Իրանի բանակի զորավարժությունը՝ խաղաղության ուղերձով, Իրանի հեղինակության ցուցադրումը
Իրանի հյուսիս-արևմտյան շրջանում անցկացվեց բանակի զորավարժությունը, շեշտը դնելով պատրաստվածության, ուժի ցուցադրության ու խաղաղության ուղերձ փոխանցելու վրա:
Չորեքշաբթի օրը, Իրանի բանակի ցամաքային ուժերի միավորները, Ուրմիայի շրջանում հաջողությամբ անցկացրել են զորավարժություն, որի ընթացքում, բանակի ստորաբաժանումները ցուդադրել են իրենց պաշտպանական պատրաստվածությունն ու գործողությունների արագությունը:
Այս զորավարժության ընթացքում, Իրանի բանակի ցամաքային ուժերը ցուցադրել են նոր զենքեր: Իսկ թիրախին ճշգրտորեն հարվածելու փորձը Իրանի հրետանիի կարևոր ձեռքբերումներից է եղել:
Այս կապակցությամբ, չորեքշաբթի օրը Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատարի տեղակալ բրիգադային գեներալ Նոզար Նեմաթին ասել է.«Իրանի բանակի ցամաքային ուժերը, հենվելով իրենց ուժերի վրա, ինքանաբավության են հասել և թշնամիների կողմից ցանկացած սպառնալիքին համապատասխան, կիրառելու են իրենց արտադրած նոր զինտեխնիկան»:
Ցանկացած երկրի զինված ուժերն իրենց աշխատանքային ամենամյա ծրագրում ներառում են տարբեր զորավարժությունների անցկացումը և ԻԻՀ-ի զինված ուժերը նույնպես բացառություն չեն:
Այս զորավարժություններն անցկացվում են երկու կարևոր նպատակներով: Առաջինը՝ ԻԻՀ-ի բանակի արտադրած նոր զինտեխնիկայի փորձարկումն ու միաժամանակ զինված ուժերի պատրաստվածությունը ստուգելն է:
Երկրորդ՝ Իրանի բանակի, ԻՀՊԿ-ի և իրավապահ մարմինները զորավարժությունների տարածաշրջանի երկրներին ու հարևաններին խաղաղության ու բարեկամության ուղերձի փոխանցումը: Այս զորավարժությունները նաև նախազգուշացնում են թշնամիներին, որ իրենց հաշվարկներում չսխալվեն: Իրանի զինված ուժերը, հենվելով իրենց կարողության ու տեղական գիտության վրա, մշտապես բարձրացնում են պաշտպանական ու ռազմական հզորությունը և այսօր ԻԻՀ-ն «Վստահություն ներշնչող» ուժ է Արևմտյան Ասիայում:
Իսլամական հեղափոխությունն ու Իրանի ժամանակակից պատմությունը ցույց են տալիս, որ Իրանը երբեք ոչ մի պատերազմի սկսողը չի եղել և պատմական որոշ կտրվածքներում շարունակ ինքն իրեն է պաշտպանել: Իրանը տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը իր խաղաղությունն ու անվտանգությունն է համարում և պաշտպանական ու ռազմական ոլորտում ուժի ավելացման քայլերը կատարվում են այս սկզբունքի հիմունքով:
Արևմտյան Ասիայի ու Պարսից Ծոցի տարածաշրջանում անվտանգության հաստատումը ԻԻՀ-ի հիմական ռազմավարեւթյունն է:
Պաշտպանական ու ռազմական կարողությունը հզորության բաղադրիչներինց են համարվում և ԻԻՀ-ը, հարգելով բարիդրացիական հարաբերությունները և հաշվի առնելով հավաքական անվտանգությունը, ավելացնում է իր պաշտպանական ուժը:
Հաշվի առնելով արտաքին քաղաքականության հարթակում ԻԻՀ-ի խաղաղասիրական մոտեցումը, որքանով ավելանա Իրանի պաշտպանական ու ռազմական ուժը, այդքանով այն նպաստելու է տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը: Սա վկայում է, որ Իրանի զինված ուժերը հզորության գագաթնակետին խաղաղության ուղերձ են հղում տարածաշրջանի ժողովուրդներին ու կառավարություններին, քանի որ Իրանի այլոց անվտանգությունը իր անվտանգությունն է համարում: