Տարածաշրջանային անվտանգության պայմանագիր. Արևմտյան Ասիայի տարածաշրջանի անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112492-Տարածաշրջանային_անվտանգության_պայմանագիր._Արևմտյան_Ասիայի_տարածաշրջանի_անհրաժեշտությունը
Արևմտյան Ասիայի տարածաշրջանում շարունակվող անապահովության և պատերազմի պայմաններում, տարածաշրջանային անվտանգության պայմանագրի վերաբերյալ առաջարկներն ավելացել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2019 13:46 Asia/Tehran
  •  Տարածաշրջանային անվտանգության պայմանագիր. Արևմտյան Ասիայի տարածաշրջանի անհրաժեշտությունը

Արևմտյան Ասիայի տարածաշրջանում շարունակվող անապահովության և պատերազմի պայմաններում, տարածաշրջանային անվտանգության պայմանագրի վերաբերյալ առաջարկներն ավելացել են:

Վերջին տասնամյակում Արևմտյան Ասիայի տարածաշրջանը  ամենից շատ է ականատես եղել պատերազմի, անապահովության և քաոսի: Այս իրավիճակը պայմանավորված է ներտարածաշրջանային և արտատրածաշրջանային տարբեր գործոններով: Արևմտյան Ասիայի տարածաշրջանի հիմնական առանձնահատկություններից մեկըլարվածությունն է: Միջազգային հարաբերությունների տեսաբան Բարրի Բուզանն ասել է, բռնությունն Արևմտյան Ասիայի տարածաշրջանի հիմքում է: 20-րդ դարում արևմտյան գաղութարարների կողմից որոշ երկրների ձևավորումը, տարածաշրջանի հարուստ էներգետիկ ռեսուրսները և Սիոնիստական կեղծ ռեժիմի ստեղծումը, արևմտյան Ասիայում բռնության և պատերազմի ներքին պատճառներից են:

Արևմտյան Ասիայում քաոսի և պատերազմի ձևավորման և տարածման վրա ազդող ամենակարևոր գործոնը, միջազգային տերությունների միջամտությունն է տարածաշրջանի ներքին գործերին և որոշ իշխանությունների անվտանգության ապահովումն այդ ուժերի կողմից:

Չնայած բռնությունն ու քաոսը Արևմտյան Ասիայում աճում են և այդ տարածքում տեղի է ունեցել Եմենի հումանիտար աղետը, սակայն ոչ միայն տարածաշրջանի երկրների միջև գոյություն չունի տարածաշրջանային անվտանգության պայմանագիր: Բացի այդ, տարածաշրջանի տարբեր երկրների շահերի բախումը նույնպես ազդում է բռնության և քաոսի տարածմանը:

Հաշվի առնելով այս իրավիճակը, ԻԻՀ-ը առաջարկել է տարածաշրջանային անվտանգության համաձայնագիր ստորագրել: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը առաջարկել էտարածաշրջանի երկրների միջև «ոչ ագրեսիվ» պայմանագիր ստորագրել: Շաբաթ օրը Մարոկկոյում անցկացվող «Գլոբալ քաղաքականություն» թեմայով համաժողովիի ընթացքում, Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Աբդուլ Ռահման ալ-Սանին նույնպես առաջարկել է անվտանգության հաստատման և բանականության հիմնական սկզբունքների վրա տարածաշրջանային անվտանգության պայմանագրի ստորագրել Արևմտյան Ասիայիում: Ավելի վաղ Կատարի էմիր Շեյխ Թամիմը նույնպես  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նիստում բարձրացրել էր տարածաշրջանային անվտանգության պայմանագրի հարցը: ԻԻՀ նախագահը նույնպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացրեց Հորմուզի խաղաղության նախաձեռնությունը:

«Ոչ ագրեսիվ» պայմանագիր կամ տարածաշրջանային անվտանգության պայմանագիր ստորագրելը կարող է վստահություն ստեղծել տարածաշրջանային երկրների միջև: Վստահությունն Արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների, հատկապես տարածաշրջանի երկրների միջև կորած օղակն է: Երկրների հարաբերություններում վստահության բարձրացումը նշանակում է անվտանգության բարձրացում և տարածաշրջանում բռնության և քաոսի նվազեցում: Մյուս կողմից, այն կնվազեցնի տարածաշրջանի երկրների կախվածությունը արտատարածաշրջանային ուժերից: Անվտանգությունն Արևմտյան Ասիայի տարածաշրջանի այն խնդիրներից է, որը կապված արևմտյան տերությունների շահերի հետ:  Եվ դա ոչ միայն չի ապահովել անվտանգությունը, այլև կանխել է տարածաշրջանի երկրների կոնվերգենցիան: