Մամուլի տեսություն 04-01-2019
Արդյոք 2019 թվականը լինելո՞ւ է դարի ամենավտանգավոր տարին:
Թասնիմ
Արդյոք 2019 թվականը լինելո՞ւ է դարի ամենավտանգավոր տարին
Հնարավոր է, որ 2019 թվականին ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրական պատերազմի սրման, Ռուսաստանի դեմ հրահրիչ քայլերը շարունակվելու, Կորեական թերակղզում իրավիճակը կրկին սրվելու, Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածության սրման, Եվրոպայում ներքին բողոքների ընդլայնման և իհարկե Ռուսաստանի ու Չինաստանի դեմ ԱՄՆ-ի հրթիռային պատերազմի ականատես լինենք:
Մոսկվայում տպագրվող «Պրավդա»-ն մի վերլուծության մեջ գրել է. «Արաբական երկրների կողմից Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնապես ճանաչվելը, Ֆրանսիայում «Դեղին բաճկոնավորներ»-ի բողոքի ակցիաների շարունակվելը, Դոնալդ Թրամփի առևտրական պատերազմը և եվրոպական երկրներում քաղաքական պոպուլիստ ուժերի հաղթանակները վկայում են, որ աշխարհի լայնամասշտաբ փոփոխությունների սեմին է կանգնած: Այդուհանդերձ հարց է ծագում թե 2019 թվականին միջազգային հանրություն ի՞նչ ակնկալիքներ պիտի ունենա»:
1) ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտրական և նույնսիկ ռազմական հակամարտություն
Փետրվարին ավարտին կհասնի ամերիկյան ու չինական արտադրանքների համար առևտրական մաքսատուրքերին վերաբերող համաձայնագրի ժամկետը ու եթե մինչ այդ ներկա տարաձայնությունների համար խաղաղ լուծումներ չգտնվեն Դոնալդ Թրամփը Չինաստանից 200 միլիարդ դոլարի առևտրական մաքսատուրք կգանձի: Պեկինն էլ հնարավոր է, որ չեղյալ հայտարարի ԱՄՆ-ի պարտատոմսերը: Այդ դեպքում Առևտրի համաշխարհային կազմակերպությունը կարող է փլուզվել, աշխարհի տնտեսությունը դանդաղելու, իսկ էներգակիրների գները կրճատվելու են:
2) ԵԱՏՄ-ում ասոցացում
Ռուսաստանը վճռակամ է չկրկնել Ուկրաինայի պարագային թույլ տրվածը և ԵԱՏՄ—ի շրջանակներում իր դաշնակիցների համար ցածր պահել էներգակիրների գները: Ռուսաստանի ու Հայաստանի և Ռուսաստանի ու Բելառուսի ղեկավարների վերջին հանդիպումներում Մոսկվայի պաշտոնատարները կայունության ու պաշտպանության դիմաց պահանջել են նրանց ասոցացման ընդլայնումը: Բայց արդյոք Ռուսաստանին կհաջողվի դա անել: Ռուսաստանի ամենամոտիկ դաշնակից Ղազախստանն ուշադրությամբ հետևում է գործընթացին: Ղազախստանում ազգայնական ուժերը կուսակցություն են ձևավորում, որպեսզի խորհրդարան մտնեն: Քաղաքական այս ռումբը կարող է պայթել 2019 թվականին՝ քաղաքական ասպարեզին Նազարբայևի կրճատման դեպքում:
3) Քաղաքական փոփոխություններ եվրոպական երկրներում
Մարտին սպասվող Եվրոխորհրդարանի ընտրությունները կարող է անսպասելի արդյունքներ ունենալ: Եվրոհանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Ռումինիան ԵՄ-ում ներկայացուցիչ ունենալու համար պատրաստ չէ: Եվրոպական որոշ երկրներում էլ պոպուլիստ ու ազգայնական ուժերի կողմից որոշ վտանգ է զգացվում է: Նրանք գնալով հաղթանակներ են արձանագրում Գերմանիայի, Հունգարիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի ու Նիդերլանդների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Եթե նրանց հաջողվի Եվրոխորհրդարան մուտք գործել դա մղձավանջ կլինի «Եվրոպայի լիբերալ տան» համար:
4) Հրահրիչ քայլեր Ռուսաստանի դեմ
Ռուսաստանի դեմ հրահրիչ քայլերը շարունակվում են: Վլադիմիր Պուտինն առայժմ հանդուրժում է այս մեղադրանքները, սակայն արևմուտքը գիտակցում է, որ Ռուսաստանի նախագահը կարող է պատասխանել ճնշումների խստացմանը և ունի դրա համար անհրաժեշտ հնարավորությունն ու նաև ռազմական կարողությունը:
Ռուսաստանը միայն միջուկային ուժ չի համարվում, այլև աշխարհում միակ միջուկային ուժն է, որ միջուկային պատերազմ ծագելու դեպքում կարող է ԱՄՆ-ին ոչնչացնել:
5) Միջուկային ապազինման համար ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի համաձայնությունը
Հնարավոր է, որ միջուկային ապազինման համար Վաշինգտոնի ու Փխենյանի միջև համաձայնությունն իրականություն չդառնա: Ամեն դեպքում դա այսօր էլ արդեն մոռացության է տրված: Բացի այդ հնարավոր է, որ Դոնալդ Թրամփը չսպասված քայլերի դիմի:
6) Պարսից ծոցում իրավիճակի սրումը
ՀԳՀԾ-ում Իրանի տնտեսական շահերը չեղարկվելով և Թեհրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միակողմանի պատժամիջոցների գործադրմամբ ԻԻՀ իշխանությունները Պարսից ծոցի տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ զգուշացրել են: Վատագույն տարբերակում Իրանի հետ միջուկային համաձայնությունը փրկելու համար եվրոպական երկրների ջանքերը կարող են հաջողությամբ չպսակվել: Այդ դեպքում հնարավոր է, որ Իրանը ևս որոշի հրաժարվել ՀԳՀԾ-ի հանդեպ ստանձնած իր պարտավորություններն իրագործելուց, ընդլայնել իր միջուկային ծրագիրն ու նույնիսկ փակել Հորմուզի նեղուցը, որտեղից ամեն օր անցնում է աշխարհի սպառած անմշակ նավթի շուրջ 30 տոկոսը:
7) Միջին և կարճ հեռահարությամբ հրթիռների պայմանագիր
2019 թվականի փետրվարին կավարտվի Միջին և կարճ հեռահարության զենքերի պայմանագիրը առանց խախտումների գործադրելու համար Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանին համար սահմանված ժամկետը: Վլադիմիր Պուտինը դեռ չի պատասխանել այս սպառնալիքին ու կարծես թե դրան չպիտի էլ սպասել: Հետևաբար արդեն սկսվել է հետհաշվարկը: Անկասկած ԱՄՆ-ն կհրաժարվի այս պայմանագրից և կարելի է ակնկալել, որ 2019 թվականին Վաշինգտոնն աշխարհի տարբեր կետերում միջին ու կարճ հեռահարությամբ հրթիռներ տեղակայի:
168 Ժամ
«Գազի գնից բացի, կա նաև մեկ այլ խնդիր, որի մասին չեն խոսում». Գագիկ Մակարյան
«Ես չեմ զարմանում, որ գազի գնի հետ կապված հարցերը հետաձգվեցին մինչև դեկտեմբեր, քանի որ մեր պետական որոշ մարմիններ, ոլորտային նախարարություններ պետք է ցուցաբերեին զգոնություն։ Նույն կերպ նկատում եմ, որ մենք ունենք նաև այլ խնդիր, որի մասին այս պահին չի խոսվում, բայց որոշ ժամանակ անց կխոսվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում գազի գնի շուրջ ծավալված քննարկումներին, որի արդյունքում հստակ որևէ որոշում չի ընդունվել։
Ըստ Գագիկ Մակարյանի՝ երկրորդ կարևորը խնդիրը Հայաստանի համար այն է, որ Վրաստանի կառավարությունն արգելելու է բեռնատարներով ապրանքների ներկրումը՝ ցորեն, անասնակեր, փոխարենն առաջարկել է օգտվել ծովային ճանապարհից: «Այս խնդիրը դեռ փակված չէ, ու հարցը վերանայված չէ»,- նշեց Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարության մատնանշած ճանապարհով բեռների տեղափոխումն էականորեն թանկանում է. «Այս որոշման քննարկումը Վրաստանի կառավարությունը հետաձգել է մինչև հունվար, բայց չգիտենք՝ ինչ է լինելու։ Սրա մասին որևէ մեկը չի խոսում, սա էլ է գազի գնին հավասար խնդիր։ Եթե հացահատիկը, թռչնակերը պետք է թանկանա, ապա Հայաստանում ենթադրաբար դրանից հետո լուրջ թանկացումներ են լինելու։ Պետական մարմինները, որոնք լիազորված են այս խնդրով զբաղվելու համար, պետք է անհանգստանան, տնտեսական գծով փոխվարչապետ ունենք, նա ևս պետք է անհանգստանա, նրա քունը չպետք է տանի»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը։
News.am
Հունվարի 4-ը Նյուտոնի օրն է
Այսօր՝ հունվարի 4-ին գիտնականները, հետազոտողները, ուսանողները եւ պարզապես գիտելիքների սիրահարները նշում են Նյուտոնի օրը, գրում է Calend.ru-ն:
Հենց այս օրն է ծնվել մեծ անգլիացին:
Նյուտոնի օրն այցելվող վայրերից մեկը Լոնդոնում՝ Վեսթմինսթերյան աբբայությթունում, գիտնականի գերեզմանն է:
Գերեզմանաքարի վրա գրությունը վերաբերում է գիտնականի գործունեության միայն որոշ ասպեկտներին, բայց այդ խոսքերն էլ բավական են նրա մեծության խորությունը հասկանալու համար:
«Այստեղ հանգչում է սըր Իսահակ Նյուտոնը, որը գրեթե աստվածային խելքով մաթեմատիկայի ջահով առաջինն ապացուցեց մոլորակնրի շարժումը, գիսաստղերի ճանապարհները եւ օվկիանոսների մակընթացությունները: Նա ուսումնասիրել է լուսային ճառագայթների տարբերությունը եւ այդ ժամանակ առաջացող գույների տարբեր հատկությունները, ինչը նախկինում ոչ ոք չէր ենթադրում: Թող մահկանացուներն ուրախանան, որ մարդկային ցեղն այսպիսի մարգարիտ ունեցավ...»: