Մամուլի տեսություն 17-12-2018
Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 300 միլիոն դոլարից չի անցնում։
Ալիք
Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 300 միլիոն դոլարից չի անցնում. իրանագետ
«2018 թվականն Իրանի համար չափազանց բարդ տարի էր՝ թե, տնտեսական, թե քաղաքական, և թե անվտանգության առումներով։ Այդ երկրի շուրջ ստեղծված իրավիճակը պայմանավորված էր ոչ միայն ԱՄՆ-ի կողմից գործադրված պատժամիջոցներով, այլ նաև միջուկային համաձայնությունից հետո ծագած խնդիրներով»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Արմեն Իսրայելյանը։
Ինչ վերաբերում է արտաքին մարտահրավերներին, ապա իրանագետը հիշեցրեց, որ ամերիկյան պատժամիջոցներն ուժի մեջ են մտել նոյեմբերի 4-ից։ Միաժամանակ, Իրանը շարունակում է Եվրոպայի հետ համագործակցությունը, և եվրոպական կողմը հաստատկամ է շարունակել այդ երկրի հետ փոխգործակցությունը։
Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ Արմեն Իսրայելյանը նշեց, որ երկու երկրների համար տարին բավական հետաքրքրական էր։ Նա հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո Իրանի և Հայաստանի ղեկավարները հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում, այնուհետև նրանց միջև հեռախոսազրույցներ են տեղի ունեցել, ինչպես նաև Իրանի նախագահի հատուկ բանագնացն է ժամանել Հայաստան։
«Ինչ վերաբերում է հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, ապա այս տարի առևտրաշրջանառության մեջ մենք մոտ 48 տոկոսի աճ ենք արձանագրել։ Բայց, ցավոք սրտի, դա բավարար չէ։ Ամեն դեպքում, առևտրաշրջանառությունը 300 միլիոն դոլարից չի անցնում։ Հայաստանն ու Իրանը մշտապես իրենց մտահոգությունն են հայտնում այդ առնչությամբ»,- ամփոփեց բանախոսը։
Ջոմհուրի Էսլամի
Արաբ հետադիմության նահանջը՝ դաս ահաբեկչության աջակիցների համար
Արաբական պետությունների լիգայի խորհրդարանի անդամները վերջին նստաշրջանում պաշտոնական մի հաղորդագրությամբ պահանջեցին վերականգնվի ԱՊԼ-ին Սիրիայի անդամակցությունը և Սիրիայի աթոռը հանձնվի Դամասկոսի իշխանություններին: Սա նշանակում է, որ արաբական երկրները նահանջել են իրենց նախկին դիրքորոշումներից, ինչը թեև տեղի է ունենում երկար հապաղումով, սակայն վկայում է արաբական նեխած ռեժիմների կրած պարտության մասին, որոնք ցանկանում էին Դամասկոսի կառավարությանը կրճատել տարածաշրջանի քաղաքական հավասարություններին ու նույնիսկ նրան հեռացնել ԱՊԼ-ից:
Ավելի վաղ սաուդացիների ճնշման ներքո և արաբական նեխած ռեժիմների հովանավորությամբ ԱՊԼ-ում Սիրիայի աթոռը գործնականում հանձնվել էր Սիրիայի ազատ բանակ կոչվող ահաբեկիչներին, որոնք վայելում էին ԱՄՆ-ի ու սատանայական մյուս ուժերի աջակցությունը: Այն որ ինչո՞ւ ԱՊԼ-ն երեկ Դամասկոսի իշխանություններին հեռացրեց այդ լիգայից, իսկ այսօր պարտավորվում է նահանջել իր դիրքերից կարևոր մի հարց է, որը պիտի տարածաշրջանում իսլամական դիմադրության և մասնավորապես Սիրիայի տարածքը քայլ առ քայլ վարձկան ահաբեկիչների ներկայությունից մաքրվելու արգասիքը համարել: Սա կարևոր է այն տեսակետից, որ Սիրիայի տարածքի ավելի քան 85 տոկոսը գտնվում էր աշխարհի 85 երկրներից անդամագրված ահաբեկիչների վերահսկողության ու գրավման տակ, որոնք ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, Սիոնիստական զավթիչ ռեժիմի և իհարկե արաբ հետադիմության ուղղակի և անուղղակի աջակցությամբ կարողացան Սիրիայի տարածքը տակն ու վրա անել, տարհանել միլիոնավոր մարդկանց և իրենց անվամբ արձանագրել ամոթալի ոճրագործությունների մի ամբողջ շարան:
Իսլամական դիմադրության սուրի փայլն այնպիսի սարսափ պատճառեց ահաբեկիչներին ու նրանց լկտի աջակիցներին, որ հրաժարվելով իրենց բոլոր նախապայմաններից ի վերջո եկան այն համոզման, որ Դամասկոսի իշխանություններին չի կարելի նման խայտառակ խաղերով ասպարեզ հեռացնել: Այդուհանդերձ տարածաշրջանի ժողովուրդների թշնամիները դեռ լիարժեքորեն չեն հուսահատվել և դեռ Իդլիբում ու Եփրատի արևելքում շարունակում են իրենց ոճրագործությունները: Այստեղ հարկավոր է Թուրքիային ու կոալիցիոն ուժերին հիշեցնել ահաբեկիչների ճակատագիրը: Թուրքիան շարունակ Սիրիայում ու Իրաքում աջակցություն ցուցաբերեց ահաբեկիչներին, սակայն զգաց, որ այդպիսով ծանր վնաս ու հարված է հասցնում իր ազգային անվտանգությանը: Թուրքիան դեռ շարունակում է երկակի խաղ խաղալ Սիրիայում ու Իրաքում և նույնիսկ աչք է հառել Սիրիայի ու Իրաքի որոշ տարածքներին: Արաբ նեխած ռեժիմների նահանջը կարող են մեծ դաս փոխանցել ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելու փուլում գտնվող մյուս դերակատարներին:
Քեյհան
Եվրոպան իրար է խառնվել, վտանգն անխուսափելի է. Ռիչարդ Հաս
«Դեղին Ժիլետավորներ» կոչվող Ֆրանսիայի հակադրամատիրական շարժումը այս շաբաթ օրը թևակոխեց իր ձևավորման երկրորդ ամիսը: Շարժում, որ սկզբում ձևավորվեց վառելիք գնի հավելման դեմ ի նշան բողոքի, իսկ հետո ուսանողների, աշակերտության, տրանսպորտային փոխադրամիջոցների տերերի ու նույնիսկ ոստիկանության ուժերի արհմիությունների շարժմանը միանալով արագ տեմպերով աճեց և Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ուժի ցուցադրման հինգերորդ շաբաթվա ընթացքում ԵՄ-ից Ֆրանսիայի հրաժարման և Մակրոնի հրաժարականի պահանջը դրեց: Ֆրանսիական աղբյուրների ընդգծմամբ այդ երկրի աջակողմյան և ձախակողմյան կուսակցությունները ցանկանում են յուրացնել այդ շարժումը և թվում է, որ այդ կապակցությամբ Ֆրանսիայի ձախակողմյանները կարողացել են գերազանցել աջակողմյաններին, քանի որ ցույցերի ժամանակ ներկայացվել են նվազագույն աշխատավարձի հավելման, թոշակի անցնելու տարիքի կրճատման և թոշակների բարձրացման, նաև քիչ եկամուտ ունեցող խավերից գանձվող հարկերի կրճատման պես պահանջներ: Աշխարհի շատ փորձագետներ քննարկում են հակադրամատիրական շարժման արագ տեմպերով աճի և այլ երկրների տարածվելու պատճառներն ու նաև Ֆրանսիային և Եվրոպայի այլ երկրներին սպասվող ճակատագիրը: ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հասն այս կապակցությամբ թուիթերյան մի գրառման մեջ գրել է. «Եվրոպան մեծ արագությամբ աշխարհի ամենակայուն տարածաշրջանից վերածվում է մի տարածաշրջանի, որ այսուհետ ինչ էլ որ կոչվի, մեկ է, կայուն չի կարող համարվել»:
Հասը «Եվրոպան խռովության մեջ է հայտնվել» խորագիրը կրող մի հոդվածում գրում է. «Եվրոպայում պատմական ժողովրդավարությունը, ծաղկումն ու խաղաղությունը հայտնվել են անվստահելի պայմաններում և Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում ԱՄՆ-ի ցուցաբերած վերաբերմունքով, որը դաշնակիցների հետ թշնամում նման է վարվում, այս մայրցամաքը պիտի դիմակայի իր դիմագրաված աճող սպառնալիքները»:
«ԵՄ-ում տիրող անկարգությունը ընդհանուր պատճառ չունի և դրա համար ընդհանուր լուծում էլ գոյություն չունի: Ավելի ճիշտ ասած դրա համար որևէ լուծում գոյություն չունի»,-գրում է Ռիչարդ Հասը:
168.am
ՀՀ-ն մտահոգություն պետք է հայտնի Ադրբեջանում ԱԷԿ-ի կառուցման հարցով. փորձագետ
168․am-ը գրում է․ «Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ Ազգերի Կազմակերպության ազգային փորձագետ, «Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանը ԱԷԿ կառուցելու ցանկություն ունի դեռ 2003 թվականից, և դրա համար տարբեր ճանապարհների է դիմել:
«Մեծամորի ԱԷԿ-ի հետ կապված Ադրբեջանի քարոզչությունը զուտ քարոզչություն է, որը տեղավորվում է Հայաստանը մեկուսացնելու, ապազարգացնելու, դեգրադացնելու և հյուծելու քաղաքականության բաղադրիչում: Իհարկե, Ադրբեջանում ԱԷԿ կառուցելը Ռուսաստանի և «Ռոսատոմի» գործն է: Մենք մեր մտահոգությունը պետք է հայտնենք այդ առնչությամբ և բարձրացնենք Հայաստանում նոր ատոմակայանի բլոկի հեռանկարի և կառուցման մեկնարկի խնդիրը»,- ասաց Ա.Մարջանյանը:
Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ, որ Հայաստանը պետք է ունենա նոր ռեզերվային մայրաքաղաք Կովսականում, որն Արցախի հարավային հատվածն է, և պետք է լրջորեն մտածել Արաքսի ձախակողմյան հատվածի տնտեսական և մարդկային զարգացման մասին: Ա.Մարջանյանի կարծիքով՝ դա պետք է լինի ՀՀ խնդիրը առաջիկա 20 տարիների կտրվածքով, և այդ ամբողջ տարածքը պետք է դարձնել ծաղկուն, զարգացած, արդյունաբերական և մարդկային պոտենցիալով լի տարածք, իսկ սահմանների ուժեղացումն էլ կլինի դրա բաղկացուցիչ մաս»: