Արբաինի իրադարձությունների վավերագրությունը (Մաս երկրորդ- երևակայությունից դուրս 2)
Հաղորդման այս մասում, ներկայացված են աշխարհի 21 երկրներից Արբաինի ուխտագնացության մասնակցելու նպատակով Իրաք ժամանած ուխտագնացները Ուխտագնաց Մադագասկարից Մենք բոլոր շիաներին կոչ ենք անում մասնակցել Քարբալայում Արբաինի ուխտագնացությանը: Եկեք այստեղ և բարձր պահեք շիականության հեղինակությունը Ուխտագնաց Գերմանիայից
Ուխտագնաց Բրիտանիայից- Այս քայլերթը կլինի ձեր կյանքի լավագույն փորձառություններից մեկըՈւխտագնաց Չիլիից-Իմ առաջին մասնակցությունն է քայլերթին, աներևակայելի է
Ուխտագնաց Թուրքիայից- Իմամ Ջաֆար Սադեղն ասում էր. «Յուրաքանչյուր ոք, ով ճանաչի Հուսեյնին, և մասնակցի ուխտագնացությանը, ամեն քայլի համար մեկ Ումրա (փոքր հաջ), հատուցում կստանա»
Ուպտագնաց Չիլիից- Աշխարհի տարբեր ծայրերից միլիոնավոր ուխտագնացներ այստեղ են՝ քայլերթին մասնակցելու համար, որպեսզի հաստատեն իրենց ուխտը Հուսեյնի հետ և ասեն. «Հուսեյն, մենք եկել ենք և մենք քեզ հետ ենք»
Ուխտագնաց Ավստրալիայից- Եթե անգամ մի պահ զգաք այն, ինչ ես զգում եմ, խոստանում եմ, որ ամեն տարի կգաք այստեղ
Ուխտագնաց Թուրքիայից- Զոհաբերություն և աջակցություն ուրիշներին: Եվ այս ամենը միայն ու միայն Աստծուն հաճոյանալու համար
Ուխտագնաց Արգենտինայից- Իմ ուղերձը մուսուլմաններին և այլ կրոնների ներկայացուցիչներին այն է, որ մասնակցեն այս ուխտագնացությանը, և զգան այն էներգիան, որ մարդը ստանում է, երբ գալիս է այստեղ
Ուխտագնաց Հնդկաստանից- Իմամ Հուսեյնի ուխտագնացությունից հետո, կյանքը բաժանվում է երկու մասի՝ ուխտագնացությունից առաջ և հետո: Ես մարդկանց կոչ եմ անում մասնակցել ուխտագնացությանը և այդ ժամանակ նրանք կհասկանան, որն է իսկական սերը
Ուխտագնաց Աֆրիկայից- Ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր Քարբալա չեն եկել՝ իմամ Հուսյենին այցելելու համար: Քանի դեռ ինքներդ այստեղ չեք եկել, չեք հասկանա այս ուխտագնացության իմաստը
Ուխտագնաց Լիբանանից- Ամեն ոք, ով մասնակցի Արբաինի ուխտագնացությանը, նորից կցանկանա վերադառնալ այստեղ, քանի որ այս ուխտագնացության մեջ կա հատուկ զգացողություն: Բոլորին հրավիրում եմ մասնակցել Արբաինի ուխտագնացությանը