Մամուլի տեսություն 14-01-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103191-Մամուլի_տեսություն_14_01_2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղեկացրել է առաջիկա ամիս Վաշինգտոնի հլու հպատակ տարրերի մասնակցությամբ Լեհաստանում հակաիրանական նստաշրջան  կազմակերպելու նախագծի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2019 12:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14-01-2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղեկացրել է առաջիկա ամիս Վաշինգտոնի հլու հպատակ տարրերի մասնակցությամբ Լեհաստանում հակաիրանական նստաշրջան  կազմակերպելու նախագծի մասին:

Ջոմհուրի Էսլամի

Եվրոպական ամենաթույլ օղակի հետ կապված հույսերը

 

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն տեղեկացրել է առաջիկա ամիս Վաշինգտոնի հլու հպատակ տարրերի մասնակցությամբ Լեհաստանում հակաիրանական նստաշրջան  կազմակերպելու նախագծի մասին: Սա Պոմեոյի քաղաքական թափառաշրջության վերջին բաժինն է ինչը նպատակ ունի պարզաբանումներ կատարել արաբական որոշ ռեժիմների ղեկավարների համար և նրանց սիրաշահել ու կաշառել այդ նախագծում ներգրավվելու համար:

Թեև այս նախագծի գլխավոր հեղինակները սիոնիստներն ու մասնավորապես սիոնիստական «Այփաք» լաբբին է, սակայն դրա իրագործումն ստանձնել է Թրամփյան Ամերիկան և դրա ծախսը վճարվում է արաբ նավթային մեծահարուստների գրպանի հաշվին: Այս երևույթը չափազանց ցավալի այն առումով, որ տարածաշրջանի արաբների մերձեցման նախագիծը մշակել են ԱՄՆ-ն ու Իսրայելը և իրենց ցանկությամբ դրա համար նպատակներ են որոշում:  

Այդուհանդերձ այս նախագծի հիմնական նպատակների ապահովման հավանականությունը թույլ է, քանի որ նման նախագիծ նորություն չէ և անհույս ջանք է վերականգնելու համար ձախողած մի նախագիծ, որը Թրամփի  նախագահության առաջին ամիսներին նրա Ռիադ կատարած այցի ընթացքում շրջանառության մեջ դրվեց, սակայն նույնիսկ քանի ժամ էլ չգոյատևեց ու ձախողեց: Նախորդ նախագծի համաձայն արաբական ու իսլամական 54 երկրներ մեծ կոալիցիա պիտի ստեղծեին Իրանի ու տարածաշրջանում դիմադրության առանցքի դեմ, սակայն կուլիսներում ընթացող հարցերի մասին բացահայտումներ կատարվելով պարզվեց, որ նախագծի թիկունքում կանգնած են Սիոնիստական զավթիչ ռեժիմն ու սիոնիստական «Այփաք» լաբբին: 

Այսօր որպես նախագծի գործադրող Արաբիայի ու Բեն Սալմանի կրճատմամբ և դրա պատասխանատվությունն ԱՄՆ-ին հանձնվելով մեծ ջանք գործադրվեց, որ գոնե արաբական 8 կոռումպացված ղեկավարների համախոհությամբ նախագիծը նոր տեսք ստանա, սակայն արաբական որևէ երկիր  պատրաստ չեղավ հյուրընկալել այս նստաշրջանը: Նաև ապարդյուն եղան նստաշրջանը եվրոպական հեղինակավոր մի երկրում անցկացնելու Վաշինգտոնի ջանքերը և ի վերջո այդ նպատակով ընտրվեց Լեհաստանը: Լեհաստանի ընտրությունը պատահական չէ և Թրամփյան Ամերիկան ԵՄ-ում ճեղքվածք առաջացնելու համար մի առ ժամանակ է ինչ ներդրում է կատարել Լեհաստանի վրա և հույս ունի այդ միջոցով ներթափանցել ԵՄ-ի կառույցը և իրագործել իր նպատակները: Թրամփի կողմից «Բրէքզիթ»-ի ողջունումը և «Ֆրէքզիթ»-ի ձևավորման կապակցությամբ հույս հայտնելը որպես եվրոպական ամենաթույլ օղակ Լեհաստանի ընտրությամբ նոր ծավալ է ստացել և ԵՄ-ի կառույցում որոշ մտահոգություններ է առաջացրել:

 

Ջավան

ԱՄՆ-ն մուտք է գործել Սիրիայի պատերազմի տնտեսական փուլը

 

Չորս շաբաթ առաջ էր, որ Սիրիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին Վաշինգտոնի «Ատլանտյան խորհրդում» ելույթի ժամանակ հայտարարեց, որ Վաշինգտոնն այլևս Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության կործանմանը չի ձգտում: Սա Սիրիայում 7-ամյա պատերազմից հետո առաջ անգամ էր, որ ամերիկացի մի պաշտոնատար բացահայտ կերպով հայտարարում էր, որ ԱՄՆ-ն Սիրիայում իշխանափոխության չի ձգտում: Նա նաև հայտարարեց. «Մենք ցանկանում ենք տեսնել իշխանություն, որը միանշանակ տարբեր կլինի: Սա իշխանափոխություն չէ: Մենք չենք ցանկանում ձերբազատվել Ասադից»:   Հաջորդ շաբաթների ընթացքում մի շարք զարգացումներ Սիրիան փոխադրեցին հետպատերազմյան փուլ: Ջեյմս Ջեֆրիի հայտարարությունից ուղղակի երեք օր անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրեց Սիրիայի հյուսիսից ամերիկացի զորայիններին հեռացնելու որոշման մասին և ասաց, որ ԱՄՆ-ն չի ցանկանում «Միջին Արևելքի ոստիկանը լինել»: Դրան զուգահեռ թրքական աղբյուրներ հայտարարեցին, որ Արաբիան ու Արաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում են իրենց զորայիններին Սիրիայի հյուսիս և Եփրատի արևելյան ափերը գործուղել, որպեսզի այդ տարածքներում փոխարինեն ամերիկացի զորայիններին: Այնուհետև Թրամփը «Թուիթեր»-ում գրեց. «Արաբիան ընդունել է ԱՄՆ-ի փոխարեն վճարել Սիրիայի վերակառուցման ծախսերը»: Միևնույն ժամանակ Արաբական Միացյալ Էմիրություններն արաբական առաջին երկիրն էր, որ կիր դեսպանատունը վերաբացեց Դամասկոսում: Նման մտադրություն ունեն Բահրեյնը, Արաբիան և Քուվեյթը: Որոշ դիտորդներ համոզված են, որ արաբական-ամերիկյան կոալիցիան այսօր Սիրիայում իշխանափոխության փոխարեն նպատակ ունի նավթային դոլարների օգնությամբ պատերազմի շրջանում Սիրիայի իշխանության դաշնակիցներին հեռացնել Դամասկոսից:

Դա ի տես այն բանի, որ Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի խորհրդական Հասան Դանայի Ֆարը հայտարարել է, որ Ջահանգիրին առաջիկա ամիս Սիրիա կուղևորվի: Դիտորդների համոզմամբ այցի նպատակն է Իրանին ներգրավել հետպատերազմյան Սիրիայի շուկայում:

 

Ալիք

Հայաստանը վերջին ամիսներին դարձել է մեկուսացված երկիր, ամեն ինչ արդեն տապալված է. Հ. Մելիք-Շահնազարյանը՝ իշխանության արտաքին քաղաքականության մասին

 

Սա բնական սերնդափոխություն չէր, սա հեղափոխական սերնդափոխություն էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով նոր խորհրդարանի երիտասարդ պատգամավորներին:

«Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանական թևը, ըստ էության, պատրաստ չէր, բավականաչափ փորձառություն չուներ իր ուսերին դրված փորձառությունն իրականացնելու համար: Նախկինում խոսվում էր ոչ թե այսպիսի սերնդափոխության անհրաժեշտության մասին, այլ որ թույլ էին գործում նոր սերնդի իշխանական համակարգում աճելու ինստիտուտները: Այս իշխանությունը չի գործադրել սոցիալական վերելակների ինստիտուտը»,- ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ Կառավարությունն իր առաջ դրված բազում խնդիրներ չի կարողանում լուծել, և հույս հայտնեց, որ խորհրդարանն ինչ-որ չափով կտարբերվի Կառավարությունից այդ առումով:

«Իրական քաղաքական կշիռ ունեցող լուրջ ուժեր դուրս են մնացել խորհրդարանից, և հիմնական հարցերում խորհրդարանական բոլոր ուժերը բավական միատարր են, նրանցից մեկը կփորձի դիրքավորվել ընդդիմության դաշտում, բայց սա քաղաքական հաշվարկների խնդիր է լինելու: Խորհրդարանական բոլոր ուժերը միմյանց հետ համագործակցած ուժեր են, և իրական ընդդիմության մասին խոսք լինել այս պարագայում չի կարող: Եթե ընթացքում կլինեն լուրջ տարաձայնություններ, այլ հարց է, բայց ընդդիմությունն էլ կլինի ծրագրային ընդդիմություն, բայց ոչ գաղափարական, քանի որ գաղափարական տեսանկյունից բավական նման են իրար»,- ասաց նա:

Խորհրդարանական դիվանագիտության արտաքին քաղաքական հարցերին անդրադառնալով` նա ասաց, որ դեռ պետք է տեսնեն, թե ովքեր ներգրավված կլինեն այդ ոլորտում  սակայն կադրային առումով մեծ պոտենցիալ չի տեսնում:

 

Սպուտնիկ Արմենիա

Հայաստան- ԵՄ համաձայնագիրը դարձյալ հետաձգվում է

 

Եվրամիության հետ համաձայնագրի վավերացումն այս տարի իրատեսական չէ: Համոզված է ԱԺ նախագահը:

Հայաստան- ԵՄ համաձայնագրի վավերացումը 2019թ.-ին ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից իրատեսական չէ: Այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը: Բայց և հավելեց, որ կա որոշակի պատուհան և, լավ աշխատելու, ջանքեր գործադրելու դեպքում, հնարավոր է այս տարի հստակ արդյունք լինի։

«Պայմանավորված է վավերացնող երկրների քանակով։ Բացի այդ, խորհրդարանը նոր է մտնում լիազորությունների մեջ, իսկապես մարդիկ նոր են»,- ասաց նա՝ անդրադառնալով ձգձգման պատճառներին,- «Եթե 6-րդ գումարման խորհրդարանը շարունակեր աշխատանքը, ապա մի քիչ ավելի սահուն կընթանար այդ գործընթացը»:

Ինչ վերաբերում է ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի կնքմանը խոչընդոտելու հարցում ՀՀ նորընտիր խորհրդարանի դերին, ԱԺ նախագահը համոզված է, որ նոր խորհրդարանն իր ձեռքի տակ ունի այն բոլոր գործիքները, որոնք ուներ նախորդ խորհրդարանը, հետևաբար, պետք է ջանքեր գործադրի:

«Բայց պետք է հաշվի առնենք, որ օրինակ, այսօր առաջին օրն է, և պատվիրակություններ դեռ ձևավորված չեն, որոշ ձևաչափերի դեպքում այցեր և հանդիպումներ միջազգային գործընկերների հետ սպասվում են, ենթադրենք, 2 ամսից։ Մարդկանց ժամանակ է պետք այդ կապերը հաստատելու և աշխատանքն անելու համար»,- ասաց նա: