Մագնիս 2
«Մագնիս»-ը վավերագրական հաղորդում է՝ նվիրված Իմամ Հոսեյնի նահատակության քառասնօրյակին, մուսուլման ու ոչ-մուսուլման լսարանին պարզ լեզվով այս իրադարձության հետ ծանոթացնելու համար: Հաղորդման ընթացքում հարցազրույցներ են արվում Իրաքում Իմամ Հոսեյնի քայլերթին մասնակցած ուխտավորների հետ:
Ուխտագնաց Թաիլանդից
Ուզում եմ ոչ միայն մուսուլման, այլ նաև այլ կրոնների ներկայացուցիչ իմ եղբայրներին հրավիրել մասնակցելու այս քայլերթին: Քանի որ իմամ Հուսեյնն իր ու իր ընտանիքի կյանքը զոհաբերեց համաշխարհային խաղաղության համար:
Ուխտագնաց Թուրքիայից
Երբ վերադառնամ Թուրքիա, այս ճանապարհի մասին կպատմեմբ բոլորին: Այստեղ գալիս ենք, քանի որ սիրում ենք իմամ Հուսեյնին: Սա շիաների սիրո ճանապարհն է և այդ պատճառով, մենք եկել ենք այստեղ:
Ուխտագնաց Ռուսաստանից
Վստահաբար, երբ վերադռնամ, հնարավորինս շատ կպատմամ այս երթի մասին ու կաշխատեմ մյուս տարի հնարավորինս շատ մարդ ինձ հետ բերել այստեղ: Բացի այդ, ես ճիշտ տեղեկություններ կփոխանցեմ շիաների մասին: Հակառակ այն ամենի, ինչ այսօր ներկայացնում են մեզ իսլամի թշնամիները:
Ուխտագնաց Ավստրալիայից
Ինձ ասել էին, որ սա անհավաական մեծ փորձ է , սակայն այն աննկարագրելի է և հնարավոր չէ բացատրել այն զգացողությունը, որ ունենում ես: Միայն ինքներդ այստեղ գալով կարող եք դա զգալ:
Ուխտագնաց Ֆրանսիայից
Դիմում եմ նրանց, ովքեր դիտում են մեզ և հրավիրում միանալ մեզ: Նրանց, ովքեր ցանկանում են գալ այստեղ ու տեսնել դրախտը: Նրանց հրավրում եմ մասնակցել Նաջաֆ-Քարբալա ճանապարհի քայլերթին:
Ուխտագնաց Բրիտանիայից
Կարող եմ ասել, որ սա լավագույն փորձն է, որ մինչ այժմ ունեցել եմ: Դրա համար պարտական եմ այն խմբրին, որի հետ եկել եմ այստեղ: Սակայն սա մի փորձ է, որը կարող եք ունենալ ձեր կյանքում միայն մեկ անգամ: Հույսով եմ որ կկարողանամ նորից գալ այստեղ:
Ուխտագնաց Բրիտանիայից
Ով աշխարհի մարդիկ, սա Արբաինի քայլերթն է: Աշխարհի ամենամեծ ու բազմամարդ քայլերթը: Սիրո գեղարվեստական արտահայտություն, որը կարելի է պատմել միայն մարդկնց միջոցով: Ձեզ նույնպես հրավիրում եմ ականտես լինել սիրո այս դրսևորմանը: