Թուրքիան մերժել է Սիրիայի քրդերի հետ բանակցելու առաջարկը
Այն պայմաններում, երբ Թուրքիան պարտադրյալ պատերազմ է սկսել Սիրիայի քրդերի դեմ, Անկարայի կառավարությունն անհնար է համարել քրդերի հետ բանակցելը:
Պատասխանելով Սիրիայում տարածքում գործողությունները դադարեցնելու համար ԱՄՆ-ի միջնորդության առաջարկին, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասել է.«Միայն զենքերը վայր դնելու դեպքում Թուրքիան կբանակցի ահաբեկիչների հետ»:
Սիրիայի հյուսիսում, Թուրքիայի բանակի գործողությունները սկսվելուց հետո, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ կկարողանա միջնորդել քրդերի և Անկարայի կառավարության միջև, որպեսզի վերջ դրվի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությանը: Թրամփն այն պայմաններում է նման հույս հայտնել, երբ վերջերս ԻԼԻՊ-ին դիմակայելու հարցում ԱՄՆ-ի հետ Սիրիայի քրդերի միասնության մասին հարցմանը պատասխանելով, ասել էր, որ Սիրիայի քրդերը ԱՄՆ-ի բանակի հետ գործակցության դիմաց վարձատրվել ու պարգևատրվել են:
Այդ հայտարարությամբ, ԱՄՆ-ի նախագահը իր նախկին դաշնակիցներին, այսինքն Սիրիայի քուրդ աշխարհազորայիններին, որպես ԱՄՆ-ի բանակի վարձկաններ է ներկայացրել:
Նկատի առնելով Իրաքի տարածքում ՔԲԿ-ի զինյալների հետ էրդողանի կառավարության պատերազմը, կարելի է կանխատեսել, որ թուրք զորայինները օրակարգի մեջ են դնելու նաև Իրաքի քրդերի դեմ գործողությունը: Այս բոլորն այն դեպքում, երբ թուրք դիվանագետները, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները և մեծ թվով փորձագետներ ավելի վաղ, բազմիցս Անկարայի կառավարությունից պահանջել են Թուրքիայի անցած ութ տարիների արտաքին քաղաքականության սխալները հատուցելու և Սիրիայի հյուսիսում պատերազմին վերջ դնելու համար, ընդունեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օրինական կառավարության և այդ երկրի քրդերի հետ բանակցելու առաջարկը:
Փորձագետների համոզմամբ, Անկարայի կառավարությունը Սիրիայի տարածքում ռազմական գործողություն իրականացնելու ծանր ծախսերի փոխարեն, պետք է կարգավորի Դամասկոսի կառավարության հետ իր հարաբերությունները , քանի որ այդ հարաբերությունները կողմերի և երկու մուսուլման ժողովուրդների օգտին է լինելու:
Վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ Էրդողանի կառավարությունը խիստ անկարող է ընդդիմության հետ բանակցելու հարցում: Օրինակ, մինչև նախքան 2015թ. խաղաղության բանակցություններում քրդերի խնդիրների կարգավորման գործի ընթացքում, Սորոչում տեղի ունեցած մի պայթյունի պատրվակով, ձախողեցին այդ երկարատև բանակցությունները: Դա այն դեպքում, երբ քրդերի հետ թուրքիայի խաղաղության բանակցություններն արդյունավորման շեմին էին: Այդ իսկ պատճառով, մեծ թվով փորձագետներ Սորոչի պայթյունը դիտավորյալ են համարում, որպեսզի հարվածեն քրդերի հետ Թուրքիայի խաղաղության գործընթացին: Անկարայի պաշտոնատարները ցույց են տվել, որ անկարող են խաղաղ կարգավորել ներքին ու տարածաշրջանային խնդիրները: Այդ իսկ պատճառով, ՔԲԿ-ի նման աշխարհազորայինների փոքր մի շարժմանը պատժելու համար օգտվում են բանակից իր ռազմական բոլոր հնարավորություններով: