Մամուլի տեսություն 10-01-2019
Եթե փորձենք քննարկել քաղաքականության աշխարհի վերջին կես դարվա զարգացումները և խմբերի բաժանել համաշխարհային գերպետություններին, ընդհանուր հաշվով այդ 50 տարիները կարելի է բաժանել երեք մասի:
Ռեսալաթ
Թիվ մեկ հիմարները
Եթե փորձենք քննարկել քաղաքականության աշխարհի վերջին կես դարվա զարգացումները և խմբերի բաժանել համաշխարհային գերպետություններին, ընդհանուր հաշվով այդ 50 տարիները կարելի է բաժանել երեք մասի: Առաջին 20 տարին ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի գերպետության ու երկբևեռ աշխարհի ժամանակաշրջանն է : ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շուրջ 15 տարի աշխարհում ԱՄՆ-ի միաբևեռ տիրակալության և միջազգային բոլոր զարգացումների ու իրադարձությունների վրա ազդելու ժամանակաշրջանն է, որին հաջորդում է ԱՄՆ-ի թուլացման վերջին 15 տարիները: ԱՄն-ի թուլացման համար տեսական բազմաթիվ ապացույցներ կան, սակայն այն ինչը, որ տեղի է ունենում տարածաշրջանում ու աշխարհում շատ ավելի հստակ ու պարզ կերպով վերլուծաբաններին հանգեցնում է այն եզրակացության, որ ԱՄՆ-ն այլևս անցած երկու տասնամյակների ԱՄՆ-ն չէ և խիստ թուլացել է: Մեծարգո առաջնորդը երեկ Ղոմ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱՄՆ-ի իշխող վարչակազմի հաշվարկումների թերություններին հիշեցրեց իրանական 1356 թվականին Մոհամմեդռեզա Փահլավիին գովեստի խոսքեր ուղղելու հարցում ԱՄՆ նախկին նախագահի թույլ տված պատմական սխալը և ասաց. «Իրանական 1356 թվականի դեյ ամսի 10-ին ԱՄՆ նախագահը Թեհրանում ելույթի ժամանակ գովեստի խոսքեր շռայլեց Մոհամմեդռեզային ու ասաց, որ Իրանը կայունության կղզի է: 10 օր անց այդ կապված ռեժիմի դեմ ընդվզեց Ղոմի ժողովուրդն ու դրան հաջորդեցին հետագա քայլերը, որոնք հանգեցրին այդ ռեժիմի կործանման: Սա ԱՄՆ-ի հաշվարկող վարչակազմն է և ամերիկացիները հպարտանում են իրենց վերլուծություններով: ԱՄՆ-ի որոշ ղեկավարներ այնպես են ձևանում թե խելագարներ են: Ես դա չեմ ընդունում, սակայն նրանք թիվ մեկ հիմարներ են»: Վերջին 40 տարիների ընթացքում իրանցի պատասխանատուների և ամերիկացի պետայրերի միջև հաշվարկների պատերազմն ամենայն խստությամբ ընթացքի մեջ է եղել: Այս տարիների ընթացքում ԻԻՀ-ի և ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների վերլուծական ճակատամարտը նոր ծավալներ է ստացել: Ճակատամարտը, որ վերջին 40 տարիների ընթացքում շատ բնագավառներում ավարտվել է ԻԻՀ-ի օգտին:
Վերջին 40 տարիների ընթացքում վերլուծական դաշտում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կրած պարտության ապացույցներից են՝ հակառակ համաշխարհային գերպետությունների ցանկության Սիրիայի օրինական իշխանության գոյատևումը, 33-օրյա պատերազմն ու դիմադրության հաղթանակի կանխատեսումը, մեծարգո առաջնորդի կողմից ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի մասին կանխատեսումը և ի վերջո ԱՄՆ-ի հետ բանակցության արդյունքների մասին մեծարգո առաջնորդի կանխատեսումը:
Ջավան
Եվրոպան մտահոգ է ՀԳՀԾ-ից Իրանի հրաժարման կապակցությամբ
ԵՄ-ի խորհուրդը երեքշաբթի օրն աննախընթաց քայլի դիմելով այդ միության ահաբեկչական խմբերի ցուցակում ներառեց Իրանի անվտանգության նախարարության ենթաբաժիններից մեկն ու անվտանգության նախարարության անվտանգության հարցերով տեղակալության երկու աշխատակիցներին: ԵՄ-ն ասել է, որ 2015 թվականի ամռանն Իրանի հետ կնքված միջուկային համաձայնությունից հետո առաջին անգամ Եվրոպայի կողմից սահմանված այս պատժամիջոցը պատասխան քայլ է Ֆրանսիայում ահաբեկչական վնասազերծված նախագծին ու նաև Դանիայում ու Եվրոպայում Իրանի հետախուզական աշխատանքներին: Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հակադարձելով ԵԽ-ի որոշմանը դա անտրամաբանական ու զարմանալի բնութագրեց և դատապարտեց: Մինչ այս ԵՄ-ն որևէ երկրի հետախուզական ծառայություններին ահաբեկչական խմբերի ցուցակում չէր ներառել, որի պատճառով էլ Բահրամ Ղասեմին ազդարարել է, որ ԻԻՀ-ն փոխադարձ պատասխանի շրջանակներում անհրաժեշտ քայլեր կձեռնարկի: Տեղյակ մի աղբյուր ասել է, որ ԻԻՀ-ն այս պահին վերատեսության է ենթարկում տեղեկատվական, ապահովական ու իրավապահական բնագավառաներում եվրոպական երկրների հետ իր համագործակցությունը և մոտ օրերս այդ կապակցությամբ որոշումներ կընդունի:
Վերջին ամիսների ընթացքում և մասնավորապես ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո եվրոպացիները մտահոգ են նրանից, որ հակաիրանական քայլերը կարող են Իրանին մղել հրաժարվելու ՀԳՀԾ-ից, հատկապես որ իրանցի պաշտոնատարների ընդգծմամբ ՀԳՀԾ-ն նրանց համար զրոյին մոտիկ արդյունք է ունեցել: ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին անցած մայիսին հստակ կերպով հայտարարեց, որ ՀԳՀԾ-ն Եվրոպայի համար ապահովական նշանակություն ունի և պահանջելով դրա պահպանումն, ասաց. «ՀԳՀԾ-ի փլուզմամբ Եվրոպայի անվտանգությունը կհայտնվի սպառնալիքի տալ: Եվրոպան պատրաստ չէ ընդունելու նման վտանգ, հետևաբար իր ամբողջ ջանք ի գործ կդնի, որպեսզի ՀԳՀԾ-ն պահպանվի»:
Ժամանակ
Փաշինյանը իր կուսակիցներին մեղադրել է երևանցիների դժգոհությունը հարուցելու համար.
«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 8-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ և, ըստ հանդիպման մասնակիցների, նախատինքի խոսքեր է հնչեցրել ավագանու անդամների և քաղաքապետարանի ղեկավարության հասցեին:
Մասնավորապես՝ Փաշինյանը իր կուսակիցներին մեղադրել է քաղաքային տնտեսության կառավարումը տապալելու և երևանցիների դժգոհությունը հարուցելու համար:
Պետք է նկատի ունենալ սակայն, որ նման իրավիճակ է ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանում»:
Ալիք
Վենետիկի կինոփառատոնում կներկայացվի «Սայաթ-Նովա» ֆիլմի ստեղծման մասին վավերագրական ֆիլմ
2018 թ. բրիտանացի կինոպրոդյուսեր Դանիել Բերդի մասնակցությամբ սկսվել է հայտնի հայկական ֆիլմերի այն կադրերի թվայնացման նոր ծրագիր, որոնք ֆիլմ չեն մտել: Գործընթացը կանդրադառնա նաեւ Սերգեյ Փարաջանովի ֆիլմերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:
Նրա խոսքերով, գաղափարը պատկանում է հենց Դանիել Բերդին: «Նա հանդիպեց ինձ հետ, մենք երկար բանակցություններ ունեցանք եւ 2018 թվականին սկսեցինք կոնկրետ աշխատել: Այժմ մենք վերականգնում եւ թվայնացնում ենք «Սայաթ-Նովա» ֆիլմի բոլոր այն կտորները, որոնք չեն ընդգրկվել ֆիլմում, բայց պահպանվել են մեր արխիվում»,- բացատրել է Միրզախանյանը:
Միեւնույն ժամանակ նա նշել է, որ այդ թվայնացված կտորների հիման վրա նախատեսվում է վավերագրական ֆիլմ նկարահանել «Սայաթ-Նովա»-ի մասին՝ այն մարդկանց մասնակցությամբ, որոնք իրենց նպաստն են բերել դրա ստեղծմանը: Բացի դրանից, Շուշանիկ Միրզախանյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է երաժշտություն գրել վավերագրական ֆիլմի համար, եւ այդ պատասխանատու գործը, ինչպես եւ «Սայաթ-Նովա» -ում, որոշվեց հանձնել հայտնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին: Այդ աշխատանքը նախատեսվում է ներկայացնել տարբեր միջազգային փառատոններում, այդ թվում` հեղինակավոր Վենետիկի կինոփառատոնում:
«Ֆիլմի վրա աշխատանքը նախատեսվում է ավարտել արդեն 2019 թվականին: Դա շատ ժամանակատար գործընթաց է: Ընդամենը վեց ամիսների ընթացքում մենք կարողացանք դա անել: Դա իրականում շատ դժվար էր, բայց մենք կարողացանք ամեն ինչ հաղթահարել, քանի որ Վենետիկի կինոփառատոնի մեկնարկին հասցնելու մեծ ցանկություն էր առաջացել», - ընդգծել է Հայաստանի կինոկենտրոնի տնօրենը:
Միրզախանյանը նկատել է, որ ֆիլմերի թվայնացումը թանկ հաճույք է եւ կազմում է միջինում 250 հազար դոլար: