Մամուլի տեսություն 28-11-2018
ՀԳՀԾ-ն փրկելու համար եվրոպական երկրների ջանքերն ու ծրագրավորումները վերջին երկու օրերի ընթացքում Բրյուսելում գումարված նիստերում Իրանի պաշտոնատարների հնչեցրած խիստ ազդարարությունների ֆոնին հանգեցրին այն լուրի հրապարակման, ըստ որի ֆրանսիացի ու գերմանացի պաշտոնատարները ֆինանսական փոխանակումների մեխանիզմը շահագործման ենթարկելու ուղղությամբ նոր ջանքեր են իրականացնում:
Իրան
Փարիզն ու Բեռլինը կհյուրընկալեն ֆինանսական փոխանցումների մեխանիզմը
ՀԳՀԾ-ն փրկելու համար եվրոպական երկրների ջանքերն ու ծրագրավորումները վերջին երկու օրերի ընթացքում Բրյուսելում գումարված նիստերում Իրանի պաշտոնատարների հնչեցրած խիստ ազդարարությունների ֆոնին հանգեցրին այն լուրի հրապարակման, ըստ որի ֆրանսիացի ու գերմանացի պաշտոնատարները ֆինանսական փոխանակումների մեխանիզմը շահագործման ենթարկելու ուղղությամբ նոր ջանքեր են իրականացնում:
ՀԳՀԾ-ի պահպանման առջև ծառացած խոչընդոտներից մեկն այն էր, որ եվրոպական որևէ երկիր պատրաստ չի եղել հյուրընկալել և ստանձնել ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցման նպատակով Իրանի հետ ֆինանսական փոխանակումների մեխանիզմի գործադրման պատասխանատվությունը:
Այս մեխանիզմն աշխատելու է ԵՄ-ի աջակցությունը վայելող հիմնադրամի տեսքով և առանց միջազգային բանկային համակարգից օգտվելու Իրանի արտահանած նավթից գոյացած գումարը գնորդ ընկերությունների կողմից մուծվելու է այդ հիմնադրամի հաշվին:
Թեև այս մեխանիզմի կառույցի մասին մանրամասնություններ չեն հրապարակվել, այդուհանդերձ այդ նախագծի իրագործման դեպքում դա կանխելու է Իրանի առևտրական ու ֆինանսական մեկուսացումը:
Այս մեխանիզմն ԱՄՆ-ի պատժամիջոցների երկրորդ փուլի վերականգնման համար նշանակված նոյեմբերի 4-ին սիմվոլիկ կերպով ներկայացվեց, սակայն հայտարարվեց, որ դա գործադրման կհանձնվի մինչև ընթացիկ ձմռան սկիզբը: Այս մեխանիզմի վարչական կենտրոնի վայրի ընտրությունը եվրոպական երկրների քննարկման թեմաներից է եղել: Դա այն պատճառով, որ ֆինանսական այս խողովակի աշխատանքը եվրոպական օրենքների համաձայն պիտի թափանցիկ լինի և դրա արդյունքում Թեհրանի հետ առևտրական գործարք կնքող երկրները կարող են հայտնաբերվել ու ամերիկացի պետայրերի կողմից պատժամիջոցների ենթարկվել: Այդ մտահոգությունից ելնելով եվրոպական որևէ երկիր պատրաստ չէր հյուրընկալել այս մեխանիզմի վարչական կառույցը:
Այն պայմաններում երբ հիշյալ գործընթացը շահագործման հանձնելու պարագային եվրոպական երկրների տատանումը հանգեցրել է մեր երկրի պաշտոնատարների լուրջ քննադատության, «Ուալսթրիթ Ժուռնալ» ամերիկյան պարբերաթերթը հղում կատարելով Բրյուսելում հաստատված դիվանագետներ տեղեկացրեցին, որ Գերմանիան ու Ֆրանսիան որոշել են ստանձնել այս մեխանիզմի կառավարման պարտականությունը, որպեսզի ԱՄՆ-ն չկարողանա նրանց պատժամիջոցների ենթարկել: Համաձայն այս նախագծի եթե Ֆրանսիան հյուրընկալի այս ֆինանսական կառույցը, դրա նախագահությունը կստանձնի գերմանացի մի պաշտոնատար, իսկ եթե կառույցը տեղավորվի Գերմանիայում, դրան կնախագահի ֆրանսիացի մի պաշտոնատար:
Ջոմհուրի Էսլամի
Եմենի բռնահարված ժողովուրդը և մուսուլմանների առաքելությունը
Եմենում սաուդական կոալիցիայի պատերազմական ոճրագործությունների ծավալը ցանկացած դիտորդի մոտ բողոքի զգացմունք է առաջացնում: Բրիտանացի մի դերասան Եմենի տնավեր պատերազմը և այդ երկրի բռնահարված ժողովրդի, մասնավորապես անմեղ երեխաների ու անպաշտպան կանանց վրա դրա ազդեցությունը պատկերող տեսարաններով մի տեսահոլովակ է պատրաստել, որը մեծ աղմուկ է բարձրացրել և միլիոնավոր մարդիկ դա դիտելով իրենց ցասումն ու ատելությունն են հայտնել Եմենում պատերազմական ոճրագործությունների հանդեպ: Այս պայմաններում ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը հավակնել է, թե Ալ-Հուդայդա նավահանգստում սաուդական կոալիցիայի ռազմական գործողությունները դադարեցվել են և միայն հատ ու կենտ բախումներ են տեղի ունենում, որոնք այնքան էլ նշանակություն չունեն: Հակառակ այս հավակնության սաուդական կոալիցիան տարբեր ազգությունների պատկանող վարձկան ուժերի օգնությամբ ընդլայնել է Ալ-Հուդայդա նավահանգստում ու դրա մերձակայքում Եմենի բռնահարված ժողովրդի դեմ ոճրագործությունները:
Եմենում սաուդական կոալիցիայի պատերազմական ոճրագործությունները որևէ ժամանակ չեն դադարեցվել, սակայն այս ոճրագործությունների նոր շրջանն իրականացվում է մինչև մոտալուտ հրադադարն առավելությունների հասնել: ԱՄՆ-ի ու սաուդացիների համատեղ ճնշման ներքո հրադադարը ձևավորվելու է առաջիկա շաբաթների ընթացքում:
Պիտի դժգոհել այն մասին, որ ինչո՞ւ իսլամական երկրների արվեստագետներն ու մտավորականները Եմենում, Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Բահրեյնում, Լիբիայում ու Աֆղանստանում նման ցնցող ոճրագործությունների դիմաց լռում են և այս օրերին հիշյալ երկրներում բռնահարված ժողովրդի դեմ իրականացվող ոճիրներն արտացոլելով չեն պաշտպանում բռնահարվածներին ու չեն մերկացնում ոճրագործներին: Դա մուսուլմանների լռությունն է, որ իսլամի թշնամիներին համարձակություն է փոխանցում, որպեսզի աճող լկտիությամբ ավելի շատ չարագործություններ կատարեն ժողովուրդների դեմ:
Ալիք
Արգենտինահայերը բողոքի ակցիա են կազմակերպել Էրդողանի՝ Բուենոս Այրես այցի դեմ
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի դեմ, որն Արգենտինա է ժամանելու G20 գագաթնաժողովին մասնակցության համար:
Ինչպես փոխանցում է theregion.org կայքը, արգենտինահայերը դատապարտել են Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականությունը, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ ժամանակակից Թուրքիայում շարունակվում են բռնաճնշումներն ազգային ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ:
Ակցիայի մասնակիցները խոսել են նաև Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի մասին, որը շարունակում է մնալ թուրքական բանտում՝ չնայած նրա անհապաղ ազատ արձակման մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը:
Սպուտնիկ Արմենիա
Հայերը կկարողանան ստուգել Արտաշեսյան և Արշակյան տոհմերի հետ ազգակցական կապը
Հայաստանի բնակիչները կկարողանան ստուգել Արտաշեսյան և Արշակյան տոհմերի հետ ազգակցությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը։
ՀՀ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում, որտեղ թաղվել են Արտաշեսյան և Արշակյան թագավորների աճյունները, աշխատելը հիրավի ճակատագրական է դարձել նրա համար։
Թագավորների աճյունները, նրա խոսքով, եղել են տուֆից կառուցած սնդուկներում։ Նրանք շատ նման են, օրինակ, Քրիստոսի եղբոր` Հակոբի դամբարանին։
«Տուֆը բավականին ագրեսիվ քար է։ Եվ առանց այդ էլ վնասված (4-րդ դարում) ոսկորները, երկար ժամանակ տուֆի մեջ մնալով, ավելի շատ են վնասվել։ Հիմա ԴՆԹ–ն ստանալու համար մեզ գերզգայուն սարքեր են պետք», – նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով` ամենակարևորը համապատասխան սարքավորումներով հագեցած լաբորատորիա գտնելն է։ Հիանալի լաբորատորիա կա Բոստոնում, թեև հետազոտությունները բավականին թանկ են։
Բարեբախտաբար, Սիմոնյանի խոսքով, մոսկվաբնակ հայազգի գործարարներից մեկը խոստացել է օգնել այս ծրագրի իրականացման հարցում։
«Կարող ենք պարզել, թե ում երակներում է այսօր Արշակյանների և Արտաշեսյանների արյուն հոսում։ Պատկերացնում եք, թե ինչ հեռանկար է։ Որոշ մարդիկ կկարողանան իմանալ, որ իրենք սերում են թագավորական տոհմից», – հիացմունքով ասաց Սիմոնյանը։
Գտածոները հետաքրքիր են ոչ միայն Հայաստանի, այլև Իրանին և Թուրքմենստանի համար։ Չէ՞ որ Արտաշեսյանները սերում են Աշխաբադի մերձակայքում գտնվող Նիսա (Պարթևական թագավորության հին մայրաքաղաք) քաղաքից։ Արտաշեսյանները ոչ միայն Հայաստանում և Պարսկաստանում են կառավարել, այլև ամբողջ հնագույն Արևելքի զգալի մասում։
«Այսինքն սա ոչ միայն զուտ հայկական, այլև միջազգային նշանակություն ունի։ Միայն մենք նման հսկայական արժեք ունենք», – նշեց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Աղձք գյուղում իրականացրած պեղումների ժամանակ կամարաձև պատերով արքայական պալատներ են հայտնաբերվել։ Այնտեղ գտել են նաև Արտաշեսյան և Արշակյան թագավորական տոհմերի գերեզմանատունը, որը թվագրվում է IV դարով։
Թագավորական պալատների պեղումների ժամանակ յուրաքանչյուր շերտի տակ հայտնաբերվել են մետաղադրամներ, զարդեր, հախճապակի և միայն քաղաքային մշակույթին բնորոշ շինություններ։