Արաբական երկրների դիրքորոշումները՝ Սիրիայի դեմ Թուրքիայի ռազմական գործողության կապակցությամբ
Սիրիայի հյուսիսի դեմ չորեշքաբթի օրը մեկնարկած Թուրքիայի լայնածավալ գործողությունն իրականացվել է ԱՄՆ-ի հետ համադրաբար և տարբեր արձագանքների է արժանացել արաբական աշխարհի կողմից:
Ընդհանուր առմամբ, արաբական երկրների դիրքորոշումները կարելի է բաժանել երեք մասի՝ հարձակման անտեսում, դրա դատապարտում և աջակցություն հաձակմանը:
Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները, մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Լիբանանի հետ միասին, դատապարտել են Թուրքիայի քայը, այն որակելով որպես ագրեսիա: Տպավորություն է ստեղծվում, որ Ռիադն ու իր դաշնակիցները դեմ են Սիրիայի տարածքային ամբողջականության խախտմանը: Հատկանշական է, որ վերջին 9 տարիների ընթացքում, Ռիադը, ցանկացած այլ երկրից ավելի շատ է գործողություն իրականացրել Սիրիայի ռեժիմի դեմ, այնպես, որ այդ երկրի տարածքի մեծ մասը գտնվում էր ահաբեկիչների վերահսկողության տակ:
Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների կողմից Թուրքիայի քայլի դատապարտումն ունի երկու պատճառ: Առաջինը վերաբերում է Ռիադի ու Անկարայի հարաբերություններին, որոնք լարվեցին Թուրքիայում Սաուդյան Արբիայի հյուպատոսարանում սաուցդի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունից հետո: Սպանությունից հետո, Ռիադը մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդես չգա Սաուդյան Արաբիայի դեմ քննադատական հայտարարությամբ, սակայն արքայազն Մուհամմեդ Բին Սալմանի ջանքերն ապարդյուն անցան:
Երկրորդ գործոնը Ռիադի ու Անկարայի գաղափարական մրցակցությունն է: Թուրքիան պաշտպանում է Արևմտյան Ասիայում Մուսուլման Եղբայրների իշխանության հաստատումը, սակայն Սաուդյան Արաբիան դեմ է այդ գաղափարախոսությանը և անգամ Եգիպտոսի Մուսուլման եղբայրներին համարում է ահաբեկիչներ:
Սաուդյան Արաբիայի դիրքորոշման մեջ հետաքրքիրն այն է, որ Ռիադը դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիսային տարածքնեևր, այն դեպքում, երբ հանդիսանում է Արաբական Լիգա Սիրիայի վերադարձի հիմնական ընդդիմադիրը: Հենց այս պատճառով, կարելի է ասել, որ Ռիադը դատապարտում է Թուքրիայի հարձակումը Սիրիայի դեմ, սակայն չի դատապարտում այդ երկրի տարածքային ամբողջականության խախտումը:
Իրաքն ու Հորդանանն այն երկրների շարքում են, որ երկու երկրների հետ հարաբերությունների պատճառով, չեն դատապարտել հարձակումը, սակայն կոչ են արել դադարեցնել գործողությունները:
Իսկ Կատարի դիրքոշորումը բացառություն էր, քանի որ այս երկիրը միակ արաբական երկիրն է, որ պաշտպանել է Թուրքիայի անօրինական ներխուժումը Սիրիա: Իսկ պատճառն Անկարայի կողմից Դոհային ցուցաբերվող օժանդակությունն էր Կատարի ու չորս արաբական երկրների՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Եգիպտոսի միջև հակամարտության ընթացքում: Այսպիսով, պաշտպանելով Սիրիայի դեմ Թուրքիայի հարձակումը, Կատարը պատասխան աջակցություն է ցուցաբերում Անկարային:
Արաբական երկրների այսքան տարբեր դիրքորոշումները Թուրքիայի գործողությունների նկատմամբ, վկայում են, որ արաբական աշխարհը տառապում է պառակտումներից: