Քրդերը հանդիսանում են Սիրիայում Թուրքիայի ու ԱՄՆ-ի ռազմական միջամտության պատրվակը
Այն դեպքում, երբ Սիրիայի բանակը ներքաշված է այդ երկրում ահաբեկչական խմբավորումների դեմ մղվող պայքարում, Թուրքիան, ԱՄՆ-ի կանաչ լույսով, իր օրակարգում է ներառել Եփրատի արևելյան հատվածի վրա հարձակումը: Թուրքիան հարձակման է ենթարկել Ալ-Հասաքա սահմանային նահանգի հյուսիս-արևելյան Թել Ալ-Թավիլ տարածքը: Այդ տարածքում է գտնվում Սիրիայի քուրդ աշխարհազորայինների ռազմակայաններից մեկը:
Սիրիայի բանակը և նրա դաշնակիցները 2019 թվականի մայիսից ի վեր, սկսել են Իդլիբը ահաբեկչական խմբավորումներից ազատագրելու գործողությունները և այդ ընթացքում կարևոր հաղթանակներ են արձանագրել: Այդ գործողություններն սկսվել են չնայած Թուրքիայի անհամաձայնության և արևմուտքի, հատկապես՝ ԱՄՆ-ի խափանարարության:
Իդլիբի ազատագրման գործողություններից անցնում է հինգ ամիս: Այժմ Թուրքիան, ինչպես միշտ, քրդական ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի պատրվակով, մտադիր է հարձակվել Եփրատի արևելքի վրա: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անցած կիրակի օրը տեղեկացրել էր Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ մոտալուտ ռազմական գործողություններ սկսելու մասին: Միաժամանակ Սիրիայի հյուսիային շրջաններից ամերիկյան զորքերը դուրս են բերվում, որպեսզի ենթահող ստեղծվի Թուրքիայի հարձակման համար: National interest կայքում տեղադրված Մայքըլ Ռուբինի հեղինակած վերլուծական հոդվածում ասված է.«Թուրքիայի նախագահ Էրդողանը, սպառնացել էր միայնակ գործողություն սկսել «քրդական ահաբեկչական ուժերի դեմ»։ Դոնալդ Թրամփը ևս կանաչ լույս ցույց տվեց Էրդողանին այդ գործողություններն իրականացնելու համար:
Քրդերը բնակվում են Սիրիայի երեք շրջաններում՝ Ջազիրա, Քոբանի և Աֆրին: Այդ շրջանները գտնվում են Թուրքիայի հետ Սիրիայի սահմանների հարևանությամբ: Մոտ 9 տարի առաջ, Արևմուտքը, հատկապես Միացյալ Նահանգները, Սիրիայի քրդաբնակ տարածքների անկախության խոստում տալով, փորձեց քրդական խմբերին իր հետ համաքայլ դարձնել Սիրիայի համակարգի դեմ մղվող պայքարում, սակայն քրդական խմբերը կենտրոնացան ահաբեկչության դեմ պայքարի վրա և խուսափեցին դեմ գնալ Սիրիայի համակարգին, ինչը պատճառ դարձավ, որ Անկարան հաճախ արևմուտքի հովանավորությամբ հարձակվի Սիրիայի հյուսիսային շրջանների վրա: Ներկայումս Թուրքիան Սիրիայի վրա հարձակվելու համար այդ երկրի հետ սահմանին մի անցուղու ստեղծումը դարձրել է պատրվակ Իդլիբի բնակիչներին դուրս բերելու և վերջիններս ահաբեկիչների կողմից որպես մարդկային վահան օգտագործումը կանխելու պատճառաբանությամբ:
Այնուամենայնիվ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հաղորդագրություն,որում հայտարարել է, որ կայունության ու խաղաղության պահպանման համար պետք է անվտանգ գոտի ստեղծել, որպեսզի Սիրիայի ժողովուրդը կարողանա ապրել ապահով միջավայրում: Ռեջեբ Թայիբ Էրդողանն այդ հարձակումը բնութագրել է որպես տարածաշրջանին շնորհված «ձիթենու ճյուղ», որը խաղաղության խորհրդանիշ է: Իրողությունն այն է, որ Թուրքիան, ԱՄՆ-ի հովանավորությամբ, փորձում է մի կողմից Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծել, իսկ մյուս կողմից ընթանում է Սիրիայի հյուսիսային շրջանների բնակչության կազմը փոխելու ուղղությամբ: Սիրիայի բնակչության երեք միլիոնը քրդերն են, որոնք ապրում են Թուրքիայի հետ սահմանամերձ տարածքներում և աշխատում են Սիրիայի համակարգի շրջանակում: Սիրիայի հյուսիսային հատվածի վրա հարձակվելու Թուրքիայի հավանական քայլը կարող է վտանգել Իդլիբը ահաբեկիչներից ազատագրելու գործողությունները,ինչին ձգտում է Միացյալ Նահանգները: