Մամուլի տեսություն 04-12-2018
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր փուլը գործադրման հանձնվելուց մեկ ամիս անցավ:
Էբթեքար
Շրջափակումներից մեկ ամիս անց
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր փուլը գործադրման հանձնվելուց մեկ ամիս անցավ: Տրամաբանական կերպով ու նայելով նոյեմբեր ամսին Իրանում արտարժույթի, ոսկու և որոշ սպառողական ապրանքների ու սննդամթերքի գներին, թեև որոշ ապրանքների բարձր գինը ծանրանում է հասարակության միջակ ու չքավոր խավերի ուսերին, այդուհանդերձ իրավիճակը չեղավ այնպես ինչպես ծրագրել էին պատժամիջոցների գործադրողները:
Արտարժույթի փոխարժեքի ու ոսկու գնի նվազումը և ժողովրդի մոտ եղած կանխիկ կապիտալի դեպի բնակարանի ու հողատարածքի նման առավել գրավիչ շուկաներ ուղղորդվելը վկայում են երկու իրողությունների մասին: Նախ այն որ Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրանի հասարակությանը ցնցում պատճառաբանելու այդտեղ անկայունություն ստեղծելու հարցում ձախողեց: Մինչև պատժամիջոցների նոր շրջանի մեկնարկի պաշտոնապես հայտարարումը Սպիտակ տան ծայրահեղականներն այն պատկերացումն ունեին, որ կարող են քաղաքական անկարգություններ հրահրել Իրանում: Նրանք հույսեր կապելով անցած դեկտեմբերի անհանդարտությունների փորձին ենթադրում էին, որ արտարժույթի շուկայում ճգնաժամի առաջացման գործընթացն ու երկրի տնտեսության մեջ լճացում առաջացվելը հանգեցնելու են քաղաքական անկայունության և Թեհրանն ի վերջո պարտավոր է լինելու բանակցության նստել Վաշինգտոնի հետ:
Քաղաքական կայունությունն ու երկրի հանրային միջավայրին ցնցում փոխանցելու հարցում Սպիտակ տան անհաջողությունը նվաճում է որը չի կարելի հեշտությամբ անտեսել: Երկրորդ իրողությունն էլ հենց սա է: Արտարժույթի և ոսկու շուկայում անդորրի վերականգնումը, սպառողական ապրանքների գների համեմատական վերահսկումը, արդյունաբերության և մասնավոր բաժիններում գործնական որոշումների ընդունում և տնտեսության ոլորտում օրինական թափանցիկացումը երկրում որոշում ընդունողների, այդ թվում կառավարության կողմից որդեգրված նախաձեռնություններից են:
Այսօր Սպիտակ տունը փորձում է հրթիռային փորձարկման պատրվակով փոխարինել իր կրած պարտությունը: Իրանի տարածաշրջանային ներկայության դեմ Թրամփի կառավարության պաշտոնատարների հռետորաբանության փոխվելն ընդհուպ մինչև ռազմական սպառնալիքի հնչեցում և Իրանի հրթիռային կարողության մասին որոշ հավակնություններ ուղղակի կերպով առնչվում են պատժամիջոցների նոր փուլի գործադրումից նրանց ապրած հիասթափությանը:
Ղոդս
ՕՊԵԿ-ից Կատարի հրաժարման կուլիսներում
ՕՊԵԿ-ից Կատարի հրաժարման լուրը, որն այդ երկրի էներգետիկայի նախարարը սոսկ առևտրական հողի վրա ընդունված որոշում ու հայտարարություն է անվանել կարող է քաղաքական ու տնտեսական ցնցում փոխանցել աշխարհում էներգակիրների շուկային, ինչը հենց սկզբից շոշափելի դարձա նավթի գների հավելմամբ: Հենց այս պատճառով որոշ վերլուծաբաններ նման որոշում ընդունելուց Կատարի նպատակը շուկային ցնցում փոխանցելն են հայտարարել: Կատարի էներգետիկայի նախարարը սակայն ՕՊԵԿ-ից հրաժարումը հստակ որոշում է համարել, որը ընդունվել է օրեր առաջ: Միևնույն ժամանակ որոշ վերլուծաբաններ նավթի գների հավելումը կապում են Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև առևտրական լարվածության մեղմացմամբ: Կատարի այս որոշման համար մի քանի սցենարներ կարելի է ենթադրել: Առաջին սցենարը կարող է լինել տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունների ընթացքի ձախողումը: Նկատի առնելով աշխարհի տարբեր երկրների վարքագիծն այս իրողությունն առավել ցայտուն տեսք է ստանում: Այս կապակցությամբ կարելի է հիշատակել ԱՄՆ-ի նախագահի պահվածքը, որ սպառնում է միջազգային բոլոր համաձայնությունները, ԵՄ-ից Բրիտանիայի հեռացումը, որ հարցականի տակ կարող է առնել այդ միության գոյությունը, ծայրահեղական ազգայնականության սրումը և Ռիադի քայլերը, որոնց պատճառով Պարսից ծոցի համագործակցության խորհրդից ու Արաբական պետությունների լիգային միայն անուններն է մնացել: ՕՊԵԿ-ի դեպքում էլ նկատում ենք, որ վերջին ամիսներին Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր փուլը գործադրվելով Արաբիան բարձրացրել է իր նավթի արտադրաչափն, ինչը դժգոհություն է պատճառել ՕՊԵԿ-ի մյուս անդամներին:
Երկրորդ սցենարը կարելի է Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից ամենաշատ օգուտը քաղելու համար Կատարի ջանքը լինել: Հարավային Փարս գազադաշտը լինելով աշխարհի ամենամեծ գազադաշտը պատկանում է Իրանին ու Կատարին: 9700քկմ գազադաշտի 3700քկմ-ն Իրանի, իսկ 6000քկմ-ը Կատարի ջրային տարածքում է գտնվում: Տնտեսական բարդություններն ու պատժամիջոցները դեռ արգելք են հանդիսանում նրան, որ Իրանը կարողանա օպտիմալ կերպով շահագործման ենթարկել այս գազադաշտը և նկատի առնելով այն հանգամանքը, որ այդ գազադաշտը միասնական բնույթ է կրում Կատարը ցանկանում է պատժամիջոցների նոր փուլից առավելագույն շահերն ապահովել իր համար:
Ալիք
Հռոմում կտեղադրվի Հովհաննես Թումանյանի քանդակը
Հռոմի ամենատեսարժան վայրերից մեկում` Բորգեզի այգում, կտեղադրվի հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը: Այս մասին դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:
«Թումանյանը հայ մշակույթը ներկայացնող մեծանուն գրող է, և շուտով նշվելու է նրա 150-ամյա հոբելյանը»,- շեշտեց Գալստյանը:
Նրա խոսքով` Բորգեզի այգին աշխարհի ամենագեղեցիկ և կարևոր նշանակություն ունեցող վայրերից է, ուստի, Թումանյանի այնտեղ տեղադրվող քանդակը չափազանց լավը պետք է լինի:
Անդրադառնալով արձանի հեղինակի ընտրությանը` Գալստյանն ասաց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը դեռ պետք է հասկանա, թե որքան գումար է հատկացվելու քանդակի ստեղծմանը, այնուհետև կհայտարարվի մրցույթ: «Ցանկալի է, որ հեղինակը հայ լինի և ներկայացնի մեր մշակութային պոտենցիալը: Վստահ եմ, որ մենք ունենք լավ քանդակագործներ»,- եզրափակեց նա:
News.am
Fitch-ը Հայաստանի վարկանիշը հաստատել է «B+» մակարդակում՝ դրական կանխատեսմամբ
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի համար արտասահմանյան եւ ազգային արժույթում էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը հաստատել է «B+» մակարդակում՝ դրական կանխատեսմամբ:
Հայաստանի վարկանիշները հավասարակշռում են դրամավարկային քաղաքականության հուսալի կառուցվածքը եւ բնակչության մեկ շնչի համար ավելի բարձր ցուցանիշները, ինչպես նաեւ կառավարման ցուցանիշները՝ պետական եւ արտաքին մեծ պարտքերի եւ որոշ հարեւան երկրների հետ լարված հարբերությունների ֆոնին:
Գործակալությունը կանխատեսում է, որ դեֆիցիտը անցյալ տարվա 4.8 տոկոսի համեմատ կնվազի ՀՆԱ-ի մինչեւ 2.2 տոկոս:
«Հայաստանը շարունակել է մակրոտնտեսական եւ ֆիանսական կայունություն ցուցադրել ողջ տարվա ընթացքում, որը տարբերվում էր քաղաքական անկայանությամբ, ինչպես նաեւ ՌԴ հետ կապված աշխարհաքաղաքական լարվածությամբ եւ զարգացող երկրների շրջանում ավելացրել ռիսկերի կանխարգելման աստիճանը, ինչը արտացոլում է քաղաքականության նկատմամբ վստահությունը եւ տնտեսական եւ քաղաքական ցնցումները հաղթահարելու ունակության բարձրացումը»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում:
Fitch-ի փորձագետները շեշտում են, որ 2018 թվականին տնտեսական աճը կանխատեսվում է 5 տոկոսի մակարդակում, իսկ հաջորդ տարի կնվազի մինչեւ 4.2 տոկոս:
Նշվում է, որ բանկային համակարգը կայուն է մնում եւ այս տարվա ապրիլ-մայիս ամիսների իրացվելիության ապակայունացնող ճնշման ազդեցությունը չի զգացվում:
Fitch-ում կարծում են, որ «Հայաստանում սոցիալական եւ քաղաքական կայունությունը կշարունակվի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտության այն աստիճան երկարատեւ էսկալացիա չի լինի, որը կազդի տնտեսական եւ ֆինանսական կայունության վրա»: