Պակիստանի վարչապետի այցը Թեհրան. Երկխոսություն երկկողմ և տարածաշրջանային զարգացումների շուրջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112448-Պակիստանի_վարչապետի_այցը_Թեհրան._Երկխոսություն_երկկողմ_և_տարածաշրջանային_զարգացումների_շուրջ
Կիրակի օրը, Պակիստանի վարչապետ Օմրան Խանը Թեհրանում հանդիպում և զրույց է ունենալու ԻԻՀ պաշտոնատարների հետ: Կողմերը մտքերի փոխանակում են կատարելու տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2019 08:44 Asia/Tehran
  • Պակիստանի վարչապետի այցը Թեհրան. Երկխոսություն երկկողմ և տարածաշրջանային զարգացումների շուրջ

Կիրակի օրը, Պակիստանի վարչապետ Օմրան Խանը Թեհրանում հանդիպում և զրույց է ունենալու ԻԻՀ պաշտոնատարների հետ: Կողմերը մտքերի փոխանակում են կատարելու տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումների մասին:

Հաշվի առնելով ընդհանուր երկար սահմանը, ընդհանուր մշակույթն ու պատմությունը, Իրանն ու Պակիստանը տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններ ունեն: Անցած ապրիլին Օմրան Խանի Թեհրան կատարած այցի ընթացքում, կարևոր համաձայնագրեր են ստորագրվել և ներկայումս, Թեհրան-Իսլամաբադ հարաբերությունները նոր փուլ են թևակոխել:

Իրանն ու Պակիստանը, որպես տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO) հիմնադիր պետություններ և իսլամական երկրների համագործակցության կազմակերպության (OIC) ակտիվ անդամներ լավ դիրք են զբաղեցնում քաղաքական, անվտանգության և առևտրատնտեսական ոլորտում համագործակցելու ուղղությամբ:

Անցած ապրիլին Թեհրանում Պակիստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Իրանի ու Պակիստանի ժողովուրդների միջև կապը խորը զգացմունքային է և հակառակ թշնամիների ցանկության,Իրան-Պակիստան հարաբերությունները պետք է ընդլայնվեն »:

Իրանի ու Պակիստանի փոխադարձ քայլերը վկայում են երկու երկրի հարաբերությունները զարգացման ընթացքում են գտնվում: 

Ներկա բարդ պայմաններում, տարածաշրջանային երկխոսություններն ավելի են կարևորվում: Քաղաքական դիտորդների համոզմամբ, նկատի առնելով գեոպոլիտիկական ու գեոստրատեգիական գործոնները, Իրանի ու Պակիստանի շահերը շաղկապված են և այդ առումով կարևորվում են երկու երկրի պաշտոնատարների բանակցությունները:

Նյու-Յորք կատարած վերջին այցի ընթացքում, ամերիկյան մի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Օմրան Խանն ասել է.«Տարածաշրջանում ԻԻՀ հետ առճակատվելը հակասում է համաշխարհային շահերին:

Օմրան Խանը զգուշացրել է, որ Իրանի դեմ պատերազմելը չափազանց բարդ է լինելու և ոչ ոք չի կարող կանխաեսել հետևանքները:

Այն ինչ պարզ է, տարածաշրջանում անկայունությունը ոչ մի երկրի օգտին չէ: Ակնհայտ է, որ Իսլամաբադը Պարսից Ծոցում, Հորմոզի նեղուցում և Օմանի ծովում լարվածության նվազեցման է ձգտում: Ներկայումս ոչ միայն Իրանն ու Պակիստանը, այլև տարածաշրջանի բոլոր երկրները, պետք է ձգտեն լարվածությունների վերացման ու փոխվստահության ստեղծման:

ԻԻՀ-ը համոզված է, որ բարյացակամությամբ կարելի է լավ հարաբերություններ ունենալ հարևանների հետ: ԻԻՀ արտաքին քաղաքականության տեսանկյունից կարևորվում է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնումը: Թեհրանում Պակիստանի վարչապետի հանդիպումները կարող են նպաստել տարբեր հարցերի շուրջ փոխհամաձայնության հաստատմանը: