Չմիավորման շարժման նիստը. Կարևորվել է բազմակողմանիությունն ու միջազգային իրավունքների հարգումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109643-Չմիավորման_շարժման_նիստը._Կարևորվել_է_բազմակողմանիությունն_ու_միջազգային_իրավունքների_հարգումը
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, «Միջազգային օրենքները հարգելով, խաղաղության ամրապնդումը» կարգախոսով Չմիավորման շարժման անդամ երկրների արտգործնախարարների նիստը կայացել է աայն պայմաններում, երբ ԱՄՆ-ի կամայական քաղաքականությունները և այլ երկրների դեմ Վաշինգտոնի սպառնալիքներն ու պատժամիջոցները վտանգել են համաշխարհային խաղաղությունը: Վենեսուելայի նախագահ Խորխե Արիզան այս նիստը առիթ է համարել միջազգային իրավունքները պաշտպանելու համար, որոնք շարունակ խախտվում են ԱՄՆ-ի կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 21, 2019 14:46 Asia/Tehran
  • Չմիավորման շարժման նիստը. Կարևորվել է բազմակողմանիությունն ու միջազգային իրավունքների հարգումը

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, «Միջազգային օրենքները հարգելով, խաղաղության ամրապնդումը» կարգախոսով Չմիավորման շարժման անդամ երկրների արտգործնախարարների նիստը կայացել է աայն պայմաններում, երբ ԱՄՆ-ի կամայական քաղաքականությունները և այլ երկրների դեմ Վաշինգտոնի սպառնալիքներն ու պատժամիջոցները վտանգել են համաշխարհային խաղաղությունը: Վենեսուելայի նախագահ Խորխե Արիզան այս նիստը առիթ է համարել միջազգային իրավունքները պաշտպանելու համար, որոնք շարունակ խախտվում են ԱՄՆ-ի կողմից:

Նշելով, որ Վաշինգտոնը ահաբեկչությունն ու պատերազմը միջոց է ծառայեցնում երկրների դեմ, Արիզան ասել է .«Չմիավորման շարժման անդամ երկրներն ընդհանուր դիրքորոշում ունեն ԱՄՆ-ի կառավարության դիմաց և այս նիստը առիթ է միջազգային այս կառույցի անդամ երկրների դեմ ԱՄՆ-ի վտանգավոր շրջափակումները դատապարտելու համար»:

Վենեսուելայում Չմիավորման շարժման նիստը կայանում է այն պայմաններում, երբ այս երկիրն ամիսներ շարունակ ԱՄՆ-ի կողմից խստագույն պատժամիջոցների է ենթարկվել: Այնպես որ ավելի քան 120 երկրների պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Վենեսուելայում Չմիավորման շարժման անդամ երկրների նիստի անցկացումը այս երկրին մեկուսացնելու հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունների ձախողման մասին է վկայում:

Չմիավորման շարժման անդամ երկրների նիստը կայանում է այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի կամայական քաղաքականությունները խափանել են աշխարհի կարգը և լուրջ սպառնալիք են համարվում միջազգային խաղաղության համար: Այդ պատճառով, Վաշինգտոնի քաղաքականություններին դիմակայելը նիստի մասնակիցների գլխավոր մտահոգությունն է համարվում: Նիստին մասնակցած ԻԻՀ արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է, որ ԱՄՆ-ի միակողմանի արկածախնդրության նոր ալիքը բոլորիս առջև ծառացած կարևորագույն մարտահրավերն է: Այս մարտահրավերը միջազգային մակարդակում թուլացնում է օրենքի իշխանությունը և վտանգում է ողջ աշխարհում խաղաղությունն ու կայունությունը:

Չմիավորման շարժումը ձևավորվել է այն պայմաններում, երբ երկբևեռ աշխարհը բազում սահմանափակումներ էր դրել աշխարհի երկրների առջև և այդ պայմաններում այս շարժման ձևավորվելը մի քայլ էր աշխարհում տիրող երկբևեռ համակարգի դեմ պայքարում: Այսօր էլ Չմիավորման շարժման անդամ երկրների նիստը առիթ է բազմակողմանի համագործակցությունն ընդլայնելու և Վաշինգտոնի կամայական քաղաքականություններին դիմակայելու համար, ինչպես նաև միջազգային բեմում այս կառույցի դերակատարությունն ամրապնդելու համար:

Իրանն ու Վենեսուելան, որպես Չմիավորման շարժման անդամ ակտիվ երկրներ, որ հատկապես վերջին տարիներին, ԱՄՆ-ի կողմից ծանր շրջափակումների են ենթարկվել, այս նիստում անկախ ու հստակ դիրքորոշումներ որդեգրելով, շարժման անդամ երկրներին կոչ են արել միջազգային մակարդակով օրենքի իշխանության և Վաշինգտոնի կամայական քայլերին դիմակայելու շրջանակում առավել քան երբևէ ընդլայնել համագործակցությունը: