Մամուլի տեսություն 21-12-2018
Յալդան բարության արարողություն է:
Էթթելաաթ
Յալդան բարության ու սրտակցության ուսուցիչ
Յալդան բարության արարողություն է: Տարվա ամենաերկար գիշերվա ընթացքում սրտերի համագումարի և բարեկամության ճրագը վառելու գիշերն է: Ձանձրացուցիչ առօրյայի հորձանուտում Յալդան անկաշկանդ շփումների ու կյանքի խորհրդանիշ է: Այդ գիշեր ընտանիքի ոգին վերականգնվում է տան մեջ, որպեսզի իրար շուրջ հավաքի ծերին ու պատանուն և թարմացնի նրանց շփումը:
Յալդան ուսուցիչ է, որ մեզ երկար գիշերներից հետո լուսավոր ցերեկների հույսեր փայփայելու դաս է տալիս: Թոշնած հողի հանդեպ արևի բարության ավետիսն է: Ընկճվածության դևի դեմ հույսի հաղթանակն է: Ստի ու կեղծավորության սատանայի դեմ իրանցիների պարզած դրոշն է: Կյանքի ուսուցիչ է, իսկ նրա դասը սառնասրտությունների ու խավարի մեջ բարեկամությունն ու բարությունն է: Դա այն պահն է, երբ հավաքվում ենք իրար շուրջ, գազել ու քառյակ ենք կարդում, վառում են նռան լույսը, բացում են ձմերուկի սփռոցն ու դրանից հետո վշտերը քաշվում են մի կողմ և հանդարտվում են ցավերը:
Յալդան կարճացնում է տարվա ամենաերկար գիշերը: Տարվա ամենաերկար ու պաղ գիշերը Յալդայի շնորհիվ ջերմ ու անկեղծ է դառնում և այդ ուրախ գիշերվա ընթացքում իրանցիները սովորում են, որ ճանապարհները կարճացնելու և տները ջերմացնելու համար բարեկամների հետ սեղան նստելուց բացի ուրիշ լավ ելք չկա: Այս պարզ գիշերվա ընթացքում կյանք ենք հրամցնում միմյանց և հետևելով Հազրաթ Ալիի օրինակին լավագույն կյանքը համարում ենք այն, որ ծառայության է դրվում ուրիշներին:
Յալդան առավել երկար ցերեկների ու հարգալից գիշերների ավետաբերն է: Աշնան վերջին գիշերվա մայրամուտից մինչև ձմռան առաջին արևածագը Յալդա է կոչվում, իսկ ցանկացած պահ երբ սառնությանը պատասխանում ես ջերմությամբ, կամակորությանը՝ բարությամբ ու քացախը՝ մեղրով, Յալդան ժպտում է քեզ:
Որ չարությունն է ավելի ատելի քան պառակտումը և տարվա որ գիշերն է Յալդայի չափ իրար հեռու լինելու և պառակտման թշնամի:
Յալդան բարության պատգամաբեր է և նրա ժառանգությունը կյանք ունեցող ցանկացած շնչավորի հետ սրտակցությունն է: Աշխարհն իրանցիներին ճանաչում է Յալդայով և երանի այն ժողովրդին ում վկայականում նման օր ու գիշեր է արձանագրված: Այն ժողովուրդը որ տարին սկսում է Նոռուզով և տարվա ամենաերկար գիշերվա ընթացքում բարության ճրագ է վառում արժանի ցանկացած տեսակի երջանկության ու ուրախության:
Արմենիա Սպուտնիկ
Ո՞ւր են տանում ամբոխին. Հայաստանում 90-ականների «կարգուկանո՞նն» է
Նոր ժամանակները, հատկապես հեղափոխական, իրենց հետ նոր բարքեր և սովորույթներ են բերում, երբեմն` օգտակար, երբեմն` հանդուրժելի, իսկ հաճախ` այլանդակ։ Այն, ինչ նորմալ է անհաշտ քաղաքական դիմակայման թեժ պահին, տեղափոխվում է «խաղաղ» կյանք` այն անտանելի դարձնելով։
Հայաստանի հանրային ռադիոյի արդեն պաշտոնաթող տնօրեն, հայտնի լրագրող Մարկ Գրիգորյանը Facebook-ում պատմել է այն մասին, թե ինչն է նրան ստիպել հրաժարական տալ։
Հայաստանի հանրային ռադիոյի աշխատակիցների մի խումբ մի քանի օր շարունակ գործադուլ էր անում` պահանջելով տնօրենի հրաժարականը։ Նրանք անանուն նամակ էին գրել, որտեղ իրենց պահանջներն էին ներկայացրել, և ուղարկել բոլոր ԶԼՄ–ներին։ Այնուհետև նրանք մտել էին տնօրենի աշխատասենյակ և պահանջել նրա հրաժարականը։ Պաշտոնը լքելու մասին դիմումը Մարկ Գրիգորյանը գրել էր գրեթե անմիջապես։
«Տհաճություն զգացի, ֆիզիկական տհաճություն», – այդպես էր նա նկարագրել իր վիճակը։
Վերջին ամիսների ընթացքում քանի անգամ ենք հաղորդագրություն ստացել բացարձակ օտար մարդկանցից նույն պահանջներով, օրինակ, ուսումնական հաստատության ղեկավարության հասցեին, տեղական ինքնակառավարման մարմինների վարչակազմին։ Ի վերջո քանի՞ անգամ են բացարձակ օտար մարդիկ պահանջել Կաթողիկոսի հրաժարականը։
Բավական տհաճ և վտանգավոր միտում է. աստիճանաբար տպավորություն է ստեղծվում, որ մենք վերադարձել ենք 90-ականներին։ Ստացվում է, որ յուրաքանչյուր ոք, իր նպատակները հետապնդելով, կարող է մտնել ցանկացած ղեկավարի մոտ (ոչ ամենաբարձր ռանգի, բնականաբար, այդ դեպքում ոստիկանությունն անմիջապես կմիջամտի) և պահանջել նրա հրաժարականը։ Այն, որ հետապնդվող նպատակները շահադիտական են, կասկած չկա. չէ՞ որ որևէ մեկից սեփական ցանկությամբ հենց այնպես, հանուն արվեստի նկատմամբ ունեցած սիրո, չես գնա և պահանջի դիմում գրել։
Իսկ այդ ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ նման մարդիկ պատճենում են այն մեթոդը, որը մեկ անգամ արդեն հաջողությամբ է պսակվել։
««Թավշյա հեղափոխության» կողմնակիցները պահանջեցին պետության ղեկավարի հրաժարականը, Սերժ Սարգսյանը հեռացավ, ուրեմն մեզ մոտ ևս կստացվի»,- մտածում են նրանք։
Ամբոխը մի շղթայով է կապված և պատճենում է այն վարքագիծը, որը մի անգամ արդեն հաջողություն է բերել։ Հատկապես, եթե այդ ամբոխին որևէ մեկը չի կանգնեցնում։
Երբ հեղափոխության ալիքը հանդարտվեց, բոլորին ասացին` ցրվեք, մի խոսքով գիշերը շերեփներով չենք խփում, ապրում ենք օրենքով։ Սակայն այն գետը, որը մի անգամ արդեն դուրս է եկել իր ափերից, նույն հունի մեջ բերել հնարավոր է միայն լուրջ ինժեներական աշխատանքների արդյունքում։ Իսկ այդ աշխատանքները չեղան։
Քանի որ, եթե ոստիկանությունը խստորեն կանխեր առաջին մեկ–երկու–երեք դեպքերը, հաջորդները տեղի չէին ունենա։ Քանի որ, եթե Կաթողիկոսի վրա հարձակումն ու Էջմիածնում իրականացրած անկարգությունները վճռականորեն դադարեցվեին իրավապահ մարմիններին կողմից, իսկ երկրի ղեկավարությունը դրանց սկզբունքային և խիստ գնահատական տար, երկրորդ (երրորդ, տասներորդ) անգամ նման բան տեղի չէր ունենա։
Ահա այդ պատճառով էլ նման դեպքերը կշարունակվեն։ Գուցե ոչ մի դպրոցի (մանկապարտեզի, գործարանի, «սովխոզի») տնօրեն ապահովագրված չէ մի գեղեցիկ օր իր ղեկավարած հաստատության մոտ հավաքված անհայտ անձանց խումբ տեսնելուց, որը պահանջում է իր` տնօրենի, հրաժարականը։ Տնօրենի համար այդ ամենը տարօրինակ և անհասկանալի է, սակայն ինքնապաշտպանական բնազդն է հաղթում։
90-ականներին տեղի ունեցող իրադարձությունների հոգեբանական հիմքը ճիշտ նույնն էր։
Փաշինյանի առաջին փորձությունը՝ դեկտեմբերի 27-ին. Ինչպե՞ս կավարտվեն «գազային» բանակցությունները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա, հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փաշինյանի այցը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին:
Փաշինյան-Պուտին հանդիպումն ուշագրավ է մեկ այլ առումով. դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը: Այժմ Հայաստանը գազը սահմանին ձեռք է բերում 150 դոլարով, թեև շարքային սպառողին այն հասնում է 290 դոլարով, ոչ ապահով խավերին` 80 դոլարով: Ու հիմա ՀՀ և ՌԴ առաջնորդները պետք է կրկին պայմանավորվեն գազի սակագնի շուրջ:
Այս հանդիպումը, փաստորեն, լինելու է վարչապետ Փաշինյանի առաջին փորձությունը՝ արդյոք կհաջողվի՞ պայմանավորվածություն ձեռք բերել գազի սակագինն առնվազն անփոփոխ թողնելու մասին, եթե հաշվի առնենք փաստը, որ այն սահմանվել էր դեռ նախկին իշխանությունների օրոք, ու եկել է ժամանակը վերանայելու պայմանագրերը: