Իրաքի բողոքները. Ինքնաբուխ քայլ թե՞ թշնամու սադրանք
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112168-Իրաքի_բողոքները._Ինքնաբուխ_քայլ_թե_թշնամու_սադրանք
Վերջին օրերի ընթացքում Իրաքում տեղի են ունեցել ցույցեր, որոնք սկսվեցին ի նշան վողոքի հանրային ծառայությունների ցածր որակի, աշխատատեղերի բացակայության և կոռուպցիայի դեմ: Ցույցերի ընթացքում սպանվել կամ վիրավորվել են տասնյակ անձինք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2019 14:10 Asia/Tehran
  • Իրաքի բողոքները. Ինքնաբուխ քայլ թե՞ թշնամու սադրանք

Վերջին օրերի ընթացքում Իրաքում տեղի են ունեցել ցույցեր, որոնք սկսվեցին ի նշան վողոքի հանրային ծառայությունների ցածր որակի, աշխատատեղերի բացակայության և կոռուպցիայի դեմ: Ցույցերի ընթացքում սպանվել կամ վիրավորվել են տասնյակ անձինք:

Ապացույցները վկայում են, որ այն ամենն ինչ տեղի է ունենում Իրաքում «սադրանք» է: Այս կապակցությամբ կարելի է թվարկել բազում պատճառներ:

Առաջինն այն է, որ Իրաքի ժողովրդական ցույցերից սոցցանցերում հրապարակվող տեսագրությունները իրական չեն ու լիովին կասկածելի են: Այդ տեսագրություններից որոշների մեջ իրաքցիների ձեռքերում կան պաստառներ, որոնց վրա գրված են կարգախոսներ շիա հոգևորականների դեմ: Միևնույն ժամանակ կան նաև կառավարության կործանմանն ուղղված կարգախոսներ: Այս կարգախոսները երևում են այն դեպքում, երբ Իրաքի ժողովուրդը հավատում է այդ երկրում հոգևորականների կառուցողական դերակատարությանը, ինչի փաստացի ապացույցն այն էր, որ ժողովրդը ողջունեց ԻԼԻՊ-ի դեմ պատերազմելու համար ժողովրդական աշխարհազոր ստեղծելու Այաթոլլահ Սիսթանիի հրահանգը: Մյուս կողմից Իրաքի կառավարությունը ընտրվել է ժողովրդի քվեներով և այս երկրի ժողովուրդը կառավարության ձևավորման համար քվեարկել է շիա խմբերի օգտին:

Երկրորդ պատճառն այն է, որ Իրաքում ցույցերը տեղի են ունենում Արբաիինի առիթով անցկացվելիք քայլերթի հետ միաժամանակ: Թվում է թե այս ցուցերը Արբաինի քայլարշավն են թիրախ դարձրել: Նպատակն այն է, որ այս քայլերթը ծավալուն մասշտաբով չանցկացվի Իրաքում և մյուս կողմից էլ Արբաիինի քայլերթին մասնակցելու համար այլ երկրների, այդ թվում Իրանի քաղաքացիները չայցելեն Իրաք: Սա Իրաքի որոշ քաղաքներում հնչեցվող հակաիրանական կարգախոսների պատճառներից մեկն է:

Երրորդ պատճառն այն է, որ Իրաքում ցույցեր են անցկացվում այն ժամանակ, երբ եմենցիները գերազանցության են հասել սաուդցիների դեմ ու նույնպես օկուպացված տարածքներում կառավարության ձևավորումը հասել է քաղաքական փակուղու:

Իրաքը այն երկրներից է, որ գնում է արտաքին անկախ քաղաքականության ուղղությամբ և դեմ է Եմենի ու Սաուդյան Արաբիայի պատերազմին ու Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացմանը:

Մյուս կողմից Իրաքի աշխարհազորայինների կազմակերպությունը՝ «Հաշդ Ալ-Շաաբին», մոտ հարաբերություններ ունի ԻԻՀ-ի հետ: Այդ իսկ պատճառով ցույցերի անցկացման ու բռնությունների իրագործման հարցում Իրաքը հայտնվել է արաբական-եբրայական-արևմտյան առանցքի ուշադրության կենտրոնում:

Չորրորդ պատճառն այն է, որ Իրաքում ցույցերը տեղի են ունենում այն ժամանակ, երբ կառավարությունը հայտարարում է «Հաշդ Ալ-Շաաբիի» զորանոցների ռմբակոծման հարցով անցկացված հետաքննության արդյունքները և այս երկրի վարչապետ Ադել Աբդոլմահդին շեշտել է, որ Սիոնիստական ռեժիմը ուղղակի դերակատարություն է ունեցել այս հարձակման մեջ: Միևնույն ժամանակ Իրաքի ընթացիկ ցույցերի ընթացքում արաբական ու արևմտյան ԶԼՄ-ների հետապնդած հիմնական նպատակներից մեկն է՝ «Հաշդ Ալ-Շաաբիին» ու բողոքարարներին հանել իրար դեմ և այս խմբին ստիպել բռնություններ գործադրել ժողովրդի դեմ: Արաբական ու արևմտյան ԶԼՄ-ների այս վերաբերմունքը նույնպես ցույց է տալիս, որ այն ամենն ինչ տեղի է ունենում Իրաքում, «սադրանք» է, որը միտված է Իրաքի ռազմական ու անվտանգության ուժերի հատկապես «Հաշդ Ալ-Շաաբիի» թուլացմանը:

Իրականությունն այն է, որ հնարավոր չէ անտեսել Իրաքի տնտեսական դժվարություններն ու կոռուպցիան, սակայն ցույցերի ընթացքում տեղի ունեցած բռնությունները և արևմտյան ու արաբական ԶԼՄ-ների կողմից ընթացող ցույցերի լուսաբանումը ցույց են տալիս, որ իրաքցիները պետք է զգոն լինեն արտասահմանյան որոշ հոսանքների և որոշ երկրների նպատակային դավադրությունների դեմ: