Իրանն առաջատար է տիեզերական գիտության ու արդյունաբերության ոլորտներում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112234-Իրանն_առաջատար_է_տիեզերական_գիտության_ու_արդյունաբերության_ոլորտներում
Շաբաթ օրը, Իրանի Կապի նախարարությունում տեղի ունեցած արարողությամբ, մեկնարկեց Համաշխարհային տիեզերական շաբաթը՝ «Տիեզերական տեխնոլոգիաների զարգացում» կարգախոսով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2019 13:26 Asia/Tehran
  • Իրանն առաջատար է տիեզերական գիտության ու արդյունաբերության ոլորտներում

Շաբաթ օրը, Իրանի Կապի նախարարությունում տեղի ունեցած արարողությամբ, մեկնարկեց Համաշխարհային տիեզերական շաբաթը՝ «Տիեզերական տեխնոլոգիաների զարգացում» կարգախոսով:

Իրանի կապի և տեղեկատվության նախարար Մոհամամդ Ջավադ Ազարին, արարողության ընթացքում շեշտելով տիեզերագնացության զարգացման կարևորությունը,  հայտարարել է, որ մինչև 2021 թվականն Իրանը տիեզերքում տեղակայելու  է մեկ մետր հեռավորության վրա նկարահանումներ իրականացնելու հնարավորությամբ արբանյակներ:

Իրանն այժմ գտնվում է «տիեզերական կիրառական ծրագրերի մշակման» ուղու վրա և օգտագործում է տեղական փորձը ՝ այս արժեքավոր արդյունաբերության միջոցով տիեզերքում իր մասնաբաժինն ունենալու համար:

Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Հոսեյն Սամիմին հայտարարել է, որ «Նահիդ 1» արբանյակը շահագործման է հանձնվել , իսկ «Փարս 1» արբանյակը շահագործման կհանձնվի մինչև իրանական տարվա ավարտը (2020 թ մարտի 21):

Չնայած ներկայումս մի շարք ոլորտներում, ա յդ թվում՝ տիեզերական ու միջուկային գիտության, ցողունային բջիջների և նանոտեխնոլոգիայի ոլոտներում այսօր ականատես ենք խոշոր երկրների մենաշնորհին, սակայն այստեղ կա զարգացման անհրաժեշտություն: Այս առումով, տիեզերական շաբաթը հնարավորություն է տալիս ուշադրություն դարձնել ժամանակակից գիտության ու տեխնոլոգիաների ոլորտի կարևորագույն ճյուղերից մեկին:

ԱՄՆ-ը պատժամիջոցի ենթարկելով Իրանի տիեզերական ոլորտի կառույցներին, փորձում է խոչընդոտել Իրանում այս ոլորտի զարգացմանը: Սակայն իրանցի գիտնականներն ԱՄՆ-ի սահմանափակումները վերածել են առաջընթացի հնարավորության:

Համաշխարհային տիեզերական շաբաթվա ընթացքում տեղի կունենա  79 կարևոր միջոցառում, որոնք ցույց կտան ոլորտի առաջխաղացման մակարդակը: Ինչպես նշել է  Մոհամամդ Ջավադ Ազարին, մինչև 2021 թվականն Իրանը տիեզերքում տեղակայելու է  մեկ մետր հեռավորության վրա նկարահանումներ իրականացնելու հնարավորությամբ արբանյակներ:

Ներկայումս Իրանը կառուցում է 150-200կգ կշռով արբանյակներ, և ունի հեռակառավարվող և հեռահաղորդակցման  արբանյակներ: Այս առաջընթացը վկայում է  ոլորտի ենթակառուցվածքների զարգացման մասին, որոնք նախագծվել են իրանցի մանսագետների կողմից:

Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Մորթեզա Բարարին հայտարարել է. «Հաջորդ տարի մենք նախատեսում ենք կառուցել ևս երկու արբանյակ»:

Համաշխարհային տիեզերական կազմակերպության վերջին զեկույցի համաձայն, գիտության և տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև ստեղծագործ ծրագրերի ոլորտում, Իրանի ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 27.2 և 32.5, որոնց շնորհիվ, Իրանն աշխարհում զբաղեցնում է 46-րդ ու 45-րդ տեղերը:

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Իրանը նորորարության ոլորտում աշխարհում զբաղեցնում է 61-րդ, իսկ Կենտրոնական ու Հարավային Ասիայում՝ երկրորդ տեղը:

Օդաչուով և անօդաչու արբանյակների գործարկման առումով, Իրանը որպես համաշխարհային տիեզերական կազմակերպության 11-րդ անդամ, արբանյակի գործարկման ամբողջական փուլի իրագործման ոլորտում զբաղեցնում է աշխարհում յոթերորդ, արբանյակի կառուցման ու նախագծման ոլորտում 12-րդ տեղերը: Այս ցուցանիշերը ցույց են տալիս, որ Իրանը լրջորեն իրականացնում է գիտության ու տեխնոլոգիայի զարգացմանն ուղղված իր ծրագրերը և առանձնահատուկ ուշադրություն է դարձնում տեիզերական արդյունաբերության զարգացմանը: