Մամուլի տեսություն 26-11-2018
«Ֆարին Փալիսի»-ն մի հաղորդման մեջ գրել է, որ Իրանի նախագահը նախընտրական քարոզարշավի ժամանակ մեծ ուշադրություն ցուցաբերեց հանդեպ «Թելեգրամ»-ի հավելվածը:
Քեյհան
«Թելեգրամ»-ը ստահոդ լուրերով ոչնչացրեց Իրանի ազգային արժույթը. «Ֆարին Փալիսի»
«Ֆարին Փալիսի»-ն մի հաղորդման մեջ գրել է, որ Իրանի նախագահը նախընտրական քարոզարշավի ժամանակ մեծ ուշադրություն ցուցաբերեց հանդեպ «Թելեգրամ»-ի հավելվածը: Այդ շրջանում որոշ մարդիկ իրենց համակրած թեկնածուի՝ Հասան Ռոհանու մասին տեղեկություններ ստանալու համար վստահում էին «Թելեգրամ»-ին: Սակայն ընդամենը մեկ տարի անց դա չարիքի վերածվեց և դարձավ Իրանի ազգային արժույթի ոչնչացմանը թափ հաղորդող կենտրոն:
Որոշ իրանցիներ «Թելեգրամ»-ի հավելվածը միջոց են ծառայեցնում արտարժույթի փոխարժեքի մասին շշուկներ ու սխալ տեղեկատվություն տարածելու և իրենց համար շահ ապահովելու համար: Իրանական «ռիալ»-ը մինչև ընթացիկ մայիս ամիսը կայուն ուղղությամբ էր շարժվում, բայց երբ Թրամփը լքեց միջուկային համաձայնությունն իրավիճակը որոշ չափով փոխվեց: Դոլարի փոխարժեքը սկսեց բարձրանալ և նույնիսկ այն ժամանակ երբ Ռոհանին մասնակցում էր ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին հասավ 19000 թումանի:
Բայց իրականության մեջ դա Իրանի տնտեսական կառույցի թուլություն ու ԱՄՆ-ի պատժամիջոցները չէին, որ միայնակորեն արժեզրկեցին «ռիալ»-ը: Այս կապակցությամբ իրական ու խոշոր ազդեցություն ունեցան «Թելեգրամ»-ի միջոցով ժողովրդի մոտ տարածվող շշուկներն ու ստահոդ լուրերը:
«Ֆարին Փալիսի»-ի հաղորդմամբ, Իրանի արհեստավարժ դրամ փոխանակողները «Թելեգրամ»-ն օգտագործեցին, որպեսզի սև շուկային ոչ-թափանցիկ պայմանները շահագործեն իրենց օգտին: Իրանցիները վստահում էին «Թելեգրամ»-ի միջոցով փոխանակվող լուրերին ու տեղեկություններին: «Թելեգրամ»-ի որոշ կանալներ ունենալով ավելի քան երկու միլիոն անդամներ արտարժույթի գների ճշտման հարցում գլխավոր դերակատարություն ունեցան: Դրան զուգահեռ իշխանությանը կապված ու նրա կողմից վստահված ԶԼՄ-ները մեծ ջանք էին գործադրում չեզոքացնելու «Թելեգրամ»-ի տարածած լուրերը: Այս ԶԼՄ-ները շարունակ հայտարարում էին, որ այս կարգի լուրերն իրականության չեն համապատասխանում: Այս միջոցին ժողովուրդն էլ փորձում էին պաշտպանել իր հարստությունը և վաճառելով իր ռիալները դրա փոխարեն դոլար գնել:
Վերջին շաբաթներում էլ երբ ռիալն սկսել վերականգնել իր արժեքը «Թելեգրամ»-ի կանալները դիմադրում են այդ կապակցությամբ դրական լուրերին:
Էբթեքար
Պարտվածների համաձայնությունը
Այն պայմաններում երբ Ջիբրալթար նեղուցի շուրջ Իսպանիայի ու Բրիտանիայի միջև լարվածությունը և Իռլանդիայի սահմանի հարցը ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման ճամբին առկա գլխավոր մարտահրավերներն էին համարվում և դիտորդները հավատացած էին, որ այս երկու հարցերը կարող են խոչընդոտել «Բրէքզիթ»-ի շուրջ պայմանավորվածությունը, երեկ եվրոպական 27 երկրների ղեկավարներ Բրյուսելում ժամեր տևած բանակցությունից հետո պաշտոնապես վավերացրեցին «Բրէքզիթ»-ի համաձայնությունը:
Բրյուսելում եվրոպական երկրների ղեկավարների 26 էջանոց հաղորդագրությունն այն պայմաններում ընդգծեց Բրիտանիայի ու ԵՄ-ի առևտրական հարաբերությունների ապագան, երբ նախօրեին Իսպանիայի պահանջով Ջիբրալթարի հարցի կարգավորման համար 11-ժամանոց նիստ գումարվեց:
Դրան զուգահեռ, ԵՄ-ի Բրիտանիայի հրաժարման հարցն արծարծվելով Հյուսիսային Իռլանդիայի և Հարավային Իռլանդիայի սահմանը «Բրէքզիթ»-ի բանակցություններում Լոնդոնի գլխավոր արգելքներից էր համարվում: Դիտորդները հավատացած են, որ ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման դեպքում Հյուսիսային Իռլանդիան որպես Բրիտանիայի տարածքի մեկ մասը, որ Հարավային Իռլանդիայի հետ ընդհանուր սահման ունի մաքսային ու վերահսկողական հարցերի պատճառով կարող է լուրջ խնդիրներ ունենա, որոնք վտանգելու են այդ կղզում խաղաղությանը և վնասելու են նրա տնտեսությանը: Թեև Իռլանդիայի սահմանների շուրջ պայմանավորվածության մանրամասնությունները դեռ պարզ չեն, սակայն այս մարտահրավերին ժամանակավոր լուծում տրվելով ԵՄ-ի ու Լոնդոնի ղեկավարների միջև վերջնական պայմանավորվածություն գոյացավ:
ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման հարցի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուց հետո Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունքերը պատասխանելով լրագրողների հարցերին ԵՄ-ից Լոնդոնի հրաժարումը մի տեսակ ողբերգություն համարեց երկու կողմի համար և հույս հայտնեց, որ Բրիտանիայի խորհրդարանը կվավերացնի այս համաձայնությունը: Միևնույն ժամանակ Դանիայի վարչապետ Մարք Ռութը, որի երկիրը համարվում է Բրիտանիայի առևտրական կարևոր գործընկերը հայտարարեց. «Որևէ մեկը չի հաղթել: Բոլորս պարտվել ենք, սակայն սա ընդունելի համաձայնություն է, որ Թերեզա Մեյին լուծում գտնելու առիթ է տալիս»:
Բրյուսելում ԵՄ-ի գագաթնաժողովի քարտուղար Դոնալդ Թուսկն ընդգծեց, որ ուրախության որևէ առիթ գոյություն չունի, սակայն բարեկամները մինչև վերջ կշարունակեն բարեկամներ մնալ:
Ալիք
Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը հանդիպեց Արդաբիլի ուրբաթօրյա աղոթապետի հետ
Շաբաթ, 24 նոյեմբեր, 2018-ի առավոտյան ժամը 10:30-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճյանը պաշտոնական հանդիպում ունեցավ Արդաբիլի Ուրբաթօրյա աղոթապետ եւ Իրանի իսլամական հանրապետության հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ՝ այաթ. դոկտ. Ամելիի հետ, վերջինիս գրասենյակում:
Առաջնորդ Սրբազանին ընկերակցում էին Թեմական խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Ջանանյանը, Արեւելյան Ատրպատականի Փոքրամասնությունների հիմնարկության ընդհ. տնօրենը եւ գրասենյակի պատասխանատուն:
Ուրբաթօրյա աղոթապետի նստավայրի մուտքին, առաջնորդ Սրբազանը իր շքախումբով դիմավորվեց Արդաբիլի փոքրամասնությունների ընդհ. տնօրեն՝ դոկտ. Իսհաղիի եւ նրա քարտուղարի կողմից: Ապա, այաթ. դոկտ. Ամելին դիմավորեց Սրբազան Հորը, տեղական մամլո մեծաթիվ ներկայացուցիչների լուսարձակների ներքո:
Առաջնորդ Սրբազանը իր ուրախությունը հայտնեց սույն հանդիպման եւ սրտբաց զրույցի առիթի համար, հիշելով, որ քրիստոնյա-իսլամ երկխոսության գործնական օրինակ է Իրանի Իսլամական Հանրապետությունը, որտեղ Շիա մեծամասնության հետ այնքան հարազատ համակեցություն ունեն քրիստոնյա համայնքները: Իրանական հայրենիքի հանդեպ բոլոր քաղաքացիների պարտավորությունը կենսական համարելով, շեշտեց նաեւ նրանց իրավունքի անխախտելի սկզբունքը, հայտնելով որ առանց պարտավորության՝ իրավունքի պահանջը բողոքի կը կերպարանափոխվի, իսկ առանց հայրենիքի հանդեպ պարտավորության՝ անտարբեր հասարակություն կը գոյանա:
Ողջունելով առաջնորդ Սրբազանի ներկայությունը Արդաբիլում, Ուրբաթօրյա աղոթապետը իր եղբայրական հարգանքը արտահայտեց, հույս հայտնելով որ նման հանդիպումներ եւ երկխոսություններ միշտ լինեն, զարգացնելու համար երկրի բոլոր քաղաքացիների միասնականությունը: Ազատ երկխոսության եւ ազատ կարծիքի վրա դնելով շեշտը, աղոթապետը ասաց, որ յուրաքանչյուր կրոն ունի իր ըմբռնումները, որոնք պետք է հարգվեն մյուսների կողմից:
News.am
Խոստումների 12 օր. քարոզարշավը սկսված է
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, մեկնարկեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այն կտևի 12 օր, կավարտվի դեկտեմբերի 7-ին, 8-ը լռության օր է, 9-ը՝ ընտրության: Արտահերթին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր» համահայկական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, «Օրինաց երկիր» կուսակցությունները:
Մի քանի ընտրական տվյալ. Հայաստանում նոյեմբերի դրությամբ ընտրելու իրավունք ունի 2,574,916 քաղաքացի, ընտրությունը կայանելու է 13 ընտրատարածքում:
Հիշեցնենք, հետհեղափոխական առաջին խորհրդարանական ընտրությունն անցկացվելու է նախկին ընտրակարգով, որը միայն համամասնական է՝ բաղկացած երկու աստիճանից։
Ըստ գործող Ընտրական օրենսգրքի՝ ամեն ընտրատարածքում քաղաքական ուժը պետք է առաջադրի նվազագույնը 5 թեկնածու՝ յուրաքանչյուրը 15 հազար ընտրողի հաշվարկով։ Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն ՀՀ քաղաքացիություն, մշտապես ապրած լինի Հայաստանում և տիրապետի հայերենին։ Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր:
Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի միջև, որոնք հաղթահարել են նվազագույն շեմը՝ 5% կուսակցությունների համար, 7%՝ դաշինքների: