Պենտագոնը նոր զինուժ և ռազմական տեխնիկա է ուղարկում Սաուդյան Արաբիա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112430-Պենտագոնը_նոր_զինուժ_և_ռազմական_տեխնիկա_է_ուղարկում_Սաուդյան_Արաբիա
Ուրբաթ օրը, Պենտագոնը հայտարարել է, որ առաջիկայում 1800 զորային, ինչպես նաև TAAD և Patriot ՀՕՊ համակարգեր և երկու էսկադրիլիա F-15 կործանիչներ է տեղակայելու Սաուդյան Արաբիայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2019 13:05 Asia/Tehran
  • Պենտագոնը նոր զինուժ և ռազմական տեխնիկա է ուղարկում Սաուդյան Արաբիա

Ուրբաթ օրը, Պենտագոնը հայտարարել է, որ առաջիկայում 1800 զորային, ինչպես նաև TAAD և Patriot ՀՕՊ համակարգեր և երկու էսկադրիլիա F-15 կործանիչներ է տեղակայելու Սաուդյան Արաբիայում:

Պենտագոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ձգտում լարվածություն առաջացնել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում և բախումներ ունենալ Իրանի հետ և այդ ուժերի ու սարքավորումների տեղակայումը Սաուդյան Արաբիայում միտված է տարածաշրջանում սպառնալիքներին պատասխանելու կարողության բարձրացմանը:

Պենտագոնի այս քայլը կատարվում է այն բանից հետո, երբ վերջերս Եմենի ուժերը հրթիռային հարձակում էին իրականացրել Արաբիայի արևելյան Արամքո նավթային օբյեկտների վրա: Չնայած Սաուդյան Արաբիայի բանակը Patriot ՀՕՊ  համակարգեր էր տեղադրել նավթային օբյեկտների շուրջ, սակայն այդ համակարգերի առկայությունը չկարողացավ կանխել Եմենի անօդաչու թռչող սարքերի հարձակումը: Սա խնդիրը Սաուդյան Արաբիայում և արտասահմանում շատ քննադատությունների տեղիք է տվել: Պենտագոնը որ 2019 սեպտեմբերին և հոկտեմբերին ընդհանուր թվով 1200 զորային էր ուղարկել Սաուդյան Արաբիա, այժմ  իր զորքերի թիվը կավելացնի, հասցնելով 3000-ի: Սաուդյան Արաբիա ավելի շատ ռազմական տեխնիկա և զորուժ ուղարկելու ԱՄՆ պաշտոնյաների որոշումը կայացել է այն պայմաններում, երբ  Սաուդյան Արամքո ընկերության նավթային օբյեկտների վրա կատարված հարձակումից հետո, Պարսից ծոցի տարածաշրջանում լարվածությունը սրվել է: Ռիադը և Վաշինգտոնը Իրանին են մեղադրում հարձակումն իրականացնելու մեջ: Իրանը հերքել է այդ մեղադրանքները և ԱՄՆ-ի ու Սաուդյան արաբիայի պնդումները անհիմն է համարել: 

Թրամփի վարչակազմի քաղաքականությունը միշտ եղել է սաուդյան ռեժիմին հովանավորելը: Սաուդյան Արաբիան տարածաշրջանում Վաշինգտոնի ռազմավարական և տնտեսական գործընկերն է և ամերիկյան զենքի խոշորագույն գնորդներից մեկը տարածաշրջանում:

Թրամփը բազմիցս նվաստացրել է Սաուդյան Արաբիայի ռեժիմին և  Սաուդյան Արաբիային բնութագրել է որպես կաթնատու կով, որին պետք է կթել մինչև վերջ:

ԱՄՆ-ի կողմից նոր ռազմական ուժ և զինտեխնիկա ու կործանիչներ ուղարկելու որոշումը փաստորեն կատարվում է այդ երկրի անվտանգությունը ապահովելու համար: 

Անկասկած, այդ գործողությունները առանց սաուդցիների կողմից մեծ գումարներ վճարելու չեն իրականացվել: Պենտագոնի այս քայլը ցույց է տալիս, որ չնայած Սաուդյան Արաբիայի կողմից միլիարդավոր դոլարների զենք գնելուն, ոչ միայն սաուդցիները չեն կարողացել արդյունավետ օգտագործել այդ սարքավորումները, այլև այդ զենքերը չեն կարողացել Սաուդյան Արաբիային պաշտպանել Եմենի կողմից իրականացված հրթիռային և ԱԹՍ-երի հարձակումներից: Հետևաբար, այժմ Ռիադը դիմել է Վաշինգտոնին՝ այդ երկրի անվտանգությունը ապահովելու համար: