Մամուլի տեսություն 10-12-2018
Ֆրանսիայում բողոքներն ու բրտարարքներն այս օրերին Իրանում և մասնավորապես սոցիալական ցանցերում քննարկվող գլխավոր հարցերից են:
Ջավան
Արևմտյան աշխարհի պառադոքսները՝ Թեհրանից Փարիզ
Ֆրանսիայում բողոքներն ու բրտարարքներն այս օրերին Իրանում և մասնավորապես սոցիալական ցանցերում քննարկվող գլխավոր հարցերից են: Իրանցիները լավ են հիշում, որ ինչպես Իրանում բողոքի ամենափոքր ակցիաներին զուգահեռ արևմուտքցի քաղաքական այրերն ու նաև արևմտյան լրատվամիջոցները փորձում էին այդ ակցիաները հեղափոխության ու համակարգի դեմ ուղղված բողոքների վերածել և ինչպես հանրահավաքը կառավարելու նպատակով ոստիկանության ուժերի սակավաթիվ ներկայությամբ նույնիսկ Իրանի ժողովրդի դեմ բռնության գործադրման մասին էին խոսում ու մտահոգություն հայտնելով մարդու իրավունքների կապակցությամբ դրա արմատները որոնում էին իշխանության տեսակի մոտ և ԻԻՀ համակարգը ոչ-ժողովրդային անվանելով հայտարարում էին թե բրտարարքները վերջ կգտնեն միայն ժողովրդավարությամբ: Այսօր սոցիալական ցաների իրանցի օգտատերերն ուշադրությամբ հետևում են Փարիզի վերջին քանի շաբաթների բողոքի ակցիաներին ու անկարգություններին, որոնք գնալով տարածվում են Ֆրանսիայի այլ քաղաքներում, որպեսզի տեսնեն, թե ժողովրդավարության ազատության ու իրավունքի օրրանը համարվող Ֆրանսիայում ժողովրդի բողոքի հանրահավանքերն ինչպես են կազմակերպվում և Ֆրանսիայի կառավարությունն ինչպես է վերաբերվում դրան ու ինչպես են դիրքորոշվում այն երկրները, որոնք շարունակ մտահոգություն են հայտնում Իրանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին:
Այս շաբաթների ընթացքում որևէ մեկը չի մտահոգվում Ֆրանսիայում մարդու իրավունքների վիճակով ու նաև ֆրանսիացի բողոքարար աշակերտության հանդեպ Ֆրանսիայի ոստիկանության ուժերի արտասովոր վերաբերմունքով: Որևէ մեկն էլ չի ասում, որ Ֆրանսիայում ժողովրդի բողոքի պատճառը նրա իշխանության տեսակն է և Ֆրանսիայում իշխանափոխության և կամ կառավարության գլխավոր քաղաքականությունների բարեփոխման համար պիտի հանրաքվե անցկացվի: Ուրիշ երկրները բողոքարարներին չեն պաշտպանում: Բողոքարարների ներկայացուցիչները Ֆրանսիայի իշխանության հետ թշնամի ԶԼՄ-ներում խոսափողներ չունեն և նրանց լիդերները օտար երկրների անվտանգության ծառայություններից ուղղություն չեն ստանում: Գործնականում դա համարվում է Ֆրանսիայի ներքին խնդիրը, որն արտաքին միջամտության կարիք չունի:
Քեյհան
Հեզբոլլահի ուղերձը Սիոնիստական ռեժիմին. «Ձեր վզի երակից ավելի մոտիկ ենք ձեզ»
Լիբանանի Հեզբոլլահի պատերազմի քարոզչական շտաբը ցուցադրել է Հեզբոլլահի թունելների դեմ այսպես կոչված «Հյուսիսային վահան» գործողության ժամանակ սիոնիստ զինվորների ու նրանց զինասարքերի պատկերները, որտեղ գործողությանը մասնակցած անձանց տվյալներն ու նրանց օգտագործած զենքերի մանրամասնություններ այնքան պարզ են ցուցադրված, որ սիոնիստները դրանից ցնցված են:
Սոցիալական ցանցերի օգտատերերն այս նկարների տակ խոսքն ուղղելով սիոնիստներին գրել են. «Հեզբոլլահը ճիշտ է, երբ ասում թ, թե ձեր վզի երակից էլ ավելի մոտիկ է ձեզ»:
Հեզբոլլահի տեսախցիկների արձանագրած պատկերները ցուցադրում են սիոնիստ զորայիններին, որոնք զբաղված են զավթված Պաղեստինի հետ Լիբանանի սահմանի վրա գտնվող Միս Ջեբալ լիբանանյան քաղաքի դիմաց զգայուն սենսորների տեղադրմամբ, որպեսզի առավել վերահսկողություն ունենան տեղաշարժների հանդեպ: Դա ի տես այն բանի, որ ոչ միայն զինվորները, այլ նաև նրանց օգտագործած զենքերի տեսակը ֆիքսվել են տեսախցիկների միջոցով:
Դրան զուգահեռ Սիոնիստական ռեժիմի ռադիոն հղում կատարելով այդ ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հաղորդեց, որ Հեզբոլլահն ունի տասնյակ հրթիռներ, որոնք կարող են հարվածել այն սենյակը, որտեղ ես այս պահին խոսում են: Սիոնիստական ռեժիմի բանակի տեղեկատվական կազմակերպության նախկին պետ Ամուդ Յադլինն էլ ասել է, որ Հեզբոլլահն ունի հսկա ու կարևոր մի յուրահատկություն, որի հզորությունը նրա կրակի մեջ է և միայն թունելներով չի սահմանափակվում: Այս կապակցությամբ Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Ղասեմն արձագանքել է Սիոնիստական ռեժիմի վերջին սպառնալիքներին և Հեզբոլլահի թունելների հետ կապված սցենարին: Նա ասել է. «Զավթված տարածքներում բոլոր կետերը հասանելի են Լիբանանի Հեզբոլլահի հրթիռների համար»:
News.am
Նոր ԱԺ-ն կունենա 132 պատգամավոր. Քանի պատգամավոր կունենան «Իմ քայլը», ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը»
ԱԺ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, Հայաստանի նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր, մինչդեռ գործող խորհդրարանում պատգամավորների թիվը 105 է:
Պատճառն այն է, որ «Իմ քայլը» ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը, մինչդեռ Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ Ազգային ժողովում ընդդիմությունը չի կարող 1/3-ից պակաս մանդատներ ունենա: Հետեւաբար, ԱԺ անցած մյուս երկու ուժերը լրացուցիչ մանդատներ են ստանալու, մինչեւ նրանց ներկայությունը ԱԺ-ում կազմի 1/3:
Հաշվարկների արդյունքում պարզվում է, որ «Իմ քայլը» դաշինքն ստանում է 84 մանդատ, նաեւ ըստ Դոնթի բանաձեւի «Իմ քայլը» դաշինքին են բաժին ընկնում ազգային փոքրամասնություններին հասնող 4 մանդատները:
Այսպիսով «Իմ քայլը» դաշինքը ԱԺ-ում կունենա 88 մանդատ:
Ըստ նախնական հաշվարկի ԱԺ անցած մյուս երկու ուժերից ԲՀԿ-ն պետք է ունենար 10, իսկ «Լուսավոր Հայաստանը» 7 մանդատ, սակայն նրանք կստանան լրացուցիչ մանդատներ:
Այսպիսով, ԱԺ-ում մանդատները կբաժխվեն հետեւյալ կերպ.
«Իմ քայլը» - 88 մանդատ
ԲՀԿ – 26 մանդատ
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 18 մանդատ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ժամը 07.30-ի դրությամբ՝ ԿԸՀ-ն էլեկտրոնային եղանակով մշակել է քվեաթերթիկների 100 տոկոսը (հայտնի են բոլոր 2010 ընտրական տեղամասերի արդյունքները)։
Ըստ այդմ, ձայների 70,43 տոկոսով (884456 ձայն) հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Երկրորդ տեղը ձայների 8,27 տոկոսով (103824) զբաղեցրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Փաշինյանին։
Ձայների 6,37 տոկոսով մեկ այլ աջակից ուժ՝ ի դեմս «Լուսավոր Հայաստան» կուսակցության զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։
Մյուս քաղաքական ուժերը չեն հաղթահարել անհրաժեշտ անցողիկ շեմը 7-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված լինելու համար։
Ալիք
Հանձնվել է այլընտրանքային Նոբելյան մրցանակը
Ստոկհոլմում կայացել է գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը։ Մրցանակին արժանացել էր 81-ամյա ֆրանսիացի գրող Մարիզ Կոնդեն։
«Ավելի լավ է մրցանակները ստանալ կարիերայի մեջտեղում, այլ ոչ թե, երբ այն ավարտում ես»,- iz.ru-ի հաղորդմամբ՝ կատակել է Կոնդեն։
Մրցանակը շնորհվել է գաղութատիրության դարաշրջանի, ինչպես նաև ավանդույթների և մշակութային ժառանգության խորը ուսումնասիրության համար։
Հիշեցնենք, որ գրականության ոլորտում այլընտրանքային Նոբելյան մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում էին ընդգրկվել նաև Նիլ Գեյմանը, Քիմ Տհուին, ճապոնացի Հարուկի Մուրակամին, ով խնդրել է իրեն հանել ցուցակից։
Գրականության ոլորոտում այլընտրանքային Նոբելյան մրցանակը հիմնվել է, քանի որ 2018 թվականին այդ անվանակարգում Նոբելյան մրցանակ չեն տվել: Դա տեղի է ունեցել սկանդալի պատճառով, որը կապված էր շվեդական ակադեմիայի հետ։