Իսրայելի ոտնահետքը՝ Հարավային Կովկասում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112141-Իսրայելի_ոտնահետքը_Հարավային_Կովկասում
Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարը մի քանի օր առաջ պաշտոնապես հայտարարեց, որ իր երկիրը Սիոնիստական ռեժիմի հետ երկկողմ համագործակցություններն ընդլայնելու նպատակով, որոշել է դեսպանատուն բացել Թել Ավիվում:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 03, 2019 14:00 Asia/Tehran
  • Իսրայելի ոտնահետքը՝ Հարավային Կովկասում

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարը մի քանի օր առաջ պաշտոնապես հայտարարեց, որ իր երկիրը Սիոնիստական ռեժիմի հետ երկկողմ համագործակցություններն ընդլայնելու նպատակով, որոշել է դեսպանատուն բացել Թել Ավիվում:

Դիվանագիտական աղբյուրները հայտարարել են, որ Սիոնիստական ռեժիմի ԱԳ նախարարությունը ամիսներ առաջ խրախուսելով Հայաստանի  իշխանություններին, Երևանին համոզեց դեսպանություն բացել Երուսաղեմում: Այդ որոշումը ցույց է տալիս, որ Հայաստանը և Իսրայելի ռեժիմը վճռական են տրամադրված դիվանագիտական հարաբերություններն ընդլայնելու հարցում: Սիոնիստական ռեժիմը համոզված է, որ նման քայլը բխում է երկու երկրի շահերից: Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացն այդ մասին ասել է. «Այս որոշումը կարող է նոր դռներ բացել երկու երկրների հարաբերությունների առջև և ամրապնդելով դրանք, լավ հարթակ դառնալ Իսրայելի և Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում բարելավելու համար: Այսպիսով Հայաստանը կներառվի այն 90 երկրների շարքում, որոնք դեսպանություն ունեն օկուպացված տարածքներում: 

Հայաստանը մինչև 1992 թվականը բոյկոտել էր Իսրայելի հետ հարաբերությունները և միացել արևելյան Եվրոպայի երկրներին: Բայց Մադրիդյան խաղաղության համաժողովից հետո, երկկողմ հարաբերություններում նոր էջ բացվեց:

Իսրայելում Հայաստանի դեսպանության բացումն այնպիսի իրադարձություն է, որ կարող է ստվեր նետել Իրանի ու Հայաստանի հարաբերությունների վրա: Հայաստանի ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը հայտարարել է, որ վերջին տարիներին զգալիորեն աճել են հայ-իսրայելական երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան ու տարբեր մակարդակներում շփումները, հետևաբար, դիվանագիտական ներկայացուցչություն ունենալն առավել անհրաժեշտ է դարձել։ Սույն թվականի հունվար ամսին «Ջերուզալեմ Պոստ» թերթին տված հարցազրույցում ասել է. «Հայաստանը պատրաստ է ամրապնդել հարաբերություններն Իսրայելի հետ,  հատկապես ռազմական ոլորտում»:

Հենց այս կարևոր կետը ոչ միայն Իրանում, այլև Թուրքիայում և Ադրբեջանում ևս վտավախություն է առաջացնելու: Նույն հարցազրույցում, նշելով, որ Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունները չեն ազդելու այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների ու համագործակցությունների վրա,ՀՀ ԱԳ նախարարը փորձել է թերարժևորել Երևան-Թեհրան հարաբերությունները իսրայելցիների մոտ:

Բնական է, որ Իրանն անտարբեր չի լինի իր սահմաններին հարևան երկրների հետ Սիոնիստական ռեժիմի ռազմական համագործակցությունների նկատմամբ: Թեև Հայաստանը տարածաշրջանում երկար դարերի պատմություն ունի և համարվում է Իրանի մոտ հարևաններից մեկը, բայց Հայաստանի կողմից թե՛ մուսուլմանների և թե՛ Իրանի թշնամին համարվող  Սիոնիստական ռեժիմի ներկայության համար նախադրյալներ ստեղծելը մտածելու տեղիք է տալիս: Հայաստանի և Սիոնիստական ռեժիմի միջև ռազմական համագործակցության նախագիծը, և ՀՀ ԱԳ նախարարի կողմից հայ-իսրայելական բազամկողմ հարաբերությունների ընդլայնման հետ հույսեր կապելը, պետք է դիտվեն որպես լուրջ հարցեր: Միգուցե Հայաստանը միջազգային բեմում ներկայություն ունենալու և իր պոտենցիալներն ապացուցելու համար այլ երկրների հետ համագործակցության կարիք ունի, բայց Իսրայելի հետ կապված պետք է հազար անգամ մտածի և զգուշավոր լինի: Որովհետև նման որոշումը կարող է որոշակի օգուտներ բերել, բայց և լուրջ կուրստների պատճառ դառնալ:  

Իրանը  Հարավային Կովկասի գեպոլիտիկական հավասարումներում Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի: 

Թեհրանը բազմիցս դժգոհություն է հայտնել Սիոնիստական ռեժիմի հետ Ադրբեջանի հարաբերությունների կապակցությամբ, սակայն Հայաստանի դեպքում, իրավիճակն այլ է: Հայաստանը շրջափակված է Բաքվի ու Անկարայի կողմից և  իր միակ ընդհանուր սահմանն Իրանի ու  Վրաստանի հետ է, ինչը  Հայաստանի միակ հնարավորությունն է շրջափակումից դուրս գալու համար: Իրանի տարանցիկ ճանապարհը համարվում է Հայաստանի տրանսպորտի ու առևտրի միակ մշտական ճանապարհը և Վրաստանի հետ այդ երկրի հյուսիսային սահմանները տարբեր պատճառներով խնդրահարույց են:

Հայաստանի էներգետիկայի մի բաժինն ապահովվում է Թավրիզ-Մեղրի խողովակաշարի միջոցով, որի ծավալը ներկայումս հասնում է երկու միլիարդ 500 միլիոն խորանարդ մետրի: 2004 թվականին կնքած պայմանագրի համաձայն՝ Հայաստանը բնական գազից բացի, իր էլեկտրաէներգիան ապահովում է Իրանի միջոցով: Ընդ որում,  Իրանը  400 մեգավատ ԷլեկտրաԷներգիա է արտահանել Հայաստան: Երկու երկրի ապրանքաշրջանառության ծավալը կազմում է 300 միլիոն դոլար: ԻԻՀ-ում Հայաստանի դեսպանը վերջերս իր ելույթներից մեկում հանդես էր եկել  Իրան-Հայաստան առևտրի ծավալները մեծացնելու ցանկությամբ: Հետևաբար, Իրանը ներկա պայմաններում համարվում է Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերը և ռազմավարական հարևանը: Եվ եթե քաղաքական հարցերում Իրանի կարծիքը հաշվի չառնվի, Երևանի համար կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: 

Հոդվածի հեղինակն է՝ Կիպրոսի NEAR EAST համալսարանի դասախոս Ղադիր Գոլքարյանը: