ԻԻՀ առաջնորդը կարևորել է նավթային տնտեսությունից հրաժարվելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112319-ԻԻՀ_առաջնորդը_կարևորել_է_նավթային_տնտեսությունից_հրաժարվելու_անհրաժեշտությունը
ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, Թեհրանում ընթացող գիտահենք ընկերությունների և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդես կատարած այցի ժամանակ, կարևորել է նավթային տնտեսությունից հրաժարվելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2019 07:56 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդը կարևորել է  նավթային տնտեսությունից հրաժարվելու անհրաժեշտությունը

ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, Թեհրանում ընթացող գիտահենք ընկերությունների և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդես կատարած այցի ժամանակ, կարևորել է նավթային տնտեսությունից հրաժարվելու անհրաժեշտությունը:

Ցուցահանդեսում Այաթոլլահ Խամենեին այցելել է 30 գիտահենք ընկերությունների տաղավարներ և խոսելով հետազոտողների ու մասնագետների հետ, ծանոթացել է իրանցի երիտասարդների ու մասնագետների գիտական ու տեխնոլոգիական վերջին ձեռքբերումներին և առևտրայնացված նախագծերին:

Ցուցահանդեսում ներկայացվել են բարձր տեխնոլոգիական բժշկական համակարգեր՝ նախատեսված քաղցկեղի հայտնաբերման, հեմոդիալիզի, ռոբոտիների միջոցով և նյարդային պրոթեզների վիրահատության համար նախատեսված,  ինչպես նաև լաբորատոր սարքավորումների, լիովին տեղական արտադրության պատվաստանյութեր, նոր դեղաեղամիջոցներ, ատոմային շարժիչների ու էներգիայի կառավարման և նավթի ու գազի կատալիզատորների արտադրության համար նախատեսված համակարգեր:

ԻԻՀ առաջորդը մշտապես շեշտել է նավթային եկամուտների վրա հիմնված տնտեսությունից հրաժարվելու անհրաժեշտությունը: Սակայն դա չի նշանակում թերագնահատել նավթային եկամուտները: Նավթն արդյունաբերության ու տնտեսության զարգացման կարևորագույն խթաններից է: Այս ռազմավարական արտադրանքը կարելի է  կիրառել  կայուն զարգացման համար, երբ խելացի պլանավորման միջոցով, նավթը ներառվում է գիտելիքահենք ընկերությունների աշխատանքի մեջ:

Նավթի ու հում նավթամթերքը, որոնք չունեն ավելացված արժեք, պետք է վերածվեն ապրանքի, որպեսզի ունենան ավելացված արժեք: Քանի որ այն ոլորտներում, որտեղ առկա է արտադրություն, ինչպիսիք են պետրոքիմիական ու հանքարդյունաբերական ոլորտները,   հնարավոր է ապահովել ավելացված արժեք, արտադրելով նոր տեսակի ապրանքներ:

Իրանի համակարգի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, Այաթոլլահ Խամենեին, այս կապակցությամբ ասել է. «Նավթային տնտեսությունը, այսինքն ՝ հում նավթի վաճառքի վրա հենվելը, մեր տնտեսության գլխավոր թերություններից մեկն է:  Այսօր մենք նավթի գերիներ ենք, նավթի բռունցքների մեջ ենք, նավթը մեր ձեռքերում չէ: Մենք նավթն արտադրում ենք, սակայն արժեքը սահմանում են ուրիշները, այն վաճառելու հնարավորությունն ուրիշների ձեռքում է, նավթի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը նույնպես ուրիշների ձեռքում է: Մենք իրականում նավթի գերին ենք, բայց նավթը պետք է լինի մեր գերին, նավթը պետք է լինի մեր տրամադրության տակ: Սա հստակ քաղաքականություն է: Նավթը ազգային կապիտալ է»:

Այսօրվա զարգացած աշխարհում, լուրջ տարբերություններ կան գիտելիքի վրա հիմնված  և նավթահեն տնտեսության միջև: Չնայած նավթը հարստության աղբյուր է, չմշակված նավթի վաճառքի վրա հիմնվելն աստիճանաբար թուլացնում և ի վերջո ոչնչացնում է արտադրական ենթակառուցվածքները: Այդ իսկ պատճառով, հում նավթի վաճառքի վրա կենտրոնանալը, տհաճ և կործանարար հետևանքներ ունի տնտեսության համար: Հիմք ընդունելով կրթված, ստեղծագործ և նորարար մարդկային ռեսուրսների գիտելիքներն ու տաղանդը, Իրանը կարող է արտադրել ավելացված արժեք ունեցող և գիտելիքի վրա հիմնված ապրանքներ, որոնց մեկ կտորի գինը կարող է հավասար լինլ մի քանի հարյուր բարել նավթի գնին:

Հետևաբար, նավթի փոխարինումը պետք է հիմնված լինի գիտության ու տեխնոլոգիաների վրա: Իրանի առաջնորդն ընդգծում է նավթից կախվածության մեջ գտնվող տնտեսությունից հեռանալու և առկա մարտահավերները ճիշտ գնահատելու կարևորությունը, ինչը կարող է  դրական մեծ ազդեցություն ունենալ երկրի տնտեսական, գիտական ու տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացման վրա: