Ուկրաինգեյթի նոր կողմերը, նոր բացահայտողի մուտքը սկանդալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112272-Ուկրաինգեյթի_նոր_կողմերը_նոր_բացահայտողի_մուտքը_սկանդալ
Ուկրաինագեյթի սկանդալն ամեն օր նոր ծավալներ է ստանում, ինչն ավելի հավանական է դարձնում նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2019 03:41 Asia/Tehran
  • Ուկրաինգեյթի նոր կողմերը, նոր բացահայտողի մուտքը սկանդալ

Ուկրաինագեյթի սկանդալն ամեն օր նոր ծավալներ է ստանում, ինչն ավելի հավանական է դարձնում նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտը:

Առաջին բացահայտումցի հետո, որը վերաբերում էր  իր ուկրաինացի գործընկերոջ հետ Թրամփի հեռախոսազրույցին, այժմ հայտնվել է երկրորդ անձը, ում բացահայտումն ավելի է մեծացրել Թրամփի իմպիչմենտի հավանականությունը:

Շաբաթ օրը, Դոնալդ Թրամփի պետական հարաբերությունների գծով գրասենյակի փաստաբան Մարկ Զայդը հայտարարել է, որ իր հաճախորդը որն անվտանգության պաշտոնյա է, նոր տեղեկություն է տրամադրել  գլխավոր քննիչ Մայքլ Աթքինսոնին: Աթքինսոնը հարցաքննել է տեղեկատվությունը տրամադրած անձին:

Առաջին անձն ով բացահայտեց հեռախոսազրույցը, ԿՀՎ-ի աշխատակիցներից է: Նա վերջերս հայց է ներկայացրել անվտանգության կառույցներին, որի համաձայն, հուլիսի 25-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում,  Դոնալդ Թրամփը նրան կոչ է արել ռազմական օգնության դիմաց, արագացնել 2020 թ.-ի նախագահական ընտրություններում Թրամփի հիմնական մրցակից Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի կոռուպցիոն գործի հետաքննությունը:

Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազանգի մանրամասների բացահայտումից հետո,  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հայտարարեց, որ պաշտոնապես սկսվել է նախագահ Թրամփին իմպիչմենթի ենթարկելու գործընթացը:  Նա նշել է. «Նախագահի կողմից մինչ օրս ձեռնարկված գործողությունները խախտել են Սահմանադրությունը և սպառնում են երկրի ազգային անվտանգությունը»:

Սենատում հանրապետական մեծամասնության պատճառով Թրամփի իմպիչմենտը չի ստանա անհրաժեշտ ձայները, սակայն հանրապետական որոշ սենատորներ քննադատել են Թրամփի վարչակազմի կոշտ ու անսովոր քայլերը:

Հանրապետական սենատորներ Միթ Ռոմնին, Բեն Սասը և Սյուզան Քոլինսը մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ  2020 թ. նախագահական ընտրություններում հաղթելու համար, Թրամփը դիմել է արտասահմանյան կառավարությունների օգնությանը:

Միթ Ռոմնին իր թուիթերյան էջում գրել է. «Թրամփը դիմել է Չինաստանին, ընտրություններում իր հավանական մրցակից, դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենի նկատմամբ քրեական գործ հարոցելու պահանջով, ինչն ունի միայն միայն քաղաքական դրդապատճառներ: Ռոմնին ընդգծել  է, որ  Ջո Բայդենի նկատմամբ քերական գործ հարցուցելու և նրա որդու գործի հետաքննության ընթանցքն արագացնելու ԱՄՆ նախագահի  պահանջը Չինաստանից և Ուկրաինայից, կոպիտ և աննախադեպ սխալ է: Ավելի ուշ, Թուիթերում արած գրառմն մեջ, Թրամփը  վիրավորանքներ է հասցրել Միթ Ռոմնին: Նա վերջինիս «հպարտ էշ» է անվանել:

Թրամփի այս քայլն, անկասկած ավելացրել է հանրապետականների թերահավատությունը և ընդդիմությունը նրա նկատմամբ: Հետևաբար պետք է ակնկալել, որ հանրապետականներից ոմանք, սենատում Թրամփի իմպիչմենտին կողմ են քվերակելու: