Մամուլի տեսություն 24-12-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i102367-Մամուլի_տեսություն_24_12_2018
Սիրիայից ամերիկացի զորայիններին հեռացնելու մասին Դոնալդ Թրամփի ընդունած որոշումը շարունակում է գլխավորել տարբեր երկրների ԶԼՄ-ների խորագրերը և վերլուծաբաններ անդրադառնում են այս որոշման հետևանքներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2018 08:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 24-12-2018

Սիրիայից ամերիկացի զորայիններին հեռացնելու մասին Դոնալդ Թրամփի ընդունած որոշումը շարունակում է գլխավորել տարբեր երկրների ԶԼՄ-ների խորագրերը և վերլուծաբաններ անդրադառնում են այս որոշման հետևանքներին:

Քեյհան

Այսուհետ տարածաշրջանի քարտեզը գծելու է Իրանը

 

Սիրիայից ամերիկացի զորայիններին հեռացնելու մասին Դոնալդ Թրամփի ընդունած որոշումը շարունակում է գլխավորել տարբեր երկրների ԶԼՄ-ների խորագրերը և վերլուծաբաններ անդրադառնում են այս որոշման հետևանքներին:

«Ֆրանս Պրես»-ն այս կապակցությամբ գրեց, որ Թրամփի այս քայլը հող է նախապատրաստում այն ցամաքային միջանցքի ստեղծման համար, որն Իրանին միացնում է Միջերկրականին: Դա շարունակ եղել է Իրանի նպատակը, որին Վաշինգտոնն ընդդիմացել է: Հիշյալ լրատվական գործակալությունը հավելել է. «ԱՄՆ նախագահի որոշման քննադատողներին ասում են, թե այս որոշումն Իրանին կթույլատրի իրականացնել իր ռազմավարական նպատակը»: Համալսարանի դասախոս և Սիրիայի հարցերով փորձագետ Ջուլիան Թրոնը «Ֆրանս Պրես»-ի հետ զրույցի ժամանակ ասել է. «Անկասկած սա ռազմավարական հաղթանակ է համարվում Թեհրանի համար»:

Սիոնիստ վերլուծաբաններ էլ հայտարարել են, որ Սիրիայի արևելքում գտնվող «Ալ-Թանաֆ»-ի բազան Իրանի վերահսկողության տակ անցնելով ստեղծվելու է Իրանից Միջերկրականի ափեր ձգվող դիմադրության առանցքի միջանցքը, որն իրար է միացնելու Իրանին, Իրաքին, Սիրիային ու Լիբանանին:

Սիոնիստ վերլուծաբանները նաև հավատացած են, որ ԱՄՆ նախագահի որոշումը ցավալի հարված է հասցնելու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, քանի որ նա մեծապես հիմնվում էր Վաշինգտոնի աջակցությունների վրա:

«Ուալսթրիթ Ժուռնալ»-ն էլ գրեց. «Թրամփի միակողմանի որոշումը մտահոգություն է առաջացրել ողջ Եվրոպայում և թափ են ստացել ռազմավարական տեսակետից Վաշինգտոնից անկախանալու կապակցությամբ եվրոպացիների պահանջները: ԱՄՆ նախագահի այդ որոշումը զարմանք է պատճառել նաև ԵՄ-ի դիվանագետներին»:

Եվրոպացի դիվանագետներ ընդգծելով, որ ունեն դավաճանված լինելու զգացմունք հայտարարել են. «ԱՄՆ-ի համեմատությամբ Եվրոպան ահաբեկիչների, հրթիռների և ապաստանյալների հոսքի ավելի մեծ սպառնալիք է դիմագրավում»:

Իսպանիայի ԱԳ նախարար Ջոզեփ Բորլը թուիթերյան մի գրառման մեջ գրեց. «Ռազմավարական հետևանքներ ունեցող ԱՄՆ-ի այս քայլը հարցեր է առաջացնում և հարուցում է լուրջ կասկածներ»:

 

Ջավան

Երեխաների ու աշխատավորների չքավորությունը՝ Եվրոպայի գեշ պատկերը

 

Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությանը մոտիկ գտնվող «Ինդիփենդենթ» օրաթերթը մի հաղորդման մեջ հայտարարեց, որ Բրիտանիայում տարածքում չքավոր երեխաների թիվը 100 հազոր հոգով հավելում է կրել և այս պատճառով կառավարության նախարարներին հորդորել է առավել քան երբևե ուշադրություն ցուցաբերել ընտանիքների բարեկեցությանը:

Միևնույն ժամանակ «Յուրոնյուզ»-ը տեղեկացնելով, որ Եվրոպան թիկունքում է թողնել տնտեսական լճացումը և ավարտվել են բացասական աճի օրերը, ազդարարել է, որ «գործազրկությունը դեռ բարձր տոկոս է կազմում, սակայն պահպանվել է կայուն մակարդակում, այդուհանդերձ Եվրոպայում չքավորության ապշեցուցիչ աճի ականատես ենք: Այն իմաստով, որ յուրաքանչյուր չորրորդ եվրոպացին ճաշակել հետևյալ իրավիճակներից մեկը՝ չքավորության գիծը չգերազանցող եկամուտ, տարրական կարիքներից խիստ զրկվածություն և կամ աշխատատեղից հեռացում»:

Չքավորությունն ավելի մեծ տարածում ունի Եվրոպայի հարավում ու արևելքում: Օրինակ Իսպանիան անցած տարի 3 տոկոս տնտեսական աճ է ունեցել, այդուհանդերձ յուրաքանչյուր երրորդ իսպանացին ապրել է չքավորության պայմաններում, այն իմաստով, որ տարեկան շուրջ 7000 եվրո եկամուտ է ունեցել:

Գերմանիան որը ԵՄ-ի արդյունաբերական ու տնտեսական լոկոմոտիվն է համարվում և Եվրոպայում գործազրկության ամենացածր տոկոսն ուն դիմագրավում է չքավորության խնդիրը: Գերմանացիների 22 տոկոսն ապրում է համեմատական չքավորության պայմաններում և Մերկելի կողմից աշխատանքի օրենքում մտցված բարեփոխումներով ժամավճար աշխատանքներն ու օրավարձով աշխատող աշխատավորները տուժել են:

 

Ալիք

Աբադանի Սուրբ Կարապետ եկեղեցին կվերաբացվի

 

Ամանորի եւ Սուրբծննդյան տոների նախօրեին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին կվերաբացվի Աբադանի Սուրբ Կարապետ եկեղեցին:

Այսօր՝ երեկոյան եկեղեցում Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քեչեճյանի ձեռամբ տեղի կունենա կրոնական արարողություն, որին ներկա կը լինեն նաեւ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ներկայացուցիչները:

Եկեղեցու վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներն իրականացվել է Մշակութային ժառանգության պահպանման Աբադանի մասնաճյուղի եւ «Արվանդ» ազատ առեւտրի գոտու համատեղ ջանքերով:

Նշենք, որ Երբեմնի հայաշատ, Աբադան քաղաքի Ս. Կարապետ եկեղեցին կառուցվել է 1958 թվականին: Ժամանակին այն համարվել է աբադանահայության գլխավոր հավաքատեղին:

Սուրբ Կարապետ եկեղեցին գտնվում է Իմամ Մուսա բին Ջաաֆար մզկիթի անմիջական հարեւանությամբ: Այս հանգամանքը, քաղաքը, եկեղեցին եւ մզկիթը դարձրել է բացառիկ՝ ողջ Իրանում: Միմյանց հարեւանությամբ գտնվող հոգեւոր երկու կենտրոնները դարձել են Իրանում Աստվածային կրոնների խաղաղ գոյակցության խորհրդանիշը:

 

168 Ժամ

«Չնայած Բելառուսի որոշմանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հաստատման հարցը կհետաձգվի». Եվսեև

 

«Ղարաբաղյան հակամարտության գոտում վտանգը չեզոքացած չէ»,- այս մասին «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության ուղղությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քայլերին:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:

Վլադիմիր Եվսեևն ասաց, որ, բնականաբար, ցանկացած երկրի ղեկավար ինքն է որոշում՝ ինչպիսի որոշումներ ընդունել: Կարևորը, ըստ նրա՝ այն է, որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են անդամ բոլոր երկրների համաձայնության պայմաններում, թեև Բելառուսի նախագահն առաջնորդվում է այլ սկզբունքներով:

«Այս ողջ ընթացքում, երբ Հայաստանը ետ է կանչել իր ներկայացուցչին, քարտուղար չի նշանակվում, քանի որ չկա կոնսենսուս և չի նշանակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի լինի այս հարցում բոլոր երկրների համաձայնությունը:

Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ-ում, բավականին բարդ հարաբերություններ՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ, որոնց մեկնարկը տրվեց Յուրի Խաչատուրովի ետկանչով:

Չեմ կարծում, որ առաջիկայում հնարավոր կլինի որևէ թեկնածուի շուրջ համաձայնության գալ: Այդ հարցն առաջիկայում կքննարկվի Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ընթացքում՝ հաշվի առնելով Բելառուսի նախագահի քայլը այս հարցի հրատապությունն էապես բարձրանում է: Վերջին բոլոր մեկնաբանություններից երևում է, որ կողմերից որևէ մեկը չի նախատեսում փոխել իր դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ ՀԱՊԿ-ում իրերի դրությունը չի կարող փոխվել: Թեև նկատի ունենալով գործընկերային հարաբերությունները և հետագայում ևս միասին աշխատելու հեռանկարը՝ պետք է զիջումներ անել»,- նկատեց Վլադիմիր Եվսեևը:

Ըստ նրա` զիջումներ անելու դրդապատճառներ ունեն՝ ինչպես Բելառուսը, այնպես էլ՝ Հայաստանը:

«Հայաստանի դեպքում անվտանգության երաշխավորությունն է Ռուսաստանի կողմից, սպառազինությունը ներքին գներով, խորը ռազմատեխնիկական համագործակցությունը: Հայաստանը պետք է հաշվի առնի այս ոլորտում Ռուսաստանի հետ լուրջ բազան՝ հասկանալով, որ կա չկարգավորված ԼՂ հակամարտություն, որի գոտում սպառնալիքը վերացած չէ, և կան բազում մարտահրավերներ:

Ցանկացած պահի այս գոտում կարող է անկայունություն բռնկվել: Պետք է հաշվի առնել այս իրողությունները, որ նման իրավիճակում Հայաստանի անվտանգության երաշխավորը ՀԱՊԿ-ը չէ, այլ Ռուսաստանը»,- ասաց Եվսեևը` շեշտելով, որ հարցի  շուրջ որոշման կայացումը կհետաձգվի: