Վենեսուելայում հեղաշրջման նոր փորձի կանխումը և ընդդիմության ձախողումը
Վենեսուելայում շարունակվում է քաղաքական ճգնաժամը: Այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ընդդիմադիրները շարունակում են ջանքեր գործադրել տարբեր ճանապարհներով Վենեսուելայում իշխանությունն իրենց ձեռքը վերցնելու և Մադուրոյին տապալելու համար: Այս կապակցությամբ Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են հեղաշրջման նոր փորձի կանխման մասին:
Վենեսուելայի պաշտոնյաների խոսքերով՝ դավադրության մասնակիցները պատրաստվում էին Մադուրոյին և նրա կնոջը սպանել, գրավել Կարակասում Լա Կառլոտա ռազմաբազան, կալանքից ազատել ընդդիմության կողմն անցած երկրի պաշտպանության նախկին նախարար Ռաուլ Բադուելին ու նրան հռչակել երկրի նախագահ: Սակայն այս անգամ էլ Վենեսուելայի անվտանգտության ուժերի զգոնության շնորհիվ հեղաշրջման փորձը տապալվեց:
Նշենք, որ Ռաուլ Բադուելին 2009 թվականին իշխող սոցիալիստական կուսակցության հետ ունեցած տարաձայնությունից հետո ձերբակալվեց կոռուպցիայի մեղադրանքով:
Մադուրոն արձագանքելով իր դեմ իրականացված հեղաշրջման նոր փորձին, ասել է.«Անվտանգության ուժերը բացահայտել, ջախջախել և ձերբակալել են ահաբեկչական ֆաշիստական խմբին, որը ցանկանում էր հարձակում իրագործել վենեսուելական հասարակության ու ժողովրդավարության դեմ և կանխել են նրանց հեղաշրջման նոր փորձը»:
Մադուրոն ընդդիմադիրների նախագահ Խուան Գուայդոյին և Չիլիի, Կոլումբիայի ու Միացյալ Նահանգների քաղաքական պաշտոնատարներին մեղադրել է հեղաշրջման փորձին ներգրավված լինելու մեջ:
Բողոքի ակցիաների անցկացումը, տարբեր ճանապարհներով Մադուրոյի դեմ պետական հեղաշրջում իրականացնելու փորձերը, Վենեսուելայի նավթային ու բանկային ոլորտների դեմ ծանր պատժամիջոցների կիրառումը, նաև Վաշինգտոնի կողմից այդ երկրի դեմ ռազմական սպառնալքի հնչեցվելը, այն քայլերն են, որ մինչև հիմա արվել են Մադուրոյի ձախամետ կառավարության դեմ:
Դա այն դեպքում, երբ այդ երկրի քաղաքացիների մեծ մասի աջակցությունը և Վենեսուելայի բանակի ու ռազմական ուժերի կողմից Մադուրոյի նկատմամբ հավատարմությունը հանգեցրել են նրա ընդդիմադիրների ձախողմանը:
Այնուամենայնիվ ընդդիմության քայլերը շարունակվում են: Նրանք մտադիր են Վենեսուելայի բանակի համագործակցությունը շահելով իշխանությունից հեռացնել այդ երկրի նախագահին և իրենց ձեռքն առնել երկրի ղեկը: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն բազմիցս այդ երկրի բանակին կոչ է արել վերջ դնել Մադուրոյի նկատմամբ իր հովանավորությանը: Չնայած ընդդիմության առաջնորդի պահանջներին, Վենեսուելայի բանակը հավատարիմ մնալով այդ երկրի Սահմանադրությանն ու Մադուրոյին, մինչ այժմ կարողացել է կանխել այդ երկրի օրինական կառավարությանը տապալելու ընդդիմության սադրանքներն ու փորձերը:
Չնայած Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի քաղաքա-տնտեսական քայլերը և ներքին ընդդիմության ջանքներն անցել են ապարդյուն, բայց Մադուրոյի իշխանությունը տապալելու նպատակով Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի ճնշումները շարունակվում են:
Վաշինգտոնի իշխանությունները մտադիր են իրենց ներքին ու տարածաշրջանային դաշնակիցների օգնությամբ հասնել այդ լատինամերիկյան հարուստ երկրում հետապնդած իրենց նպատակներին: Թեև Վաշինգտոնի իշխանությունները պնդում են, որ մտադիր են այդ երկրում ժողովրդավարություն հաստատել և լուծել այդ երկրի տնտեսական խնդիրները, բայց Մադուրոյին տապալելու ԱՄՆ-ի իշխանությունների նպատակներն են՝ օգտվել Վենեսուելայի հարստությունից ու էներգետիկ ռեսուրսներից, այդ երկիրը դարձնել ԱՄՆ-ի մերձաբակը, և այն դուրս բերել մրցակիցների վերահսկողությունից, և դիմակայել այդ երկրի հակագաղութարարկան ու արդարատենչական նպատակներին:
Ընդսմին Վենեսուելայի նախագահը բազմիցս ընդգծել է, որ չի հանձնվելու Վաշինգտոնի ու նրա դաշնակիցների ճնշումներին և չի լքելու իր օրինական տեղը: Թվում է, որ երեկ Վենեսուելայում չհաջողված հեղաշրջփման փորձը պետք է որպես ևս մեկ պարտություն արձանագրել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար: