Մամուլի տեսություն 19-12-2018
2019-ն այն տարին է, երբ Ասադը կորոշի արաբական որ երկրին ներել:
Քեյհան
2019-ն այն տարին է, երբ Ասադը կորոշի արաբական որ երկրին ներել
Թեև Իդլիբ նահանգում ահաբեկիչների դեմ գործողությունները դադարեցնելու կապակցությամբ ՄԱԿ-ի և որոշ երկրների կողմից Սիրիայի կառավարության ու բանակի վրա գործադրված ճնշումները պատճառ են դարձել, որ այս գործողությունն առայժմ տեղի չունենա, այդուհանդերձ այս օրերին Սիրիան իրարահաջորդ հաղթանակներ է արձանագրում: Վերջին օրերին բացի Սուդանի նախագահի Դամասկոս կատարած ուղևորությունից, նաև Սիրիայի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ Թուրքիայի, Հորդանանի, Էմիրությունների և արաբական խորհրդարանների հայտնած ցանկության, ամերիկացի պաշտոնատարների հռետորաբանության մեջ նույնպես փոփոխություն է նկատվում: Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմզ Ջեֆրին ասել է. «Սիրիայում իշխանափոխության չենք ձգտում և չենք ցանկանում ձերբազատվել Բաշար Ասադից»: Այս նվաստացուցիչ նահանջը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը միանշանակ Սիրիայում պարտություն է կրել:
Հարց է ծագում, որ արդյոք Սիրիայի կառավարությունն ու ժողովուրդը մոռանալու են անցյալը և անտեսելով Սիրիայում ահաբեկչության աջակցող երկրների վերջին տարիների քայլերն ու ոճրագործությունները հարաբերություն են հաստատելու այդ երկրների հետ:
«Ալ-Յում» օրաթերթը վերլուծական մի հոդվածում անդրադարձել է այս թեմային և գրել է. «Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրի այցը Դամասկոս և Բաշար Ասադի հետ հանդիպումն այնքան էլ անակնկալ չէր և ապագայում էլ արաբական մյուս երկրները փորձելու են վերահաստատել Սիրիայի կառավարության հետ հարաբերությունները:
«Ալ-Յում»-ը նաև անդրադարձել է Սիրիայի նախագահի ազդարարող արտահայտություններին և հղում կատարելով նրան գրել է. «Արաբական այն երկրները, որոնք դեռ հույս են կապել արևմուտքին որևէ շահ չեն ստանալու և գերադասելի է հավատարիմ մնան իրենց արաբական ակունքներին»:
Իհարկե արաբական երկրները, որ վերջին տարիներին Սիրիայում իշխանափոխության նպատակով որևէ ֆինանսական ու սպառազինական հովանավորություն չէին խնայել, այսօր հանգել են այն եզրակացության, որ անհնարին է տարածություն պահել այդ երկրից:
Ամեն դեպքում, չնայած Իդլիբ նահանգում ահաբեկիչների դեմ Սիրիայի բանակի գործողության ճամբին ահաբեկիչների աջակիցների խափանարարությամբ հանդերձ այդ երկրի քաղաքական հաղթանակներն ակնհայտ են: Միջազգային այս ցանկությունն էլ ձևավորվել է այն պատճառով, որ բոլորի համար պարզ է դարձել, Սիրիայի կառավարությունը պատերազմի դաշտում միանշանակ հաղթել է և Իդլիբի ճակատամարտը ձևական բնույթ է կրելու:
Ի դեպ, Հայաստանի առևտրականների ու Հայաստանում բնակվող սիրիահայերի մի պատվիրակություն հանդիպում ու զրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
Հայաստանցի առևտրականներն այս հանդիպման ժամանակ Հայաստանում բնակվող սիրիահայության համագործակցությամբ Սիրիայի վերակառուցման շուրջ զրուցեցին նախագահ Բաշար Ասադի հետ:
Հանդիպման ժամանակ Բաշար Ասադը ողջունեց Սիրիայի վերակառուցմանն ուղղված Հայաստանի ջանքերը:
Ղոդս
Ո՞ր հաղթանակի մասին է խոսում Թրամփը
ԱՄՆ նախագահն իր թուիթերյան վերջին գրառումներից մեկում իրեն իր երկրի քաղաքական հավասարություններում հաղթանակած ու եզակի անձնավորություն է անվանել: Դոնալդ Թրամփը գրել է. «Սա անհավատալի է, որ չափազանց հզոր դոլարով ու ԱՄՆ-ում գրեթե զրո ինֆլյացիայով, մեզ շրջապատած աշխարհը պայթում է: Ֆրանսիան այրվում է, իսկ Չինաստանը չափազանց հետ է մնացել: ԱՄՆ Կենտրոնական բանկը նույնիսկ քննարկում է տոկոսադրույքները կրկին բարձրացնելու հարցը: Նշեք այս հաղթանակը...»: ԱՄՆ-ի նախագահի թուիթերյան հիշյալ գրառումն այն պայմաններում է հրապարակվել վիրտուալ աշխարհում, երբ Չինաստանի առևտրի ու մաքսային վարչության հայտարարության համաձայն ԱՄՆ կատարվող այդ երկրի արտահանումների ծավալը նախորդ տարվա համեմատությամբ հավելում է կրել: Բացի այդ ԱՄՆ-ում տնտեսական հարցերի շատ վերլուծաբանների ընդգծմամբ Թրմափի իշխանության հասնելուց երկու տարի անց Վաշինգտոնի կողմից Պեկինի տնտեսական սանձման որևէ ապացույց գոյություն չունի: Բացի այդ Ներկայացուցիչների տան միջանկյալ ընտրություններում հանրապետականների կրած պարտությունը կարևոր ուղերձ հղեց ԱՄՆ-ի հասարակությանը: Չպիտի մոռանալ, որ Սենատում հանրապետականների հաղթանակի գլխավոր պատճառը եղել է այն, որ քվեարկության են դրված եղել Սենատի մանդատների միայն մեկ երրորդը: Դեմոկրատականներն այն համոզման են, որ եթե քվեարկության դրվեին Սենատի բոլոր 100 մանդատները հանրապետականները հաղթելու ծանս չէին ունենա: Բացի այդ Թրամփը լավ է գիտակցում այն իրողությունը, որ այս կուսակցությանը տրված ավանդական հանրապետականների ձայների որոշ բաժինը իրեն չեն պատկանում և վերջին հարցումներ արդյունքի համաձայն Հանրապետական կուսակցության անդամների շուրջ 30 տոկոսն է միայն հաստատում նախագահի պաշտոնում Թրամփի վարած քաղաքականությունը:
Ալիք
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոս 2019 տարին հռչակել է Հայ մամուլի տարի
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Հայրապետական հատուկ պատգամով 2019 տարին հռչակեց «ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ»։
Արդարեւ, 2003-ից սկսյալ, յուրաքանչյուր տարի մեր եկեղեցվո ու ժողովուրդի կյանքին հետ սերտ աղերս ունեցող մի երեւույթի կամ արժեքի նվիրելու Վեհափառ Հայրապետի որոշումը մեր ժողովուրդին մոտ լայն արձագանգ գտավ. այն առիթ հանդիսացավ տվյալ տարվան նյութին մասին խոսելու, գրելու, քննարկումներ կատարելու, եւ զանազան այլ միջոցներով այն մեր անձնական թե համայնական կյանքի լուսարձակին տակ բերելու։
Նկատի ունենալով հայ մամուլին առանցքային դերը մեր ազգային կյանքից ներս, վստահ ենք, որ նո՛ւյն լրջությամբ եւ զանազան նախաձեռնությունների ճամբով վերարժեւորումի պիտի ենթարկվի հայ մամուլի դերն ու մանավանդ՝ դիմագրաված մարտահրավերները։ Վեհափառ Հայրապետի 2019-ը «Հայ Մամուլի Տարի» հռչակելու պատգամը պիտի ընթերցվի եկեղեցիներից ներս, 2019-ի Հունվարի կեսերին, եւ բնականաբար, լոյս պիտի տեսնի հայ մամուլի մեջ։
Հայտնենք, որ Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ հայ մամուլին նվիրված համահայկական համագումար տեղի պիտի ունենա 2019 Ապրիլին Անթիլիասի Մայրավանքից ներս։
News.am
Washington Post–ի սյունակագիր. Հայաստանն այն երկրներից է, որը վերադարձել է ժողովրդավարությանը 2018թ.
2018-ը գրեթե բոլոր ցուցանիշներով ժողովրդավարության համար աղետալի տարի էր: Ավտորիտար ղեկավարները վճռական քայլեր ձեռնարկեցին իրենց իշխանությունը ամրապնդելու, գործող ժողովրդավարության համար անհրաժեշտ մեթոդները ինչպիսիք են՝ օրենքի գերակայությունը և ազատ մամուլը, տապալելու համար, ինչպես նաև Հունգարիայում, Նիկարագուայում, Ֆիլիպիններում և այլ երկրներում զանգվածային ցույցերը շարունակ անտեսելու կամ բռնի կերպով ճնշելու: Այս մասին Ֆրիդա Գիտիսը գրում է Washington Post-ի իր հոդվածում:
Այնուամենայնիվ, ըստ նրա, աշխարհի որոշ մասերում ժողովրդավարական բարեփոխումների համար պայքարն անսպասելիորեն հասել է հսկայական հաջողությունների` դրանով իսկ հիշեցնելով, որ ակտիվության, առաջնորդության և հանգամանքների ճիշտ համադրությունը կարող է հանկարծակի փոխել պատմության ընթացքը: Գիտիսը նշում է երեք երկրներ, որտեղ անսպասելի փոփոխություններ են տեղի ունեցել՝ Եթովպիա, Հայաստան եւ Պերու: Նա շեշտում է, որ Հայաստանը դրամատիկ շրջադարձ է ունեցել: «Երբ տասը տարի իշխանության ղեկին նստած նախագահ Սերժ Սարգսյանը որոշում կայացրեց ամրապնդել իր իշխանությունը՝ Սահմանադրությունը փոխելով, և դառնալ վարչապետ, ակտիվիստ դարձած լրագրող Նիկոլ Փաշինյանը օգտագործեց ժողովրդի բարկությունը` արմատապես փոխելու երկրի ուղղությունը:
Փաշինյանն անցկացրեց զանգվածային երթ, որին հետևեցին զանգվածային ցույցերը՝ կաթվածահար անելով երկիրն այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակած խորհրդարանը վերջնականապես չմեղմեց իր դիրքորոշումը: Հայաստանի ոչ բռնի ժողովրդական իշխանությունը ստիպեց Սարգսյանին հրաժարական տալ և համոզել օրենսդիրներին՝ վարչապետ ընտրել Փաշինյանին: Սակայն ամենամեծ տեղաշարժը դեռ առջևում է»,- գրում է հեղինակը: Գիտիսը նշում է, որ մեկ շաբաթ առաջ հայերը ընտրեցին նոր խորհրդարան, որի արդյունքում Փաշինյանի դաշինքը ստացավ ձայների 70 տոկոսը, իսկ նախկին իշխող կուսակցությունը չկարողացավ հաղթահարել 5 տոկոսանոց շեմը՝ խորհրդարան մտնելու համար: «Վստահության քվեի հիման վրա Փաշինյանը սկսել է հակակոռուպցիոն բազմակողմանի արշավ` ուղղված պետական համակարգը մաքրելուն»,- ասվում է հոդվածում: