Հայաստանի վարչապետը կարևորել է Իրանի հետ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112157-Հայաստանի_վարչապետը_կարևորել_է_Իրանի_հետ_համագործակցության_զարգացման_անհրաժեշտությունը
Հայաստանի վարչապետը, խորհրդարանում ունեցած ելույթում, կարևորել է Իրանի հետ տարբեր, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2019 07:30 Asia/Tehran
  • Հայաստանի վարչապետը կարևորել է Իրանի հետ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը

Հայաստանի վարչապետը, խորհրդարանում ունեցած ելույթում, կարևորել է Իրանի հետ տարբեր, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Չորեքշաբթի օրն անդրադառնալով Իրանի նախագահի հետ հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանն ասել է.«Քաղաքական ու տնտեսական համագործակցությունների ընդլայնման նպատակով, Երևան-Թեհրան բանակցությունները շարունակվելու են»:

Նշելով, որ Իրանն ու Հայաստանը ցանկանում են համագործակցել միմյանց հետ, Հայաստանի վարչապետը հավելել է.«Թեհրան-Երևան համագործակցությունների շարունակումը տրամաբանական է»:

Երեքշաբթի օրը ԵԱՏՄ-ի անդամ երկրների ղեկավարների Երևանում կայացած նիստի շրջանակներում, տեղի է ունեցել Նիկիոլ Փաշինյանի ու Հասան Ռոհանիի հանդիպումը: Կողմերը կարևորել են երկու երկրների հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը:

Ներկա դրությամբ Իրանի ու Հայաստանի առևտրական փոխանակումների ծավալը կազմում է 300 մլն. դոլար: Այժմ երկու երկրների առևտրական հարաբերությունների հիմնական ոլորտը էներգետիկայի ոլորտն է: Մինչ այժմ երկու երկրի առևտրական փոխանակումների ծավալը չի ավելացել, քանի որ առևտրական փախանակումները սահմանափակված են եղել նավթի ու գազի ոլորտում և Հայաստանի կարիքները նույնպես սահմանափակ են:

Հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի երկու երկրներն իրենց ուշադրությունը կենտրոնացնեն առևտրական այլ ոլորտների վրա: Հայաստանն ու Իրանը կարող են համագործակցություն ծավալել գյուղատնտեսության, արդյունաբերության,  էներգիայի նոր աղբյուրների ու  գիտական փոխանակումների ոլորտներում:

Մյուս խնդիրը, որն ազդել է  Իրան-Հայաստան առևտրական փոխանակումների վրա, Հայաստանում ետղի ունեցած հեղափոխությունն էր: Հայաստանի  անցումային փուլը ինչ-որ չափով դանդաղեցրել է երկու երկրների միջև առևտրական փոխանակումների ծավալի բարձրացմանն ուղղված ծրագրերի գործադրման ընթացքը:

Այդուհանդերձ հույս կա, որ ԵԱՏՄ գագաթաժողովի անցկացմամբ, համապատասխան հնարավորություններ կստեղծվեն երկու երկրների միջև առևտրական փոխանակումների ծավալի բարձրացման համար: Իրանն ու Հայաստանն ունեն պատմական լավ կապեր, քաղաքական լավ հարաբերություններ, ընդհանուր սահման և առևտրի համապատասխան ներուժ:

Հիշյալ պայմանները երկու երկրներին հնարավորություն կտան առևտրական ու սակագնային համապատասխան մեխանիզմներով ու ԵԱՏՄ շրջանակնեում իրենց կարողությունների բացահայտմամբ, ավելացնել երկկողմ առևտրական փոխանակումների ծավալը: Իսկ դա կարող է նպաստել ԵԱՏՄ-ում հաջողած օրինակների ձևավորմանն ու տարածաշրջանային ինտեգրմանը: