Մամուլի տեսություն 25-11-2018
ԱՄՆ-ում պետական մի քանի կառույցներ իրենց համապարփակ զեկույցում ազդարարեցին ԱՄՆ-ի տնտեսության և ամերիկացիների առողջության վրա կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցության մասին: Այս զեկույցը հակասում է Դոնալդ Թրամփի տեսակետին, որը չի ընդունում Երկրագնդի տաքացման երևույթը:
ԻՍՆԱ
ԱՄՆ-ի կառավարության կլիմայական փոփոխությունների մասին զեկույցը հակասում է Թրմափին
ԱՄՆ-ում պետական մի քանի կառույցներ իրենց համապարփակ զեկույցում ազդարարեցին ԱՄՆ-ի տնտեսության և ամերիկացիների առողջության վրա կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցության մասին: Այս զեկույցը հակասում է Դոնալդ Թրամփի տեսակետին, որը չի ընդունում Երկրագնդի տաքացման երևույթը:
Կլիմայական փոփոխությունների մասին ազգային չորրորդ զեկույցում ասված է. «Եթե հենց այսօր այս կապակցությամբ որևէ քայլ չվերցվի կլիմայական փոփոխությունների պատճառած ցավերը շատ ավելի խորն են լինելու»:
Այս զեկույցում, որ մշակվել է պետական ու հետազոտական մի քանի կազմակերպությունների կողմից և դրա տակ դրված է աշխարհի հայտնի մի քանի կլիմայագետների ստորագրությունը, նախատեսված է, որ կլիմայական փոփոխությունների խորացող մարտահրավերը բացասաբար են ազդելու մարդկանց առողջության ու անվտանգության և կյանքի որակի, նաև համաշխարհային տնտեսական աճի վրա:
Ուրբաթ օրը հրապարակված այս զեկույցը հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնորոշմանը, որ անգամներ ասել է, թե նման զեկույցների հավատք չի ընծայում և իր կառավարության քաղաքականությունը մշակել է բրածո էներգակիրների արդյունաբերության զարգացման լիարժեք հովանավորման հիման վրա:
Այս զեկույցում աշխարհի գիտնականները կրկին ընդգծել են, որ մարդն ազդում է կլիմայական փոփոխությունների վրա և զգուշացրել են, որ օդի ջերմաստիճանի տատանումները մարդկային գործոնի միջամտության պատճառով խստացվել են:
ԱՄՆ-ի կլիմայական փոփոխությունների վիճակի մասին ազգային զեկույցը, որի մշակմանը մասնակցում են այդ երկրի տասնյակ պետական գործակալություններն ու պաշտոնական կազմակերպություններ ամեն տարի ներկայացնում է ԱՄՆ-ի հասարակության տարբեր շերտերի վրա կլիմայական փոփոխությունների ազդեցության տեսլականը:
Զեկույցում ասված է. «Նկատի առնելով ջերմոցային գազերի արտադրության աննախընթաց աճն ԱՄՆ-ի տնտեսության տարբեր բաժիններ մինչև ընթացիկ դարի վերջը միլիարդավոր դոլար վնաս են կրելու, այնպես որ նրանց կրած վնասի ընդհանուր գումարը գերազանցելու է ԱՄՆ-ի նահանգներից շատերի ՀՆԱ-ն»:
Այս զեկույցի շարունակության մեջ ընդգծվել է, որ առանց աշխարհի տարբեր տարածքներում խոր ու շարունակական միջամտության կլիմայական փոփոխություններն առավել վնաս են պատճառելու ԱՄՆ-ի հիմնաշենային արդյունաբերության ու այդ երկրի տնտեսական աճին:
Զեկույցի հեղինակները նշել են, որ կլիմայական փոփոխություններն արդեն իսկ իրենց ավերիչ ազդեցությունը ցուցադրել են վերջին տարիներին պատահած բնական աղետների տեսքով և ազդել են հազարավոր ամերիկացիների կյանքի վրա:
Չնայած այս զգուշացումներին, զեկույցն ավետել է, որ հավաքական ներգրավվածության և ջերմոցային գազերի արտադրման չափի կրճատման դեպքում ապագա կլիմայական աղետները մասամբ վերահսկելի են լինելու:
Բնապահպանական խմբերը հայտարարել են, թե զեկույցում արտացոլված մտահոգություններն արձագանքն են այն մտահոգությունների, որոնց մասին նրանք բազմիցս փորձել են բարձրաձայնել:
«Մտահոգ գիտնականների միության» տնօրեն Բռենդա Էքորզելը, ով մասնակից է եղել այս զեկույցի մշակմանն ասել է. «Այս զեկույցը վկայում է, որ կլիմայական փոփոխությունները հեռավոր ապագայում գտնվող մի բարդություն չէ: Այս երևույթն այսօր էլ իր ազդեցության տակ է առել երկրի տարբեր կետերը:
Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անգամներ ասել է, որ իր համոզմամբ կլիմայական փոփոխությունների մասին ազդեցության հիմքում քաղաքական դրդապատճառներ կան: Նա անցած հոկտեմբերին «Ֆաքս Նյուզ»-ին տված հարցազրույցում ասաց, որ դեռ չի համոզվել, թե մարդն է պատասխանատու կլիմայական փոփոխությունների համար:
Երկիր
Իրանահայությունը շարունակում է իր բնականոն կյանքը
Աշխարհը շարունակում է քննարկել նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ գործի դրված պատժամիջոցներն ու դրանց ազդեցությունը: Իրանի հայկական համայնքը նույնպես մտահոգված է երկրի դեմ սահմանված պատժամիջոցների կիրառման հետևանքներով: Սակայն Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը SHANTNEWS․am-ի հետ զրույցում ասում է, որ մտահոգություններին զուգահեռ կա նաև եվրոպական հնարավոր աջակցությունը, ինչը փոքր-ինչ մխիթարում է Իրանի բնակիչներին.
«Ուժի մեջ մտած տնտեսական պատժամիջոցները հավանաբար ունենալու են իրենց ազդեցությունը, մինչ այժմ էլ թեթևակի ունեցել են՝ արտարժույթի բարձրացման, գնի բազմապատկման առումով, որն ուղղակի ազդում է մարդկանց կենսամակարդակի վրա, բայց այստեղ կա մի կարևոր հանգամանք. Իրանը, երբ պատժամիջոցների էր ենթարկվում 2015 թվականին, իր կողքին ուներ Եվրոպային, որն իր հերթին ընդդիմանում էր ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին և այսօր էլ բարձրաձայնում է, ինչը կարող է օգտակար ու աջակից լինել Իրանին՝ պատժամիջոցներն ավելի թեթև տանելու առումով: Այդ հանգամանքին էլ գումարվում է Չինաստան-Ռուսաստան աջակցությունը, ինչը գալիս է, այսպես ասած, տապալելու ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներն ընդդեմ Իրանի»,- ասում է Դերենիկ Մելիքյանը:
Խոսելով հայկական համայնքի մասին՝ Դերենիկ Մելիքյանը նշում է, որ հայկական համայնքը, երկրի մյուս բնակիչների պես, արդեն ընտելացել է ներկա պայմաններին, դիմակայում է, շարունակում է իր բնականոն կյանքը: Կազդի՞ այս ամենն Իրանից հայության նոր արտագաղթի վրա հարցին՝ մեր զրուցակիցը պատասխանում է.
«Վերջին քառասուն տարվա ընթացքում իրանահայ համայնքից արտագաղթն ունեցել է տարբեր պատճառներ՝ տնտեսական, քաղաքական, հասարակական, հոգեբանական: Հիմա արտագաղթի նոր ալիք բարձրանալու համար պատճառներն անցյալի համեմատ պակասել են, և դժվար թե արտագաղթի նոր հոսք սկսի և նկատելի դառնա համայնքում: Այսօր արտագաղթ չլինելու կարևոր պատճառներից մեկն էլ կարելի է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընդունած ներգաղթյալների վերաբերյալ օրենքը, որը սահմանափակում է արտագաղթողների քայլերը»:
Սպուտնիկ Արմենիա
Մասնագետներն անհանգստացած են. կոկորդիլոսը կարող է Հայաստան բերել էկզոտիկ հիվանդություններ
Կոկորդիլոսների բերած հիվանդություններով վարակվելու դեպքում մարդը կարող է պարզապես տանջամահ լինել, քանի որ Հայաստանում այդ հիվանդությունների ախտորոշման ու բուժման փորձ չկա։
Կոկորդիլոսներ ներմուծելու և բուծելու հետևանքով Հայաստան կարող են ներմուծվել ու տարածվել այնպիսի վարակիչ հիվանդություններ, որոնք մինչ օրս մեր երկրում չեն հանդիպել։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Կենդանիների առողջության և սննդի անվտանգության միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը` հիվանդությունների թվում նշելով սպարգանոզն ու տրիխինելոզը (ճիճվային հիվանդություններ)։
Հիշեցնենք` Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը սեպտեմբերին հայտնել էր, որ առաջիկա տարիներին նախատեսվում է կոկորդիլոսաբուծարան հիմնել մարզի Դաշտավան գյուղում:
«Հայաստանում մենք ունենք 2 հիմնական կենդանատեսակ, որոնք հանդիսանում են այդ հիվանդությունների տարածողները։ Դրանք են կրծողներն ու սողունները։ Այսինքն` երբ մենք ներմուծում ենք կոկորդիլոսներ, այդ հիվանդությունների տարածման ռիսկն արդեն իսկ կամա թե ակամա կա, քանի որ դրանց արտաթորանքի վերամշակման ու չեզոքացման ծրագիր չկա։ Կատարվելու է այն, ինչ կատարվում է հիմա մեր բոլոր անասնապահական ֆերմաներում, այսինքն` արտաթորանքը թափվելու է շրջակա միջավայր կամ օգտագործվելու է գյուղատնտեսական նպատակներով»,– ասաց Գրիգորյանը։