Մամուլի տեսություն 13-12-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i101911-Մամուլի_տեսություն_13_12_2018
Իրանի ապագան լուսավոր է և դրա հանդեպ ոչ  միայն հուսադրված այլ լավատես ենք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2018 12:23 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13-12-2018

Իրանի ապագան լուսավոր է և դրա հանդեպ ոչ  միայն հուսադրված այլ լավատես ենք:

Ռեսալաթ

Ինչո՞ւ Իրանի ապագան լուսավոր է

 

Իրանի դիմագրաված դժվարությունները քիչ չեն: Շատ քաղաքացիներ տնտեսական ու կենցաղային խնդիրներ ունեն: Որոշ  ցուցանիշներ սկսած գործազրկությունից ու ինֆլյացիայից և վերջացրած հասարակական ու մշակութային որոշ ցուցանիշներով գովելի վիճակում չեն: Այդուհանդերձ Իրանի ապագան լուսավոր է և դրա հանդեպ ոչ  միայն հուսադրված այլ լավատես ենք: Հիշեք 25 տարի առաջվա ԱՄՆ-ն: Այդ տարիներին, այսինքն 1993 թվականին ամերիկացի պետայրերը հավանաբար որևէ մտահոգություն չունեին և իրենց ճամբին որևէ արգելք չէին տեսնում: 1991 թվականին ԽՍՀՄ-ն փլուզվել էր և գործնականում այլևս գոյություն չուներ ԱՄՆ-ի դիմաց ծառացող երկրորդ բևեռը: Հաջորդ տարի՝ 1992 թվականին, Ֆրանսիս Ֆոկոեամայի պատմության ավարտի մասին հայտնի տեսությունը հրապարակվեց նրա «Պատմության ավարտն ու վերջին մարդը» գրքում  և պաշտոնապես լիբերալ-ժողովրդավարական համակարգը ներկայացվեց, որպես աշխարհի միակ համակարգը, որի դիմաց պարտավոր են լինելու հանձնվել բոլոր  պետություններն ու ժողովուրդները: Երկու տարի անց՝ 1994 թվականին, հաղթանակած ու մրցակիցներից ձերբազատված ԱՄՆ-ն հյուրընկալեց ֆուտբոլի համաշխարհային առաջնությունը, որպեսզի աշխարհի ժողովուրդներին ու ԶԼՄ-ների ԱՄՆ բերելով նրանց առջև ցուցադրի լիբերալ-ժողովրդավարության նվաճումները և իր կառուցած ուտոպիան: Նույն այդ տարիներին, երբ Ֆլորիդայի ափերից շարժվում  էր ամերիկյան մի նավախումբ, դեռ տեղ չհասած աշխարհի մյուս կողմում իշխանություններ էին կործանվում և  իշխանավորները վախից փախչում էին: Նույն այն Ամերիկան որի տիրապետությունն աշխարհի բանկային համակարգի, տեխնոլոգիայի ու արդյունաբերության վրա համեմատելի չէր որևէ այլ երկրի հետ: Նպատակ չունենք հիշեցնելու թե անցած 25 տարիների ընթացքում ինչեր տեղի ունեցան ու բավարարվում ենք նրանով, որ ամերիկացի 66-ամյա տեսաբան Ֆոկոեաման մի առ ժամանակ առաջ  խոստովանեց որ սխալվել է և ԱՄՆ-ի ներկայացրած լիբերալ-ժողովրդավարությունը ոչ միայն չի բավարարում բոլոր կարիքները, այլ դեպի կործանում է գնում: Այսօր ԱՄՆ-ի տիրապետության ժամանակաշրջանը վերջ է գտել և ժողովուրդներն ու պետությունները ոչ միայն ԱՄՆ-ից չեն վախենում այլև նրան պաշտոնապես ձեռնոց են նետում: Նույն այն բանակը, որ դեռ լուրջ  քայլեր չձեռնարկած աշխարհի մյուս կողմում իշխանությունների կործանման պատճառ էր դառնում, ահա վեց տարի է ինչ ուղղակի կերպով Սիրիայում, իսկ 4 տարի է ինչ Եմենում փրոքսի կերպով կռվում է ու իր նվազագույն նպատակներին չի հասել: Նույնը կրկնվում է Լիբանանում, Իրաքում ու Գազայում:

Իսկ անցած 25  տարիների ընթացքում Իրանի հետ ի՞նչ է կատարվել: Անցյալում մեր ռազմական հրամանատարները մտահոգ էին նրանից որ ինքնաթիռները միայն քանի շաբաթով կարող են օգտագործվել, իսկ այսօր որսում են թշնամու առանց ուղևոր ամենաարդիական հետախուզական ինքնաթիռները: Ժամանակին 8 հրթիռներ ստանալու համար պիտի խնդրեինք Լիբիային, իսկ այսօր  մեր հրթիռների հեռահարությունը քանի հազար կիլոմետր է: Ժամանակին Իրանն աշխարհի ղեկավարներից շատերի հաշվարկներում որևէ տեղ չուներ: Այսօր համաշխարհային ուժերը խոստովանում են, որ առանց Իրանի միջամտության հնարավոր չէ կարգավորել տարածաշրջանի հարցերից շատերը:   

Մեծարգո առաջնորդի անցած օրը կատարած արտահայտությունները վկայում են այն մասին, որ թշնամին արել է այն ինչ կարողացել է ու եթե չի հաջողվել, նշանակում է, թե դրա կարողությունը չի ունեցել:

 

 

Ղոդս

Ահաբեկչության շահը Մակրոնին

 

Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումն առնվազն այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի համար շահավետ եղավ: Վերջին մեկ ամսվա ընթացքում ժողովրդային բողոքները Ելիզեյան պալատի համար մղձավանջի էին վերածվել: Սրանից երկու  օր առաջ Մակրոնը նահանջելով իր դիքերից և տնտեսական խրախուսիչներ առաջարկելով բողոքարարներին փորձեց իրավիճակն իր վերահսկողության տակ առնել: բայց ըստ երևույթին ֆրանսիացի բողոքարարների ցասումի բոցերն այդքան հեշտությամբ հնարավոր չէր մարել: Նրանք Մակրոնի բարեփոխումներին պատասխանեցին երեքշաբթի օրը ֆրանսիացի ուսուցիչների արհմիության կողմից հայտարարված դասադուլով, որի մասնակցեցին Ֆրանսիայում հազարավոր դպրոցներ: Ու հետո միանգամից Ստրասբուրգում ահաբեկչական քայլի մասին լուրը դարձավ Եվրոպայի ԶԼՄ-ների գլխավոր խորագիրն ու այլևս որևէ մեկը «Դեղին ժիլետավորներ»-ի մասին չգրեց: Թեև  Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումներն աննախադեպ չեն և ԻԼԻՊ-ի խալիֆայության վերջ տրվելը բնական կերպով պատճառ է դարձել որ եվրոպացի ահաբեկիչներն իրենց տները վերադառնան, սակայն եթե փորձենք դավադրության տեսության դիտանկյունից նայել վերջին ահաբեկչական դեպքին կնկատենք, որ դրանից ամենաշատը շահել են Ելիզեյան պալատի բնակիչներն ու մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

 

 

Ժողովուրդ

6-րդ գումարման ԱԺ-ն ոչ միայն ամենակարճ կյանք ունեցածն է, այլ նաև միակն է, որ 5 անգամ վարչապետ է ընտրել, իսկ խոսնակը պաշտոնավարել է մինչև վերջ

 

«Վեցերորդ գումարման խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ պատմության մեջ կմնա ԱԺ միակ խոսնակը, որ պաշտոնավարեց ԱԺ լիազորությունների ողջ ընթացքում, պարզապես այդ լիազորու­թյունները կարճ տևեցին՝ 1.5 տարի:

ԱԺ նախկին նախագահները ինչ-որ պահից դադարեցրել են իրենց պաշտոնավարումը: Իր լիազորություններն ավարտող խորհրդարանը ՀՀ պատմության մեջ կմնա ոչ միայն որպես ամենակարճ կյանք ունեցած, այլև այն հինգ անգամ կազմակերպել է ՀՀ վարչապետի ընտրություն, բայց վարչապետ ընտրել են երկու անգամ, սկզբում Սերժ Սարգսյանին, որը հետո համաժողովրդական ճնշման արդյունքում հրաժարական ներկայացրեց, հետո Նիկոլ Փաշինյանին:

Վերջին երկու անգամները Փաշինյանը չընտրվեց վարչապետ քաղաքական պայմանավորվածության արդյունքում, որպեսզի իրավունքի ուժով դադարեցվեին խորհրդարանի լիազորությունները:

Նշենք նաև, որ այս ԱԺ-ն ընդունել է 729 հարց: Այդ հարցերի գերակշիռ մեծամասնությունը ներկայացված է եղել կառավարության կողմից, և միայն 59 օրինագիծ պատգամավորներն են հեղինակել»,-գրում է թերթը:

 

 

Ալիք

Թուրք նախարարը պնդել է, որ վերջին 11 տարում նորոգվել ու կառուցվել է 57 եկեղեցի

 

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը հայտարարել է, որ անցած 11 տարիներում Թուրքիայի իշխանությունները երկրի տարածքում 57 եկեղեցի են նորոգել ու կառուցել, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթը»:

Նախարարի խոսքով՝ վերակառուցվել է 27 եկեղեցի, կառուցվել է 35-ը:

Այս ցուցակի մեջ են մտնում թե՛ հայկական, թե՛ հունական, բուլղարական ու ասորական վանքեր ու եկեղեցիներ:

Այս համայնքների հոգևոր ներկայացուցչությունները, սակայն, որևէ կերպ դեռ չեն մեկնաբանել թուրք նախարարի այս հայտարարությունը:

Նշենք, որ Թուրքիայում գործող «Հրանտ Դինք» հիմնադրամի հրապարակած ցուցակի համաձայն՝ Թուրքիայում առկա 10.000 պատմամշակութային կոթողներից 4.600-ը հայկական են, 4.100-ը՝ հունական, 650-ը՝ ասորական, 300-ը՝ հրեական:

Ըստ հետազոտության՝ ամենաշատ հայկական պատմական շինություններն առկա են Մուշում՝ 401 պատմական կառույց, Մուշին հաջորդում է Բիթլիսը՝ 325 շինությամբ, այնուհետև Խարբերդը՝ 323 հին հայկական շինություններով: Դրանց են հաջորդում Սեբաստիան, Երզնկան, Էրզրումը, Կեսարիան, Դերսիմը: Տասնյակը եզրափակում է Վանը՝ 185 կառույցով: