Մամուլի տեսություն 12-12-2018
Շվեդիայում Եմենի խաղաղության բանակցությունները շարունակվում են այն պայմաններում, երբ վերջին զարգացումների համաձայն հուսիների և Եմենի պաշտոնաթող կառավարության միջև գերիների փոխանակման կապակցությամբ առաջընթաց է արձանագրվել, սակայն Ալ-Հուդայդա նավահանգստի կարգավիճակի շուրջ լուրջ վեճեր են ընթանում:
Էբթեքար
Արաբական կոալիցիան ցանկանում է հեռանալ այրված հողից
Շվեդիայում Եմենի խաղաղության բանակցությունները շարունակվում են այն պայմաններում, երբ վերջին զարգացումների համաձայն հուսիների և Եմենի պաշտոնաթող կառավարության միջև գերիների փոխանակման կապակցությամբ առաջընթաց է արձանագրվել, սակայն Ալ-Հուդայդա նավահանգստի կարգավիճակի շուրջ լուրջ վեճեր են ընթանում: Այս կապակցությամբ ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Մարտին Գրիֆիսը մի քանի օր առաջ սպառնաց, որ բանակցությունների ձախողման դեպքում հարցը կփոխանցի ՄԱԿ-ի ԱԽ-ին:
Ալ-Հուդայդա նավահանգստի կապակցությամբ Եմենի պաշտոնաթող կառավարության պատվիրակությունն առարկություններ է կատարում այն պայմաններում, երբ Անսարալլլահը հայտարարել է. «Մենք Շվեդիա ենք եկել խաղաղության, ոչ թե հանձնվելու համար»: Բանակցություններում հուսիները ազգային բանակցությունների համար անցումային փուլ են պահանջում և դա պայմանավորում են Ալ-Հուդայդա ռազմավարական նավահանգստում ռազմական գործողությունների դադարեցմամբ:
Արևմտյան երկրներն ու Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան այն պայմաններում են Իրանին հուսիներին աջակցություն ցուցաբերելու մեջ մեղադրում, երբ միջազգային հանրության լռության ներքո վերջին 4 տարիների ընթացքում ամենասաստիկ հարձակումներն են իրականացրել այդ երկրի դեմ: Իրականության Իրանն այն պայմաններում է հուսիներն սպառազինելու մեջ մեղադրվում, երբ Եմենում հասարակական լայն ճեղքվածքը նկատի առնելով եմենական ցեղախմբերը համարվում են տարածաշրջանային ներազգային խմբերի զենքերի ապահովման գլխավոր աղբյուրը: Միևնույն ժամանակ այդ երկրի արևելյան տարածքներում Ալ-Ղաիդայի ներազդեցություն այն աստիճանի է, որ եթե ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի համար իրական կամք գոյություն ունի, ամենից առաջ պիտի պարզի այդ երկրի արևելյան տարածքներում տիրող իրավիճակը:
Միջազգային ու տնտեսական առումով պատերազմը մաշողական տեսք է ստացել կոալիցիոն ուժերի համար և նրանց գրեթե բոլոր ռազմավարությունները հակառակ արդյունք են տվել: Հատկապես որ անցած տարվա համար նկատի առնված բոլոր նպատակներն, այդ թվում Ալ-Հուդայդա նավահանգստի գրավումը և Կարմիր ծովի ափերում ակտիվության դադարեցման ուղղությամբ ջանքերը ձախողեցին: Այդ պատճառով էլ Եմենում Արաբիայի ու նրա դաշնակիցների դիրքերը մեծ թափով թուլանում են և այդ պատճառով էլ նրանք այլ ոլորտներում դիմագրաված մարտահրավերները նկատի առնելով նպատակ ունեն Ալ-Հուդայդա ռազմավարական նշանակությամբ նավահանգստի հետ կապված որոշ զիջումներ պարտադրելով հուսիներին ինչքան շուտ ձերբազատվել այն բարդ ու խրթին պայմաններից, որում նրանք հայտնվել են Եմենում:
Խոռասան
Թրամփը սուրը մերկացրել է Եվրոպայի համար
«Ֆրանսիայում բոլորը գոչում են՝ մենք Դոնալդ Թրամփին ենք ուզում»: Սա Ֆրանսիայում բողոքի վերջին ալիքի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թուիթերյան արտասովոր ու սկանդալային գրառումներից մեկի ավարտական նախադասությունն է: Այն պայմաններում, երբ Ֆրանսիան ապրում է վերջին կես դարվա ընթացքում իր քաղաքական ու հասարակական ամենաանհանդարտ ժամանակաշրջանը, Դոնալդ Թրամփը ֆրանսիացիների ցասման կրակի բոցերի վրա յուղ լցնելով, գրում է. «Փարիզյան պայմանավորվածությունն այնքան էլ լավ չաշխատեց Փարիզի համար: Բողոքն ու անկարգությունները տարածվել են Ֆրանսիայում: Ժողովուրդը չի ցանկանում խոշոր գումարներ վճարել երրորդ աշխարհի երկրներին, որպեսզի գուցե շրջակա միջավայրը պահպանվի: Նրանք վանկարկում ենք «Մենք Թրամփին ենք ուզում»»:
Սա ԱՄՆ-ի ամենացայտուն միջամտությունն է մի երկրի ներքին հարցերին, որը համարվում է աշխարհում ԱՄՆ-ի վաղեմի դաշնակիցը: Բրիտանիայի դեմ մղված Ամերիկայի անկախության պատերազմը արդյունքի հանգեց ու հաղթանակով պսակվեց այն ժամանակ, երբ ֆրանսիացիները օգնության եկան Ջորջ Վաշինգտոնի գլխավորած բանակին, իսկ այսօր Ամերիկային ֆրանսիացիների ճակատագրական օժանդակությունից երկուս ու կես դար անց Ջորջ Վաշինգտոնի ժառանգորդ Դոնալդ Թրամփը ասես որոշել է հեղափոխություն սկսել Ֆրանսիայի իշխանության դեմ, ինչը շատ է հիշեցնում Եվրոպայի արևելքում իրականացված գունավոր հեղափոխությունները:
Իհարկե ֆրանսիացի «դեղին ժիլետավորներ»-ի բողոքի շարժման ձևավորման գործին Թրամփի գլխավորած ամերիկացի աջակողմյանների միջամտության մասին վկայող քիչ ապացույցներ կան, սակայն Թրամփի հայտարարությունը նկատի առնելով որևէ կասկած չի մնում այն կապակցությամբ, որ նա հեծնելով ֆրանսիացիների բողոքի ալիքը ցանկանում է ԵՄ-ն խորտակել պոպուլիզմի փոթորկոտ ծովում:
Ալիք
անթուրքի՞զմ, թե՞ Ադրբեջան. որտեղ է հայ–թուրքական սահմանի բանալին
Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Անկարան պատասխանել է «բռնազավթված ադրբեջանական հողերը» ազատելու կոչով։
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները հերթական անգամ չկարգավորվեցին։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ուղիղ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ` առանց նախապայմանների։ Նա հույս է հայտնել, որ Թուրքիան նույնպիսի դիրքորոշում կզբաղեցնի։ Միաժամանակ անընդունելի նախապայմանների թվում Փաշինյանն անվանել է Արցախի հարցը։
Թուրքիայի պատասխանը երկար սպասեցնել չի տվել։ Թուրքիայի նախագահի աշխատակազմից Trend գործակալությունը հայտարարել են, որ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է հանձնի «բռնազավթված ադրբեջանական հողերը»։ Այնտեղ հիշել են նաև այն մասին, որ Հայաստանը պետք է հրաժարվի 1915թ–ի իրադարձությունների հետ կապված «հավակնություններից»։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ, քաղաքագետ Կարեն Վերանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` ակնհայտ է, որ թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի դիրքորոշումը պայմանավորված է ոչ միայն երկկողմանի, այլ նաև տարածաշրջանային հարաբերություններով, մասնավորապես, Բաքվի դիրքորոշմամբ։
Միաժամանակ նա կարծում է, որ վաղ թե ուշ, հնարավոր է, հաջորդ սերունդների օրոք (հատկապես Թուրքիայում) կողմերը փորձեն գտնել մեկմեկու համար ընդունելի և շահավետ տարբերակներ։
«Թուրքական կողմը պետք է ավելի կառուցողական մոտեցում ցույց տա, երկրները պետք է գնան երկխոսության։ Շրջափակումը, փակ սահմանները ձեռնտու չեն երկու կողմերին, առաջին հերթին, Հայաստանին», – նշեց Վերանյանը։
Ժողովուրդ
Որ նախարարությունները կմիանան, և ինչ տեսք կունենա ԱԺ ղեկավար կազմը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն ավարտվեցին: Ավարտվեցին հայտնի վերջաբանով. ՀՀ քաղաքացին առաջիկա հինգ տարիների իշխանության մանդատը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին:
Հիմա շատ ավելի կարևոր է ապագան. ի՞նչ է լինելու հետո, ինչպե՞ս է աշխատելու նոր իշխանությունը, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ առաջ ծառացած և՛ ներքին, և՛ արտաքին մարտահրավերները ոչ միայն չեն նվազել, այլև, ընդհակառակը, բազմապատկվել են` հաշվի առնելով այն տխուր ժառանգությունը, որ Փաշինյանի իշխանությունը ստացել է նախորդից:
Այդ մարտահրավերների մասին շատ-շատ է խոսվել: Այնպես որ, այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ստացած ավելի քան 70 տոկոս քվեն իրականում պատասխանատվության շատ լուրջ բեռ է իշխանության վրա: Եվ իշխանությունն այսօրվանից պետք է ամեն ինչ անի, որպեսզի արդարացնի հասարակության ակնկալիքները: Այլապես հիասթափության ալիքն իրեն երկար սպասեցնել չի տա:
Թեև ԿԸՀ-ն դեռ չի ամփոփել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, ըստ այդմ՝ դեռևս չի կազմավորվել օրենսդիր ու գործադիր իշխանությունները, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել առաջիկայում սպասվելիք կառավարության կառուցվածքային փոփոխություններից: Մասնավորապես, քննարկվում է առաջիկայում ՀՀ սփյուռքի, մշակույթի, կրթության ու գիտության, նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացնելու հնարավորությունը: Իսկ նորաստեղծ այդ նախարարությունը ղեկավարելու է ԿԳ ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ նախարարությունների թվի կրճատման մասին նոյեմբերի 20-ի իր ասուլիսում խոսել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ապագա ղեկավար կազմը կունենա հետևյալ տեսքը՝ խորհրդարանի խոսնակ է դառնալու Արարատ Միրզոյանը, իսկ փոխնախագահներ կլինեն Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ թե ո՞վ կղեկավարի «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը, դեռ վերջնական որոշված չէ»: