Տարածաշրջանային անվտանգության պայմանագիր. Արևմտյան Ասիայի տարածաշրջանի անհրաժեշտությունը
Արևմտյան Ասիայի տարածաշրջանում շարունակվող անապահովության և պատերազմի պայմաններում, տարածաշրջանային անվտանգության պայմանագրի վերաբերյալ առաջարկներն ավելացել են:
Վերջին տասնամյակում Արևմտյան Ասիայի տարածաշրջանը ամենից շատ է ականատես եղել պատերազմի, անապահովության և քաոսի: Այս իրավիճակը պայմանավորված է ներտարածաշրջանային և արտատրածաշրջանային տարբեր գործոններով: Արևմտյան Ասիայի տարածաշրջանի հիմնական առանձնահատկություններից մեկըլարվածությունն է: Միջազգային հարաբերությունների տեսաբան Բարրի Բուզանն ասել է, բռնությունն Արևմտյան Ասիայի տարածաշրջանի հիմքում է: 20-րդ դարում արևմտյան գաղութարարների կողմից որոշ երկրների ձևավորումը, տարածաշրջանի հարուստ էներգետիկ ռեսուրսները և Սիոնիստական կեղծ ռեժիմի ստեղծումը, արևմտյան Ասիայում բռնության և պատերազմի ներքին պատճառներից են:
Արևմտյան Ասիայում քաոսի և պատերազմի ձևավորման և տարածման վրա ազդող ամենակարևոր գործոնը, միջազգային տերությունների միջամտությունն է տարածաշրջանի ներքին գործերին և որոշ իշխանությունների անվտանգության ապահովումն այդ ուժերի կողմից:
Չնայած բռնությունն ու քաոսը Արևմտյան Ասիայում աճում են և այդ տարածքում տեղի է ունեցել Եմենի հումանիտար աղետը, սակայն ոչ միայն տարածաշրջանի երկրների միջև գոյություն չունի տարածաշրջանային անվտանգության պայմանագիր: Բացի այդ, տարածաշրջանի տարբեր երկրների շահերի բախումը նույնպես ազդում է բռնության և քաոսի տարածմանը:
Հաշվի առնելով այս իրավիճակը, ԻԻՀ-ը առաջարկել է տարածաշրջանային անվտանգության համաձայնագիր ստորագրել: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը առաջարկել էտարածաշրջանի երկրների միջև «ոչ ագրեսիվ» պայմանագիր ստորագրել: Շաբաթ օրը Մարոկկոյում անցկացվող «Գլոբալ քաղաքականություն» թեմայով համաժողովիի ընթացքում, Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Աբդուլ Ռահման ալ-Սանին նույնպես առաջարկել է անվտանգության հաստատման և բանականության հիմնական սկզբունքների վրա տարածաշրջանային անվտանգության պայմանագրի ստորագրել Արևմտյան Ասիայիում: Ավելի վաղ Կատարի էմիր Շեյխ Թամիմը նույնպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նիստում բարձրացրել էր տարածաշրջանային անվտանգության պայմանագրի հարցը: ԻԻՀ նախագահը նույնպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացրեց Հորմուզի խաղաղության նախաձեռնությունը:
«Ոչ ագրեսիվ» պայմանագիր կամ տարածաշրջանային անվտանգության պայմանագիր ստորագրելը կարող է վստահություն ստեղծել տարածաշրջանային երկրների միջև: Վստահությունն Արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների, հատկապես տարածաշրջանի երկրների միջև կորած օղակն է: Երկրների հարաբերություններում վստահության բարձրացումը նշանակում է անվտանգության բարձրացում և տարածաշրջանում բռնության և քաոսի նվազեցում: Մյուս կողմից, այն կնվազեցնի տարածաշրջանի երկրների կախվածությունը արտատարածաշրջանային ուժերից: Անվտանգությունն Արևմտյան Ասիայի տարածաշրջանի այն խնդիրներից է, որը կապված արևմտյան տերությունների շահերի հետ: Եվ դա ոչ միայն չի ապահովել անվտանգությունը, այլև կանխել է տարածաշրջանի երկրների կոնվերգենցիան: