Զարիֆի նախագիծը՝ Պարսից ծոցի ավնտանգոթյան վերաբերյալ. Անհրաժեշտ քայլերն ու մեխանիզմները
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները կարող են համագործակցել միմյանց հետ և ստորագրելով տարծաշրջանի հարցերին արտաքին միջամտությունն արգելելու վերաբերյալ պայմանագիր, խաղաղություն ու անվտանգություն հաստատել այնտեղ:
Բրիտանական Financial Times պարբերականում լույս տեսած հոդվածում, Զարիֆը գրել է, որ «Հորմուզի խաղաղության» նախաձեռնության շրջանակներում, Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Քուվեյթը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը կարող են ՄԱԿ-ի կանոնադրության ու սկզբունքներիի հիման վրա, ստորագրել տարածաշրջանում արտաքին միջամտություններն արգելող պայմանագիր:
Իրանի ԱԳ նախարարն իր գործունեության ընթացքում ներկայացրել է Պարսից ծոցի տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելուն ուղղված մեծ թվով նախագծեր:
Հարևանների հետ բանակցությունները և կառուցողական համագործակցությունը, փոխադարձ հարգանքը և ուրիշների գործերին չխառնվելն Իրանի արտաքին քաղաքականության երեք կարևորագույն սկզբունքներն են: Եվ այդ շրջանակներում, ԻԻՀ նախագահ Հասն Ռոհանին, ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ գագաթաժողովում ներկայացրեց «Հորմուզի խաղաղության» կամ «հույսի» նախաձեռնությունը:
Երկրների ինքիշխանության նկատմամբ հարգանքը, միջազգային սահմանների անվտանգության պահպանումը, հակամարտոթյունների խաղաղ լուծումը, միմյանց նկատմամբ սպառնալիքների հնչեցումից հրաժարվելը, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելուն ուղղված ջանքերն Իրանի նախագծերի հիմքն են:
Պարսից ծոցի տարածաշրջանը, համաշխարհային էներգետիկ շուկայում և նավագնացության ոլորտոիմ իր կարևոր դերակատրության շնորհիվ, հանդիսանում է համաշխարհային տնտեսական զարգացումների կենտրոնը: Սակայն արտաքին միջամտության հետևանքով, այս տարածաշրջանում քաղաքական ու անվտանգության իրավիճակը լարված է: Այս պայմաններում, Պարսից ծոցի երկրները պետք է համագործակցեն միրմյանց հետ և ստորագրելով արտաքին միջամտություններն արգելող պայմանագիրը և հենվելով փոխվստահության սկբունքի վրա, կառավարեն տարածաշրջանային զարգացումները:
Այս շրջանակներում, ԻԻՀ ԱԳ նախարարը ներկայացել է վերոնշյալ պայմանագիրը ստորագրելու առաջարկը, և դրա գործադրման մեխանիզմները: Նախագծի ուսումնասիրության նպատակով աշխատանքային տարբեր խմբերի ձևավորումն այդ մեխանիզմներից մեկն է, որը հնարավորություն կտա ընդլայնել Պարսից ծոցի 8 երկրների միջև համագործակցությունը և վստահության մթնոլորտը:
Ցանկացած խմբային աշխատանքի ու դրա հաջողության համար, անհրաժեշտ է, որպեսզի երկրները վստահեն իրար և կարողանան համագործակցել միմյանց հետ: Պայմանագրի ստորագրման համար 8 երկրների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խմբերի ստեղծումը, հնարավորությունն կտա հատուկ մեխանիզմների ու ընթացակարգերի միջոցով, անտանգության ոլորտում համագործակցությունների արդյունքում, գտնել ճանապարհներ՝ տարածաշրջանային հակամարտությունների կանխարգելման ու լուծման համար:
Զարիֆի խոսքերով, այս մեխանիզմների թվում կարող են լինել ուղիղ շփման ուղիների ձևավորումը, նախազգուշացնող համակարգերի տեղակայումը, ռազմավարական կապերն ու տվյալների փոխանակումը:
Որքան մեծ լինի Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների պետական ու մասնավոր հատվածների միջև փոխգործակցությունը, այնքան ավելի մեծ կլինի վստահությունը համագործակցության և համատեղ առաքելության նկատմամբ: «Փոխադարձ վստահությունը» խնդիրները լուծելուն ուղղված համատեղ աշխատանքի հիմնաքարն է:
Պարսից ծոցում անվտանգություն հաստատելուն ուղղված ցանկացած նախագծի, այդ թվում՝ Իրանի ԱԳ նախարարի առաջարկած նախաձեռնության համար, կարևոր է վստահության մթնոլորտը և տարածաշրջանի երկրների կողմից միմյանց շահերի հարգումը: