Մամուլի տեսություն 17-01-2019
ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների իշխանություններն այս օրերին Իրանի կապակցությամբ շփոթահար վիճակում են ու նմանում են մրցակցի որը դիմացի կողմի դեմ օգտվել է իր բոլոր հնարքներից ու կարողություններից և այլևս որևէ նորություն չունի ներկայացնելու համար և հիմա խելագարություն հիշեցնող քայլեր է ձեռնարկում որոնցից են պատժամիջոցներն ու սպառնալիքը:
Քեյհան
40 տարիներից հետո Իրանը մեծ ուժի է վերածվել
ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների իշխանություններն այս օրերին Իրանի կապակցությամբ շփոթահար վիճակում են ու նմանում են մրցակցի որը դիմացի կողմի դեմ օգտվել է իր բոլոր հնարքներից ու կարողություններից և այլևս որևէ նորություն չունի ներկայացնելու համար և հիմա խելագարություն հիշեցնող քայլեր է ձեռնարկում որոնցից են պատժամիջոցներն ու սպառնալիքը:
Այս միջոցին չնայած իսլամական հեղափոխության 40-ամյակին զուգահեռ արևմուտքում Իրանի դեմ բարձրացված աղմուկին որոշ ԶԼՄ-ներ, շրջանակներ ու հետազոտական կենտրոններ պարտավորվում են հաստատել ԻԻՀ-ի իրական դիրքը և ճիշտ կերպով վերլուծել իրավիճակը: Այս վերլուծությունները կարող են չափազանց հետաքրքիր լինել հատկապես մեզ՝ իրանցիներիս համար, որ մի կողմից դեպքերի կիզակետում ենք եղել ու դրան զուգահեռ հայտնվել են արևմուտքի մշտական հոգեբանական պատերազմի թիրախում:
Արևմտյան ԶԼՄ-ները գնալով հրաժարվում են իրենց նախկին ընթացքից և խոստովանում են Իրանի հզորությունն ու նրա դիմաց իրենց կրած պարտությունը:
Օրինակ «Սի Էն Էն»-ը վերջերս հղում կատարելով ԱՄՆ նախագահին հաստատեց, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու արևմուտքի ներկա պատժամիջոցները պատմության մեջ մարդկության դեմ գործադրված ամենախիստ պատժամիջոցներն են և դա ի տես այն բանի, որ մեր երկրի ժողովրդի զգաստությամբ կյանքը ընթանում է իր բնական հունով:
Գերմանական «Թագս Շպիգել» օրաթերթը երեկ մի հոդվածում անդրադարձել է Շահի ռեժիմի կործանումից հետո Իրանի հզորության մեծացմանը և գրել է. «Շուրջ 40 տարի առաջ Շահը փախավ Իրանից և նրա կործանումը Միջին Արևելքում մեծ հեղաշրջման և Իրանի ու ԱՄՆ-ի միջև թշնամության մեկնարկի պատճառ դարձավ»:
Հոդվածի մեկ այլ բաժնում կարդում ենք. «Իրանի ու Իրաքի պատերազմում Սադամ Հոսեյնին ցուցաբերած Վաշինգտոնի աջակցությունը և ամերիկյան նավի արձակած հրթիռի միջոցով իրանական քաղաքացիական ինքնաթիռի կործանումը, որի հետևանքով զոհվեց 290 մարդ, սրեցին Իրանի ու ԱՄՆ-ի միջև թշնամությունը: Այսօր էլ Իրանի հետ Թրամփի առճակատումն այս թշնամությունը հասցրել է գագաթնակետին»:
«ԻԻՀ-ն ատելություն ունի Իսրայելի հանդեպ: Այսօր հեղափոխության արտահանումը շարունակում է մնալ ԻԻՀ արտաքին քաղաքականության մղիչ ուժը և դա հենց այն երևույթն է, որի կապակցությամբ ազդարարում են Իրանի մրցակիցներն ու հակառակորդներն այդ թվում Սաուդյան Արաբիան»,-գրում է «Թագս Շպիգել»-ը:
Գերմանական օրաթերթը եզրակացրել է. «Թրամփի կողմից Իրանի միջուկային համաձայնությունը չեղարկվելուց հետո հիմա ԱՄՆ նախագահը ցանկանում է բոլոր հնարավոր միջոցներով ծնկի բերել Իրանին, բայց այս պահին չի թվում, որ նա կարող է դա կատարել»:
Էբթեքար
ՀԳՀԾ-ն մեկ այլ դիտանկյունից
Երեք տարի առաջ այս օրերին պաշտոնական գործադրման հանձնվեց Իրանի և 5+1 խմբի միջև կնքված ՀԳՀԾ-ն: Թեև անցած երեք տարիների ընթացքում այս ծրագրի գործադրման ընթացքում տարբեր զարգացումների ականատես ենք եղել և ի վերջո ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարմամբ դրան անորոշ ճակատագիր է սպասվում, սակայն ընդհանուր հայացք նետելով բանակցային գործընթացին և Իրանի համար միջուկային համաձայնության արդյունքներին կարելի է դա քննարկել մեկ այլ դիտանկյունից:
Առաջին հերթին Իրանի և 5+1 խմբի միջև համաձայնությունն իրականություն դարձավ քաղաքական ու ապահովական մի գործընթացի շրջանակներում: 12 տարի շարունակ պատժամիջոցների և Իրանի ու միջազգային հանրության միջև իրարամերժության հանգեցրած գործը 22-ամսյա մի մառատոնից հետո այնպիսի ելք ունեցավ, որ ԱԽ-ի թիվ 2231 բանաձևով չեղարկվեցին Իրանի դեմ այդ խորհրդի պատժամիջոցային ու պարտադիր ուժ ունեցող բոլոր նախորդ վեց բանաձևերը:
Միևնույն ժամանակ ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի գլխավոր նվաճումներից մեկն Իրանի պարագային ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի գործադրման կասեցումն էր: Այդ գլուխը միջազգային հանրությանը հայտարարում է, որ այդ գլխի տակ ներառված երկիրը սպառնալիք է համարվում համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար և միջազգային հանրությունը պարտավոր է դիմակայել այդ սպառնալիքը:
Այս շրջագծում միջուկային համաձայնության կարևոր ձեռքբերմուներից մեկն էլ Իրանի միջուկային ծրագրի ռազմական ենթադրյալ ծավալների մասին գործի՝ PMD-ի փակվելն էր, որին զուգահեռ Իրանը թույլատրվեց երեք տոկոս հարստացմամբ ուրան արտադրել և ընդլայնել իր միջուկային արդյունաբերությունն ու այդ ոլորտում հետազոտությունները:
News.am
Փաշինյանն իր առաջին միջազգային այցերից մեկը պետք Իրան կատարի
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին միջազգային այցերից մեկը պետք Իրան կատարի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ տարօրինակ է, որ Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո 8 ամսվա ընթացքում Իրանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ ոչ մի լուրջ այցելություններ եւ քննարկումներ չեն եղել:
«Հայաստանում իշխանության վերջնական ձեւավորումից հետո անհրաժեշտ է խոսքից գործի անցնել, առավել եւս, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ կարեւորում է հայ-իրանական հարաբերությունները: Շատ կարեւոր է ընդունել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրավերքը եւ Իրանի հետ համագործակցության լայն շրջանակով հարցերի շուրջ բանակցություններ սկսել»,- նշեց փորձագետը:
Հարցին՝ ինչի՞ հետ է կապված Սիրիայից զորքերի դուրսբերման մասին ԱՄՆ որոշման կապակցությամբ Իրանի պասիվ արձագանքը, Գոհար Իսկանդարյանը պատասխանեց, որ Թեհրանը լուրջ չի ընդունում Վաշինգթոնի խոսքը: «Սրա հետ կապված ուշագրավ են Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի համացանցում հրապարակված վիրավորական բառերը՝ ուղղված ինչպես ԱՄՆ նախագահին, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնյաներին»,- նշեց նա:
Ալիք
Ի՞նչ է քննարկվել Մնացականյանի ու Մամեդյարովի հետ. ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունվարի 16-ին Փարիզում խորհրդակցություններ են անցկացրել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունում:
Հայտարարությունում նշվում է, որ համանախագահները նախ առանձին-առանձին հանդիպել են ԱԳ նախարարների հետ, ապա նաեւ համատեղ հանդիպում է եղել: Այդ հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Սա երկու երկրների ԱԳ նախարարների թվով 4-րդ հանդիպումն էր:
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուան ամփոփել է բանակցությունների արդյունքները մասնակիցների հետ: Համանախագահներին ընդունել են Ելիսեյան պալատում:
«Մասնակիցները երկու նախարարներին իրենց երախտագիտությունն են հայտնել գործադրվող ջանքերի համար՝ ուղղված ինտենսիվ բանակցություններին նպաստող եւ արդյունքներ արձանագրելուն միտված մթնոլորտի պահպանմանը:
Նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ եւ համաձայնել, որ անհրաժեշտ է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել:
Հանդիպման ժամանակ համանախագահները երկու նախարարների հետ քննարկել են բանակցային գգործընթացի այս փուլի համար հիմնական սկզբունքներն ու պարամետրերը:
Նախարարներն ու համանախագահները քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ հնարավոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ հաջորդ քայլերը՝ բանակցություններին ուժեղ ազդակ հաղորդելու համար:
Համանախագահներն ընդգծել են հնարավոր փոխշահավետ նախաձեռնությունների կարեւորությունը՝ ուղղված տարածաշրջանի տնտեսական ներուժի իրականացմանը:
Համանախագահները նախատեսում են մոտ ժամանակներս հանդիպել երկու երկրների ղեկավարների հետ»,-ասված է հայտարարությունում: