Սերը՝ Հուսեյնական Արբաինի քայլերթում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112563-Սերը_Հուսեյնական_Արբաինի_քայլերթում
Արբաինի հոգևոր մթնոլորտը կյանքի այնպիսի զգացողություն ունի, որը գալիս է Քարբալայի նահատակից և երանգավորվում ուխտավորների քայլերում:Իմամ Հուսեյնը հզոր մագնիսի նման շարունակում է անխափան գրավել սիրահարների սրտերը, և այս սիրահարները այդ անվերջանալի ձգողականության դիմաց ընթանում են համաքայլ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 16, 2019 13:35 Asia/Tehran

Արբաինի հոգևոր մթնոլորտը կյանքի այնպիսի զգացողություն ունի, որը գալիս է Քարբալայի նահատակից և երանգավորվում ուխտավորների քայլերում:Իմամ Հուսեյնը հզոր մագնիսի նման շարունակում է անխափան գրավել սիրահարների սրտերը, և այս սիրահարները այդ անվերջանալի ձգողականության դիմաց ընթանում են համաքայլ:

Արբաինը ,իմամ Աբդոլլահ ալՀուսեյնի սիրահարներին աննկարագրելի  սիրով է պատում: Ամեն տարի մարգարեի գերդաստանի  միլիոնավոր սիրահարներ,միասնաբար նշում  են Արբաինը և կազմակերպում սգահանդեսներ:Այս հանդիսավոր արարողությունը, որը նվիրված է  հիջրեթի 61 թվականին (Ք.Ծա. 680 թ.)  Քարբալայի ողբերգության ընթացքում նահատակված  իմամ Հուսեյնի և նրա  72 զինակիցների և մարգարեի գերդաստանի  հիշատակին: Այն յուրահատուկ ծեսերից է, որ  Իրաքի շիաները   նշում են  մինչ օրս,և հավատարիմ են մնացել դրան :