Փենսի նոր հակաիրանական հայտարարությունները՝ անհիմն մեղադրանքների կրկնություն
Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ն որդեգրել է Իրանին թուլացնելու և ԻԻՀ-ի համակարգը կործանելու քաղաքականությունը:
Հայտարարելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին, ԱՄՆ-ն տնտեսական պատերազմի մեջ մտավ Իրանի հետ նպատակ ունենալով այդ երկրում տարածել աղքատությունը և անհանդարտություններ առաջացնել երկրում:
Սակայն տարածաշրջանային առումով ազգային անվտանգության 2017թ. փաստաթղթի շջանակներում, Թրամփի կառավարությունը մեծ ջանքեր գործադրեց տարածաշրջանային կոալիցիաներ ձևավորելու համար, նպատակ ունենալով զսպել Իրանին, որպեսզի վերջինս փոփոխության ենթարկի Միջին Արևելքում իր քաղաքականություններն ու քայլերը:
Միևնույն ժամանակ, Թրամփի կառավարությունը Իրանի դեմ հոգեբանական պատերազմ հրահրելու հարցում խստացրել է գործադրվող ջանքերը և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները բոլոր առիթներով տարբեր մեղադրանքներ են ուղղում Իրանին: ԱՄՆ նախագահի տեղակալ Մայք Փենսն իր ելույթներից մեկում կրկնելով հակաիրանական անհիմն մեղադրանքներն, այդ թվում միջուկային զենք արտադրելու ջանքերը և ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցությունը, ընդգծել է հակաիրանական քայլերի շարունակությունը: Փեսը Իրանին մեղադրել է նոր Հոլոքոստ գործադրելու ձգտում ունենալու մեջ ու շեշտել է, որ Վաշինգտոնը կանգնելու է Իրանի դեմ:
Մայք Փենսը, որ Մերիլենդ նահանգում «Չափավորականների քաղաքական շարժում» համաժողովի բանախոսն էր, գովել է ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ նախագահի քայլը և այդ համաձայնությունը «Աղետալի» է անվանել: Փենսը հայտարարել է.«Հենվելով համաշխարհային հարթակում իր ղեկավարության շնորհիվ, նախագահ Թրամփը անհապաղ պատերազմ սկսեց Միջին Արևելքի խաղաղությանն ու անվտանգությանն սպառնացող ամենամեծ վտանգի դեմ և ԱՄՆ-ին դուրս բելեց Իրանի հետ կնքված աղետալի միջուկային համաձայնությունից»:
Սա այն դեպքում, երբ Փենսի հավայտարարություններին հակառակ, Իրանի հետ կնքված միջուկային համաձայնությունը՝ ՀԳՀԾ-ն, Իրանի ու Վեցյակի անդամ երկրների երկարատև ու բարդ բանակցությունների արդյունքն է: ԱՄՆ-ի դուրս գալւոց հետո մյուս երկրները «4+1» խմբի կաղապարով բոլորովին այլ կարծիքի են, ինչը հակասում Վաշինգտոնի քաղաքականություններին: Ի տարբերություն ԱՄՆ-ի, որ չհարգեց ՀԳՀԾ-ի կետերն ու համոզված է, որ ՀԳՀԾ-ն Իրանի միջուկային գործունեության վերահսկման առումով արդյունավետ ու ազդեցիկ համաձայնություն չէ, ՌԴ-ն, Չինաստանը և Եվրոպական եռյակը՝ Գերմանիան, Ֆրանսիան ու Բրիտանիան, համոզված են, որ Իրանը ոչ միայն հավատարիմ է մնացել իր բոլոր հանձնառություններին, այլև ՀԳՀԾ-ն ազդեցիկ դերակատարություն է ունեցել իր նպատակների իրականացման գործում, որն է՝ տարածաշրջանային ու միջազգային մակարդակում հակամարտությունների ու լարվածությունների կանխարգելման հարցում: Ուրբաթ օրը, պաշտպանելով ՀԳՀԾ-ն, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այն համարել է «10 տարի տևած հանդիպումների ու բանակցությունների արդյունք» և խոսքն ուղղելով Դոնալդ Թրամփին, ասել է.«Սրանից ավելի լավ համաձայնություն հնարավոր չէ կայացնել»: Հետևաբար հակառակ ԱՄՆ-ի ցանկության և Վաշինգտոնի միակողմանի քաղաքականության, որ շարունակ պնդում է ՀԳՀԾ-ն չեղարկելու և Իրանի դեմ ճնշումներն ավելացնելու վրա, համաշխարհային մյուս ուժերը ու նույնիսկ Եվրոպայում Վաշինգտոնի հիմնական գործընկերները, ցանկանում են պաշտպանել այս կարևոր համաձայնությունը: