազններ և Արաբիայի թագավորի հորեղբոր որդիներ ձգտում են կանխել Մոհամմեդ Բեն Սալմանի թագավոր դառնալը: Իհարկե դա տեղի չի կարող ունենալ մինչև այնքան ժամանակ, երբ Մալեք Սալմանը ողջ է, քանի որ դժվար թե նա իր որդու դեմ քայլ ձեռնարկի: Հետևաբար արքայական ընտանիքի մեծ հեղինակություն ունեցող հիշյալ անդամները բանակցություններ են վարում, որպեսզի թագավորի վախճանումից անմիջապես հետո Մալեք Սալմանի 76-ամյա եղբոր՝ Ահմեդ Բեն Աբդոլազիզին թագավոր դարձնելու ուղղությամբ ջանքեր գործադրեն:
Ալիք
ՀՀ ԱԳՆ. «ԼՂ-ի շուրջ քննարկումները Մինսկի խմբից այլ հարթակներ տեղափոխելու փորձերը չեն նպաստում դրա հանգուցալուծմանը»
Նոյեմբերի 20-ին Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ։
Շնորհավորելով Լիլիան Մորի Պասքիեին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը նրան մաղթեց հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Անդրադառնալով Խորհրդարանական վեհաժողովի առջեւ ծառացած խնդիրներին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարն աջակցություն է հայտնել դրանց դիմագրավելու ուղղությամբ գործադրվող ջանքերին: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ԵԽ յուրաքանչյուր անդամ պետություն պետք է իր ներդրումն ունենա համընդհանուր եւրոպական արժեքների շուրջ համախմբված կառույցի գործունեության արդյունավետության եւ վարկանիշի բարձրացման գործում:
Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումների համատեքստում նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծել է կառավարության հանձնառությունը ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա շարունակելու բարեփոխումների գործընթացը, որի հերթական հանգրվանը լինելու է արդար եւ թափանցիկ, ժողովրդի կամքն արտահայտող ընտրությունների անցկացումը:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը ԵԽԽՎ նախագահին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը շեշտել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ ձեւաչափ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից դուրս հիմնախնդրի վերաբերյալ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը չեն նպաստում դրա հանգուցալուծմանը՝ վնասելով տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը:
Սպուտնիկ Արմենիա
ՀՀ նախագահը կվերադառնա Բաղրամյան 26, վարչապետը` Հանրապետության հրապարակ
Ազգային ժողովը դեմ չէ, որ ՀՀ նախագահը վերադառնա Բաղրամյան 26։
ՀՀ Ազգային ժողովն առանց դեմ ձայների այսօր առաջին ընթերցմամբ հաստատեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։ Դրանց համաձայն` Հայաստանի նախագահի նստավայրը Երևանի Մաշտոցի 47 հասցեից դարձյալ կտեղափոխվի Բաղրամյան 26, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից Հանրապետության հրապարակ` Կառավարական տուն 1:
«Ստացվեց այնպես, որ հանրապետության վարչապետն ունեցավ 2 նստավայր` Բաղրամյան 26–ը և Հանրապետության 1–ը։ Կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ, գտնում է, որ վարչապետը կառավարության գործունեությունը և կառավարության անդամների աշխատանքի համակարգումը կարող է իրականացնել 1 նստավայրի միջոցով»,– օրենքի նախագիծը ներկայացնելիս` ասաց Արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Դավթյանը։
Նա նաև նշեց, որ 1951թ.–ին կառուցված պատմական նշանակություն ունեցող Բաղրամյան 26 հասցեի շենքը պետք է վերադարձնել Հանրապետության նախագահին։