Մամուլի տեսություն 05-12-2018
ԱՄՆ-ն լքեց ՀԳՀԾ-ն և դրա գործադրման ընթացքն էլ այնպես է, որ դրա դիակն է մնացել, սակայն ԱԽ-ն հենց այդ համաձայնությունն էլ Իրանի դեմ նոր խաղի միջոց է ծառայեցնում:
Ջավան
ԱԽ-ի հրթիռային խաղը ՀԳՀԾ-ի դիակի վրա
ԱՄՆ-ն լքեց ՀԳՀԾ-ն և դրա գործադրման ընթացքն էլ այնպես է, որ դրա դիակն է մնացել, սակայն ԱԽ-ն հենց այդ համաձայնությունն էլ Իրանի դեմ նոր խաղի միջոց է ծառայեցնում: Համաձայնություն, որը ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևով միջազգային պարտադիր հանձնառության վերածվեց, այսօր ԱՄՆ-ի պետքարտուղարի ձեռքում պատրվակ է դարձել որպեսզի դրան հղում կատարելով Իրանին պատասխանատվության կանչի:
ԱԽ-ն երեկ գիշեր փակ դռների հետևում նիստ գումարեց: Նիստը, որի գումարման դիմումը ներկայացրել էին Բրիտանիան ու Ֆրանսիան հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի արտահայտություններին: ԱՄն պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի օրը թուիթերյան մի գրառման մեջ հավակնեց, որ Իրանը միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ բալիստիկ հրթիռ է փորձարկել և հայտարարեց որ դա հակասում է թիվ 2231 բանաձևին: Բանաձև, որ ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ն լքելով ինքն առաջինն է դա մտածված կերպով ոտնահարել: ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնը նույնպես թուիթերյան մի գրառման մեջ հավակնելով, որ Իրանը վերջերս փորձարկել է միջին հեռահարությամբ բալիստիկ մի հրթիռ, որը կարող է հասնել մինչև Իսրայել ու Եվրոպա, հավելեց. «Այս հրահրիչ քայլն անհանդուրժելի է»:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին առանց հաստատելու կամ հերքելու Իրանին հասցեագրված Պոմպեոյի հավակնությունը հայտարարեց, որ ԱԽ-ի որևէ բանաձև չի արգելել Իրանի հրթիռային ծրագիրը կամ փորձարկումները: Ղասեմին խոսքն ուղղելով ԱՄն պետքարտուղարին ասել է. «Զարմանալին ու ծիծաղելին այն է, որ հղում էք կատարում մի բանաձևի, որը ինքներդ ՀԳՀԾ-ից միակողմանի ու անօրինական հրաժարվելով ոչ միայն ոտնահարել էք, այլ ուրիշներին նույնպես խրախուսում էք, որ դա ոտնահարեն ու եթե նույնիսկ դա գործադրեն, նրանց պատժամիջոցներով էք սպառնում»:
Մարք Ֆիթզփաթրիկը երկուշաբթի օրը Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային հաստատության կայքում հրապարակած գրության մեջ նշել է. «ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը միայն պահանջել է հրաժարվել միջուկային մարտագլխիկներ կրելու համար նախագծված հրթիռների փորձարկումից»:
Ջոմհուրի Էսլամի
Սիոնիստների հետ սիրաբանության բնական արդյունքը
Սաուդացիների դիվանագիտության նավը մխրճվել է տիղմի մեջ: Մի կողմից Բեն Սալմանը հայտնվել է տառապանք պատճառով մեկուսացման մեջ և որքան ավելի շատ է ջանք գործադրում քողարկելու իր մեկուսացումը, շատ ավելի քիչ արդյունք է քաղում ու նոր ձախողումներով առավել բացահայտ է դարձնում իր մեկուսացումը և մյուս կողմից սաուդական արքունիքում ու Սալմանի մերձակայքում չի մնացել մեկը, որ կարող է նրան այս իրավիճակից դուրս գալու համար լուծում առաջարկել:
Պատահական չէ, որ ամերիկացիներն ու սիոնիստները Սալմանի ու նրա որդու շուրջ առաջացած անջրպետը վերացնելու համար ամբողջ կարողությամբ ու հնարավորություններով ասպարեզ են իջել և նրանց խնամակալական դերակատարությունն ամեն օր ավելի պարզ է դառնում: CIA-ն ու սիոնիստները իրենց շահերն ապահովելու համար ամեն օր նոր լուծումներ են առաջարկելով դավաճանական խորհուրդներ են տալիս սաուդական արքունիքին և Բեն Սալմանն էլ աչքերը փակ կատարում է նրանց համատեղ հանձնարարություններ, առանց դրանց հետևանքների մասին խորհելու: Իրականության մեջ Բեն Սալմանն իր ձեռքով և իր անխոհեմ որոշումներով իրավիճակը սրել է իր դեմ: Մի կողմից արքայազնների, բանակի հրամանատարների ու կարևոր պաշտոններ զբաղեցնող անձանց խմբային կալանքի ենթարկելով սարսափի մթնոլորտ է առաջացրել, ինչը մտահոգել է նույնիսկ նրանց ում անունը ձերբակալվածների ցանկում չի եղել: Միևնույն ժամանակ Արաբական պետությունների լիգայում ու արաբական մյուս երկրներում էլ որևէ մեկը պատրաստ չէ համագործակցել նրա հետ և նրա պարանով հորը մտնել: Արգենտինայում Մեծ Քսանյակի գագաթնաժողովի ժամանակ Բեն Սալմանի դեմ ձևավորված մթնոլորտը կրկին անգամ ապացուցեց, որ Բեն Սալմանը նույնիսկ Մեծ Քսանյակի երկրների մոտ որևէ հեղինակություն չի վայելում: Չինաստանը, Ռուսաստանն ու Հնդկաստանը նպատակ ունեն օգտվել սաուդական կովերի կաթից և միջոց ծառայեցնելով Բեն Սալմանի մեկուսացումը և նրան հետ առերևույթ բարեկամություն անելով նրանց կթել, ինչը չի կարող որևէ առավելություն համարվել սաուդացիների և հատկապես Բեն Սալմանի համար:
Ալիք
Օմար Խայամի ութ հարյուր քառյակի թարգմանություն զետեղվել է մեկ գրքում
Բանաստեղծ, թարգմանիչ Լևոն Բլբուլյանը հայերեն է թարգմանել պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, բանաստեղծ Օմար Խայամի հարյուրավոր քառյակներ և դրանք ներառել է մեկ գրքում, որի շնորհանդեսն անցկացվեց դեկտեմբերի 4-ին Հայաստանի գրողների միությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`գրքի տողացիները պարսկերենից թարգմանել է Էմմա Բեգիջանյանը: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը:
«Օմար Խայամը 11-րդ դարի մեծություն է, որը, զարմանալիորեն, հարյուրավոր տարիներ հետո է Եվրոպային և հենց Պարսկաստանին ներկայացել իր ամբողջ խորությամբ և բանաստեղծական ոգով: Խայամի գործերը 19-րդ դարում են թարգմանվել անգլերեն, և նա այդպիսով բացահայտվել է աշխարհում»,- ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և հավելեց, որ Օմար Խայամն աշխարհի տարբեր երեսներն է ներկայացնում իր գրականությամբ, տիեզերական մտածողության ամբողջականությամբ, փիլիսոփայությամբ, մարդկային կեցության դիտարկումներով:
Հրապարակ
Այսօր Հ1-ում թեժ է լինելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի կունենա հայտնի դեբատը՝ ընտրություններին մասնակցող լիդերների միջև։ «Բոլոր 11-ն էլ այս պահի դրությամբ նամակով իրենց համաձայնությունը հայտնել են․ որևէ կուսակցություն կամ դաշինք այլ դիտարկում, նկատառում չի հայտնել»,- ասաց Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։ Ըստ որի՝ նախատեսվել է, որ դեբատը կտևի 2,5-3 ժամ, կսկսվի երեկոյան հիմնական լուրերի թողարկումից հետո։
«Բայց քանի որ առաջին անգամն ենք նման բաց բանավեճ անցկացնելու, մասնագետներն էլ գտնում են, որ 11 գործչի դեպքում հնարավոր է և ասելիքը երկար լինի, կփորձենք ավելի ճկուն լինել ու անհրաժեշտության դեպքում բանավեճին ֆորմատից ավել՝ ևս կես ժամ տրամադրել»։ Նախատեսվել է, որ դեբատը կվարեն Արմեն Դուլյանը և Քրիստինե Մելքոնյանը, ինչո՞ւ ոչ Պետրոս Ղազարյանը։ «Հաղորդումը կազմակերպելու, բանավեճը հնարավորինս սահուն կազմակերպելու համար թրեյնինգներ է անում հասարակական կազմակերպություններից մեկը․ նրանք մեզ խորհուրդ են տվել, որ բանավեճի մոդերատորները լինեն կին և տղամարդ»։
Դեբատի սկզբում 11 գործիչներն ասելու են իրենց ողջույնի խոսքը, մոդերատորների միջամտությունը քիչ է լինելու, մասնակիցները միմյանց հարցեր կտան, պատասխաններ կհնչեն, սկզբի համար մեկ-երկու՝ կոռուպցիայի, տնտեսության մասով հարցեր կլինեն։ Անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկե՞լ եք․ քարոզչական մթնոլորտն առանց այն էլ բավականին թեժ է, իսկ 11 մասնակցի դեպքում այն ընդհանրապես կարող է «հրդեհ» առաջացնել։ «Մենք ունենք անվտանգության հնարավորություն միայն մուտքի և ելքի համար, այլ հնարավորություններ չունենք, և ապա՝ չեմ կարծում, որ մեր քաղաքական գործիչների բանականությունը կհատի թույլատրելիության սահմանը, ցայս մեր տաղավարում կազմակերպված բանավեճերի ժամանակ կոռեկտությունը խստագույնս պահպանվել է»,- ասաց Մ․ Գրիգորյանը»։