Մամուլի տեսություն 01-01-2019
2018 թվականն իր բոլոր իրադարձություններով հանդերձ ավարտվեց այն պայմաններում, երբ այդ իրադարձություններից շատերը փոխադրվեցին նոր տարի:
Էբթեքար
2018 թվականի գլխավոր իրադարձությունները
2018 թվականն իր բոլոր իրադարձություններով հանդերձ ավարտվեց այն պայմաններում, երբ այդ իրադարձություններից շատերը փոխադրվեցին նոր տարի: 2018 թվականն առաջին օրերից հղի էր կարևոր ու աննախընթաց իրադարձություններով, որոնց մեկնարկը տրվեց Կիմ Ջուն Ունի միջոցով, որը իր դիրքորոշումներում շրջադարձ կատարելով հակվեց հարավային հարևանի հետ բարեկամության կողմը: Նա որ մինչ այդ մի քանի միջուկային փորձարկումներով սրել էր Կորեական թերակղզում լարվածությունը և աշխարհը կանգնեցրել էր ատոմային պատերազմի սեմին, բանակցության համար կանաչ ազդանշան ցույց տալով Հարավային Կորեային սկիզբը դրեց մի գործընթացի, որը ի վերջո հանգեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանն ու Կորեական թերակղզում խաղաղության բանակցությունների վերսկսմանը:
2018 թվականին կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Սիրիայում: Սիրիայի պետական ուժերը ճգնաժամից հետո առաջին անգամ Հոմս, Համա, Ալ-Սավիդա, Դարաա և Ղանթիրա նահանգներն ազատագրելով իրենց տիրապետության ատակ առան Սիրիայի տարածքի 70 տոկոսը: Ակս միջոցին միայն Իդլիբը մնաց որպես Ասադի ընդդիմադիրների վերջին հենակետը, որտեղ լարվածությունները դեռ շարունակվում են:Դրամ զուգահեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ամերիկացի ուժերին հեռացնում է Սիրիայից: Այսօր Դամասկոսում Քուվեյթի, Բահրեյնի ու Էմիրությունների դեսպանատների վերաբացմամբ դիտորդները համոզված են, որ Սիրիայում սահմանադրական կոմիտեի ձևավորման շուրջ բանակցությունների մեկնարկին զուգահեռ այս պահին Սիրիայում պայքարն ընթանում է խաղաղության նվաճման համար:
2018 թվականի կարևոր իրադարձություններից մեկն էլ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարումն էր: Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր երկիրը հրաժարվում է ՀԳՀԾ-ից և վերականգնում է Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցները, որոնք գործադրման հանձնվեցին օգոստոս և նոյեմբեր ամիսներին:Ա Այս միջոցին ՀԳՀԾ-ի մյուս գործընկերն ու միջազգային հանրությունը քննադատելով Թրամփի որոշումը փորձում է պահպանել ՀԳՀԾ-ն և որոշված է, որ ԵՄ-ն ֆինանսական մասնավոր մեխանիզմ աշխատեցնելով ապահովի ՀԳՀԾ-ում Իրանի շահերը:
Ջոմհուրի Էսլամի
Հիսուս Քրիստոսի հետևորդության հավակնորդների սևերեսությունը
Այսօր Եվրոպան ու ԱՄՆ-ն այն պայմաններում են սկսում նոր տարին, երբ Հիսուս Քրիստոսի հետևորդության հավակնությունն ունեցող երկրների վկայականը լեցուն է մարդու իրավունքների ոտնահարման դեպքերով, ահաբեկչությամբ, պատերազմի հրահրմամբ, ոճրագործներին զինամիջոցներ վաճառելով և բռնապետական իշխանություններին հովանավորելով:
Այս պետություններին գլխավորում է ԱՄՆ-ն, որն «անոռմալ» նախագահ ունի, այնպես որ իրենք ամերիկացիներն էլ նրան խելագար են անվանում, որը խիստ խաթարել է ԱՄՆ-ի դիրքն ու վարկը: Մարդկային տրամաբանությանն ու միջազգային իրավունքին հակասող քայլերը վերջին մեկ դարվա ընթացքում ամերիկացի պետայրերի շարունակական գործեղանակն է եղել, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քայլերն այնքան անտրամաբանական են, որ նման անտրամաբանական մեթոդներին ծանոթ ամերիկացի պետայրերն էլ նրան պախարակում և դուրս են համարում ԱՄՆ-ում ընդունված շրջանակներից: Սա ԱՄՆ-ում իշխանության չափանիշների աննախընթաց ու խիստ անկման իմաստով է, որը հանգեցրել է միջազգային հանրության մոտ այդ երկրի մեկուսացման:
Սիրիայում, Իրաքում ու Աֆղանստանում ահաբեկիչների հանդեպ եվրոպական պետությունների ու ԱՄՆ-ի հովանավորության շարունակվելը, Պաղեստինի ժողովրդին սպանելու համար Սիոնիստական ռեժիմին ցուցաբերվող օժանդակությունները, ազատախոհներին բռնաճնշելու համար Արաբիայի ու Բահրեյնի իշխանավորներին զենքի վաճառքը, Աֆղանստանի բռնազավթման շարունակվելը, Ֆրանսիայում, Բրիտանիայում ու ԱՄՆ-ում բողոքող չքավոր հասարակությանը բռնաճնշման ենթարկելը և տարբեր երկրների ներքին հարցերին միջամտությունը այն պետությունների գործունեության վկայականի սև էջերն են, որոնք հավակնում են թե հետևում են Հիսուս Քրիստոսին: Մարդու իրավունքների բնագավառում իրենց գործունեությամբ նրանք ոչ միայն չեն հետևում Աստծո մարգարեին, այլև շարժվում են նրա պատվիրանների հակառակ ուղղությամբ: Աշխարհն այսօր լցված է անապահովությամբ, սպանությամբ, կողոպուտով ու զրկվածությամբ, որոնք բոլորն էլ այն արևմտյան պետությունների տիրակալական քայլերի արդյունքն են որոնք հավակնում են թե հետևում են Հիսուս Քրիստոսին: Մարգարե որը շատ հեռու է նման պետայրերից և ցավ է ապրում երբ նկատում է թե նրանք իր հետևորդն են ձևանում:
Իրանի ժողովրդի հանդեպ ԱՄՆ-ի պետության վերաբերմունքն էլ արևմտյան պետությունների մարդկության ու մարդու իրավունքների դեմ ուղղված նման գործունեության վկայությունն է:
armdaily.am
Հունվարի 1-ը Խաղաղության համաշխարհային օրն է
Խաղաղության համաշխարհային օրը (World Day of Peace) ռոմանո-կաթոլիկ եկեղեցու տոնն է, որը նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին: 1967թ Հռոմի պապ Պողոս 6-րդը դեկտեմբերի 8-ը հռչակել էր Խաղաղության համաշխարհային օր:
Կաթոլիկների մոտ այդ տոնը կոչվում է խաղաղության մասին համաշխարհային աղոթքների օր: Այն նշում են յուրաքանյուր նոր տարվա առաջին օրը: 1969թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Խաղաղության համաշխարհային օրը պաշտոնական տոն է ճանաչել, որի ընթացքում հավատացյալները Աստծուն խնդրում են դադարեցնել բոլոր պատերազմները եւ Երկրում խաղաղություն հաստատել:
Խաղաղության համաշխարհային օրվա կարգախոսն է «Ներիր եւ ձեռք կբերես խաղաղություն»: Բոլոր հավատացյալներին ուղղված իր ամենամյա տոնական ուղերձում Հռոմի պապը արծարծել է աղքատության դեմ պայքարի, Երկրի վրա խաղաղության հաստատման, միջազգային եւ միջպետական հարաբերություններում լարվածության թուլացման, մարդու եւ կանանց իրավունքների, տնտեսական զարգացման թեմաները:
Սպուտնիկ Արմենիա
Ե՞րբ կպարզեցվեն ԵՄ-ի հետ վիզաները. Զոհրաբ Մնացականյանի պատասխանը
Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր բաղադրիչներից է: Այս մասին այսօր Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:
«Եվրամիությունը մեզ համար չափազանց կարևոր ուղղություն է՝ համալրելու ամբողջականությունը, մեր ներքին օրակարգն առաջ տանելու համար՝ արտաքին քաղաքականությունն օգտագործելով: Այդ առումով սա գերակա ուղղություն է, բուն ձևավորված իրողություն»,- ասել է Մնացականյանը:
Նախարարի պաշտոնակատարը նաև հիշեցրել է, որ ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է նոյեմբերին, ուժի մեջ է մտել հունիսի մեկին, երբ Հայաստանում թավշյա հեղափոխություն էր:
«Շատ հետաքրքիր շրջան էր, որովհետև արդեն հունիսին մենք ունեցանք Եվրամիություն-Հայաստան գործընկերության խորհուրդը։ Ես իմ մակարդակով արդեն կարողացա ներգրավվել Եվրամիության գործընկերների հետ։ Եվ շատ լավ եմ զգում ինձ այդ դաշտում, նկատի ունեմ կարողացանք շատ արագ ստեղծել այդ բոլոր խողովակները»,- ասաց նա:
ԵՄ հետ պայմանագիրն ու դրա գործողությունների ծրագիրը, Մնացականյանի բնորոշմամբ, Հայաստանի համար զարգացման գործիք է:
Ինչ վերաբերում է Հայաստանի հանրությանն առավել շատ հուզող վիզաների դյուրացման հարցին, Մնացականյանը նշել է, որ դա այսօր օրակարգային ամենակարևոր հարցերից մեկն է:
«Վիզաների դյուրացման հարցը տարբեր երանգներ ունի և տարբեր բարդություններ։ Ի՞նչ առումով, որովհետև, գիտեք, միգրացիայի հանդեպ վերաբերմունքը Եվրոպայում, գիտեք` ինչպես է, առկա են ներքին քաղաքական օրակարգեր տարբեր երկրներում և այլն։ Եվ մեզ պետք է հաղթահարել այս ամենը»,- ասել է նա:
Նշենք, որ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը տնտեսական, իրավական, կրթական, մարդասիրական և այլ ոլորտներում։ Դրա հետ մեկտեղ այն կազմվել է այնպես, որ չհակասի Հայաստանի եվրասիական ինտեգրման շրջանակում իրականացվող գործընթացներին:
ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ստորագրվել է 2017թ.–ի նոյեմբերի 24-ին Բրյուսելի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում: