Վաշինգտոնը երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների ժամկետը
Սառը պատերազմի տարիներից հետո ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները ուղեկցվել են շատ տատանումներով: Այնուամենայնիվ, վերջին հինգ տարիների ընթացքում երկու երկրների միջեւ տարաձայություններն աճել են:
Չնայած ԱՄՆ Մոսկվայի նկատմամբ նախագահ Դոնալդ Թրամփիի դիրքորոշմանը, որը բազմիցս կոչ է արել բարելավել երկկողմ հարաբերությունները, ԱՄՆ կառավարությունը կոշտ վերաբերմունք է կիրառում Ռուսաստանի հանդեպ:
Այս քաղաքականության կարեւորագույն ասպեկտներից մեկն էլ տարբեր պատրվակներով Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանումն է:
Պատժամիջոցները սահամնվել են քաղաքական, դիվանագիտական, առեւտրային եւ տնտեսական, ռազմական եւ էներգետիկ ոլորտներում:
2011 թվականից ի վեր, ԱՄՆ-ն տարբեր պատրվակներով պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: 2014 թ. պատժամիջոցների պատրվակը Ուկրաինայի ճգնաժամն էր, մասնավորապես՝ Ղրիմի կցումը Ռուսաստանին:
Վերջին զարգացումների համատեքստում, Վաշինգտոնը ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները:
Սպիտակ տան հայտարարության համաձայն, 2014 թ. մարտի 6-ի դրությամբ, ԱՄՆ-ի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության նկատմամբ բացառիկ սպառնալիքները հիմքեր են տալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շարունակման համար:
Ամերիկայի նպատակն է Մոսկվային ստիպել ընդունել Վաշինգտոնի պահանջները: Դա հենց ԱՄՆ նախագահն է ընդգծել: Թրամփ հայտարարել է, որ որոշում չի կայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման մասին, եւ միայն այն դեպքում նման որոշում կընդունի, եթե ռուսական կողմը Վաշինգտոնի շահերին համապատասխան քայլեր կատարի :
2016 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ավելացման պատճառներից մեկն էր: Բացի այդ, 2018 թ. մարտին Միացյալ Նահանգները, եվրոպական մի քանի երկրներ և Կանադան, տասնյակ ռուս դիվանագետների են արտաքսել, կապված Բրիտանիայում ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալի դեմ իրականացրած մահափորձին Մոսկվայի ենթադրյալ մասնակցության պատճառով: ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ փորձում են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ: Դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեզը եւ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, կողմ են Ռուսաստանի էներգետիկ և ֆինանսական ոլորտների և ռուս քաղաքական գործիչների եւ նրանց ընտանիքի անդամների դեմ պատժամիջոցների կիրառմանը:
Ամերիկացի երկու սենատորները իրենց ջանքերն իրականացնում են այսպես կոչված «ԱՄՆ-ի անվտանգության Ռուսաստանի ագրեսիային դիմաց պաշտպանելու» օրենքի ներքո:
Այնուամենայնիվ, Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները ոչ այնքան արդյունավետ են, որքան Վաշինգտոնն է պնդում:
Մոսկվայի տնտեսագիտության ակադեմիայի համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների բաժնի տնօրեն Յուրի Կոֆներն ասում է, որ Ռուսաստանին վերաբերող շատ պատժամիջոցներ խորհրդանշական են եւ միայն այն պատժամիջոցները, որոնք ուղղված են Ռուսաստանի բանկային համակարգին և Համաշխարհային բանկի հետ համագործակցությանը, կարող են ազդեցիկ լինել:
Այս առումով, տնտեսական փորձագետները կարծում են, որ Ռուսաստանի կառավարությունը այնքան կախված չէ արտաքին ֆինանսավորումներից, այնպես որ Մոսկվայի դեմ ԱՄն-ի սահմանած պատժամիջոցները չեն ազդի երկրի ֆինանսավորման եւ տնտեսության վրա:
Բացի այդ, վերջին տարիներին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը զգալիորեն նվազել է, եւ արտասահմանյան բանկերի ֆինանսավորումից Ռուսաստանի կառավարության կախվածությունը նվազել է:
Այսպիսով, Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների արդյունավետությունն ամբողջովին կասկածի տակ է դրվել: