Ադրբեջանը քննադատել է հայ պաշտոնյայի հայտարարությունները
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը քննադատելով Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին, ասել է, որ Երևանը լուրջ չի վերաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարությունում նշված է, որ Հայաստանի պաշտոնյաների նման հայտարարությունները խաթարում են խաղաղ բանակցություններն ու համանախագահների գործունեությունը, և Հայաստանի կառավարությունը պատասխանատու է նման սադրիչ հայտարարությունների բոլոր բացասական հետեւանքների համար:
Վերջերս ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի տարածքից ոչ մի թիզ չի զիջելու Ադրբեջանին:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արել դատապարտել հայ պաշտոնյայի հայտարարությունները:
Սա առաջին անգամը չէ, որ Երեւանի իշխանության ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացին հակասող հայտարարություն է անում: Անկասկած, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իրենց լռությամբ, հնարավորություն են տալիս Երևանին՝ նման հայտարարություններ անել ադրբեջանական հողերի օկուպացիայի վերաբերյալ:
Ըստ Մինսկի խմբի որոշումների, որոնք հաստատվել են Բաքվի և Երեւանի ղեկավարների կողմից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտում ներկայացված երեք սկզբունքների վրա՝ որոնք են ազգերի ճակատագիրը որոշելու, երկրների տարածքային ամբողջականության պահպանման իրավունքը, ինչպես նաև ուժի կիրառման բացառումը:
Չնայած այն հանգամանքին, որ Հելսինկիի վերջնական փաստաթուղթն ընդգծել է հակամարտող կողմերի միջև ուժի չկիրառման հարցը, սակայն երկու երկրների պաշտոնյաները երբեմն ներկա խաղաղ գործընթացին հակառակ տեսակետներ են հնչեցնում, որոնք արժանանում են մյուս կողմի հակազդեցությանը: Որպես օրինակ կարելի է նշել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարություննեը:
Ավելի վաղ, Իլհամ Ալիևի կառավարության որոշ պաշտոնյաներ, նման հայտարարություններ են արել, որոնք անհամատեղելի են խաղաղ բանակցությունների ընթացքի հետ:
Օրինակ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, 2018 թ.-ին երկրի բանակի ավագ հրամանատարների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել էր, որ եթե Հայաստանը ժամանակին լուծում չգտնի ղարաբաղյան հակամարտության համար որը համընկնի միջազգային չափանիշներին, ապա Ադրբեջանի բանակը ռազմական հարձակմամբ կպատասխանի Հայաստանին:
Իրականում, Ադրբեջանի պաշտպանության նախարարը Հայաստանին սպառնացել է պատերազմի վերսկսմամբ: Այս առնչությամբ Բեռլինի գիտության եւ քաղաքականության կենտրոնի Կովկասի հարցերով փորձագետ Եվա Հալբախն ասել է.«Ադրբեջանը մշտապես սպառնում է Հայաստանին պատերազմով և միաժամանակ կոչ է անում վերադարձնել օկուպացված տարածքները: Ղարաբաղյան հակամարտությունն ամենաբարդ մարտահրավերներից մեկն է: Այս ճգնաժամի լուծումը քիչ հավանական է կարճ ժամանակահատվածում: Միջազգային հանրությունը պետք է վերահսկի այս հակամարտությունը, որպեսզի կանխի պատերազմը»:
Մինսկի խմբի նախագահների խիստ հսկողության պակասը թշնամական կողմերի վրա, պատճառ է դարձել, որ հակամարտող կողմերը հակասական հայտարարություններ անեն խաղաղ բանակցությունների և Լեռնային Ղարաբաղի տարածքի սեփականության իրավունքի վերաբերյալ: Այս խնդիրը հանգեցրել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ գործընթացում բարդությունների ավելացմանը: