Մամուլի տեսություն 20-01-2019
Այն պայմաններում երբ ոմանք կանխատեսում են մայիսի 23-ից 26-ի ընթացքում Եվրոխորհրդարանի ընտրություններն անցկացվելուց և եվրոհանձնաժողովի նոր կազմը ձևավորվելուց հետո ԵՄ-ի հետ Իրանի հարաբերությունների վերջին երեք տարիների մեղրամիսն ավարտվելու է, թվում է, որ կողմերի միջև որոշ լարվածություններ են հասունանում:
Ջավան
ՀԳՀԾ-ն լքելու եվրոպական մարմաջները
Այն պայմաններում երբ ոմանք կանխատեսում են մայիսի 23-ից 26-ի ընթացքում Եվրոխորհրդարանի ընտրություններն անցկացվելուց և եվրոհանձնաժողովի նոր կազմը ձևավորվելուց հետո ԵՄ-ի հետ Իրանի հարաբերությունների վերջին երեք տարիների մեղրամիսն ավարտվելու է, թվում է, որ կողմերի միջև որոշ լարվածություններ են հասունանում:
Երեքշաբթի հունվարի 9-ին, մեկ օր նրանից առաջ երբ ԵՄ-ն Իրանի անվտանգության նախարարության մի բաժինը ներառեց ահաբեկչության ցուցակում, վեց եվրոպացի դիվանագետներ ներկայանում են ԻԻՀ ԱԳ նախարարությունում, որպեսզի իրանական կողմի համար պարզաբանեն պատժամիջոցների պատճառները: Այս նիստի մասին երեկ որոշ մանրամասնություններ հրապարակվեցին, որոնք վկայում են կողմերի միջև լարվածությունները կրկին սրվելու մասին: ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևն Իրանից պահանջում է հրաժարվել միջուկային մարտագլխիկներ կրելու ունակությամբ հրթիռներ փորձարկելուց, սակայն վեց դիվանագետներն ԱԳ նախարարությունում իրանցի բարձրաստիճան մի դիվանագետի հետ հանդիպելով ցանկացել են քննարկել Իրանի հրթիռային ծրագիրը և հայտարարել են, որ այդ ծրագրի հանդեպ նրանց համբերության բաժակը լցվում է: Եթե ճիշտ լինի այս կապակցությամբ «Ռոյտերզ»-ի լրատվությունը դա վկայում է այն մասին, որ ԵՄ-ն փորձում է շրջանցել ՀԳՀԾ-ն: Հիշյալ դիվանագետները «Ռոյտերզ»-ին ասել են, որ իրանական կողմը հակառակ դիվանագիտական պրոտոկոլներին լքել է բանակցության սեղանը և նույնիսկ սենյակը թողնելիս դուռը ուժեղ հարվածով փակել է:
Իրանական որոշ աղբյուրներ նույնպես երեկ անդրադարձել են այդ նիստի բովանդակությանը: «Էնթեխաբ» օրաթերթը գրել է, որ եվրոպական կողմն առանց նիստի օրակարգի մասին ԱԳ նախարարություն է մեկնել: Դիվանագետներից մեկը գրպանից թղթի կտոր է հանել և ցանկացել է կողմերի անունից հաղորդագրություն ընթերցել: Այդ պահին ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին ընդհատել է դիմացի կողմի խոսքը և ասել է. «Մենք ենթադրում էիք, որ այստեղ ներկայացել էք որպեսզի խոսեք ձեր թերացումների կամ այն ահաբեկիչների մասին, որոնց ապաստան է տվել Եվրոպայում ու այդ կապակցությամբ ներողություն խնդրեք»: Էրաղչին թույլ չի տվել, որ նա խոսքն ավարտի և հայտարարել է, որ նիստը փակված է: Այնուհետև նա հեռանալով սենյակից դուռը ամուր փակել է: Այս միջոցին եվրոպացի դիվանագետները ցանկություն են հայտնել իրենց գրությունը հանձնել իրանցի պաշտոնատարներին, սակայն իրանական կողմից որևէ մեկը պատրաստ չի եղել ստանալ այդ գրությունը և եվրոպացիները պարտավորված հեռացել են:
Ջոմհուրի Էսլամի
Հակաիրանական կոալիցիա ձևավորելու հարցում ԱՄՆ-ն ձախողել է
«Թավշյա հեղաշրջում» գրքի հեղինակն ասում է, որ տարածաշրջանում Իրանի շրջափակելու և ԻԻՀ-ի դեմ արաբական կոալիցիա ձևավորելու հարցում ձախողելուց հետո Սպիտակ տունը մտադրվել է Լեհաստանում նիստ գումարել:
Դանիել Լազարն ԻՌՆԱ-ի հետ զրույցում անհաջող բնութագրելով ԱՄՆ պետքարտուղարի տարածաշրջան կատարած վերջին ուղևորությունը, հավելեց. «Պամպեոյի կողմից հայտարարված Վարշավայի նիստի նպատակն է խստացնել քաղաքական ճնշումներն ու մեկուսացնել Իրանին»:
«Լեհաստանը Եվրոպայում Սպիտակ տան ամենամոտիկ բարեկամն է: Միջին Արևելքի ու Իրանի հարցով նիստ գումարելու համար Վարշավան ընտրելը զարմանալի համարվում: Պիտի հարցնել, որ եվրոպական ո՞ր կարևոր երկիրը պատրաստ կլիներ հյուրընկալել այս նիստը»,-նշել է Լազարը:
«ԱՄՆ-ի ոչ-բացահայտ պատերազմները» գրքի հեղինակը նկատելով, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցները վատ պայմաններում են գտնվում, ասաց. «Պոմպեոյի հայտարարությունները ֆաշիստական և իրողությունից չափազանց հեռու էին: Չի կարելի հավատալ, որ նա Իրանին մեղադրում է անկայունության ու ահաբեկչության ակունք լինելու հարցում: Սա ցնցող սուտ է: Այս ստախոսությունը մեզ հիշեցնում է իրենց թշնամիների դեմ Գերմանիայի նացիների ստերը: Բոլորը գիտեն, որ դա Սաուդիան, Էմիրություններն ու Կատարն են եղել, որ դերակատար են եղել ահաբեկչության տարածման հարցում»:
Նա անդրադառնալով Իրանի դեմ ռազմական հարձակման նախագիծ մշակելու համար Պենտագոնին ուղղված Ջոն Բոլտոնի դիմումին, ասաց. «Այս հարցի լրջության մեջ կասկածում եմ և դա համարում եմ հոգեբանական պատերազմի մեկ բաժինը: Այս հոգեբանական պատերազմի թիրախում են թե Իրանը և թե ԱՄՆ-ի ժողովուրդն ու քաղաքացիները: Թրամփը ցանկանում է միլիտարիստական ներկայացում բեմադրել և բրիտ ու խիստ միջավայր ստեղծել: Այդպիսով նա ցան ցանկանում է ցնցում փոխանցել ԱՄՆ-ի այն դաշնակիցներին, որոնք դժգոհ են նրա վարած քաղաքականությունից»:
Ալիք
«Իրականում, Իրանի հասցէին անթույլատրելի վրիպակները կարող են ՀՀ-ի վրա ծանր նստել». Փորձագետները մեկնաբանում են Կոնջորյանի ելույթը
Իրանի հետ կապված նորաթուխ պատգամավոր, Հայկ Կոնջորյանի չմտածված հայտարարությունը կարող է բացասական հետեւանքներ ունենալ հայ-իրանական հարաբերությունների համար:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանը խորհրդարանում ելույթի ընթացքում հայտարարել էր. «Հայաստանը շրջապատված է ավտորիտար Թուրքիայով, աւտորիտար բնույթի Իրանով, աւտորիտար Ադրբեջանով, եւ մեր անմիջական հարեւան Վրաստանն է միայն, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում»: Ավելի ուշ նա հայտարարել է, որ դա վրիպակ է եղել:
Ստորեւ ներկայացնում ենք փորձագետների կարծիքը ՀՀ ԱԺ պատգամավորի ելույթի վերաբերյալ:
«Ինձ դուր չի գալիս որոշ երիտասարդ խորհրդարանականների պահվածքը, նրանց ցուցամոլությունը։ Նրանք անփորձ են, բայց միաժամանակ ուզում են բոլորից ավելի լավն ու խելացի թվալ, էպատաժային հարցեր տալ։ Նման կերպ քաղաքական գործիչ չեն դառնում»,- հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Իրականում, Իրանի հասցեին անթույլատրելի վրիպակները կարող են մեր երկրի վրա ծանր նստել»,- նման կարծիք է հայտնել փորձագետ Արման Վանեսքեհյանը:
«Իրանական կողմը Հայկ Կոնջորյանի հայտարարությանը դեռ ոչ մի կերպ չի արձագանգել։ Նա հանդես է եկել պարզաբանմամբ, եւ հազիվ թե Իրանում նրան սխալ ընկալեն», - ասել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։
Նրա կարծիքով՝ կարեւոր է ոչ միայն Կոնջորյանի մեկնաբանությունը, այլ նաեւ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որը հետեւել է պատգամավորի ելույթին։ Միրզոյանը նշել է, որ պատգամավորի արտահայտությունը «Իմ քայլը» դաշինքի դիրքորոշումը չէ։
Փորձագետը հույս է հայտնել, որ այդ հայտարարությունն ապագայում ոչ մի խնդիր չի ստեղծի երկկողմ հարաբերությունների համար, եւ առաջին հնարավորության դեպքում, Ազգային ժողովի վերջնական ձեւավորումից հետո, հայ պատգամավորները կը հանդիպեն իրանցի գործընկերների հետ համագործակցության զարգացման օրակարգը քննարկելու համար։
Իր հերթին իրանագետ Արտյոմ Տոնոյանն ուշադրություն է դարձրել «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հայտարարության վրա, որտեղ խոսվում է այն մասին, որ նման հայտարարությունների կրկնությունը կարող է լուրջ սպառնալիք դառնալ երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների համար։
«Որքանով հասցրել եմ հետեւել իրանական լրատվական դաշտին, որեւէ արձագանգ չի եղել՝ կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայտարարության հետ։ Սակայն նման թեմաներն աննկատ չեն մնա եւ ինչ-որ կերպ արձագանգ կը ստանան։ Կարծում եմ՝ Իրանի հասցեին ինչ-որ հայտարարություն անելուց առաջ, նախ՝ պետք է լավ ճանաչել Իրանը, քանի որ այն բազմաշերտ, խորը ենթակառուցվածքներով երկիր է եւ չի համապատասխանում այն հայտարարությանը, թե բռնապետական երկիր է»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ահարոն Վարդանյանը: