Սիրիայի դեմ Թուրքիայի հարձակումը. Ասադի հակազդեցությունը, Զարիֆի բանակցությունները
Հակադարձելով Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանների դեմ Թուրքիայի բանակի հարձակմանը, Բաշար Ասադն ընդգծել է, որ Սիրիան պատասխանելու է Թուրքիայի բանակի հարձակումներին:
Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ֆալեհ ալ-Ֆայազի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահն ասել է, որ Սիրիան օրինական միջոցներով հակադարձելու է Թուրքիայի հարձակումներին: Ասադն իր երկրի հյուսիսային շրջանների դեմ Թուրքիայի բանակի գործողությունը բացահայտ ոտնձգություն է բնութագրել:
Թուրքական զինված ուժերը հարձակվել են Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանների դեմ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով, Սիրիայի քրդերի, ՔԲԿ-ի դեմ պայքարի և անվտանգության մտահոգությունների վերացման նպատակով: Սիրիայի հյուսիսում Թուրքիայի երրորդ ռազմական գործողությունը կոչվել է «Խաղաղության աղբյուր»:
Քրդերի հարցն արդեն մի քանի տասամյակ օրակարգում է: Սիրիայի և Թուրքիայի միջև ստորագրված Ադանայի համաձայնությունը լավագույն միջոցն է երկու երկրի սահմաններում անապահովությունը վերացնելու և քրդերի հետ կապված Թուրքիայի մտահոգությունը փարատելու համար:
Երկու երկրի սահմաններում ահաբեկիչների դեմ պայքարի ուղղությամբ Թուրքիայի և Սիրիայի միջև համատեղ համագործակցությանը կողմ են մեծ թվով երկրներ, այդ թվում՝ ԻԻՀ-ը և Ռուսաստանը:
Հինգշաբթի օրը, Իրանի և ՌԴ արտգործնախարարներ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Սերգեյ Լավրովը, կարևորել են Անկարա-Դամասկոս և Սիրիայի պաշտոնատարների ու քրդերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը: Զարիֆն ու Լավրովը Թեհրանի ու Մոսկվայի պատրաստակամությունն են հայտնել նման հաղորդակցությունը դյուրացնելու համար:
Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել նաև Իրաքի ու Սիրիայի արտգործնախարարների հետ, որի ընթացքում կարևորվել է Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգումը:
Ահաբեկչության դեմ պայքարը բոլոր պետությունների ցանկությունն է և այդ ուղղությամբ Սիրիայի կառավարությունն ունի միջազգային հանրության աջակցության կարիքը: Հետևաբար, Թուրքիան այդ քայլը պետք է իրականացնի Սիրիայի բանակի կողքին:
Կառուցողական ցանկացած համագործակցություն պահանջում է երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգում: Սակայն Թուրքիան «Խաղաղության աղբյուր» գործողությամբ անտեսել է այդ սկզբունքը: Այդ քայլին խիստ հակադարձել է Բաշար Ասադը:
Սիրիայի և Թուրքիայի սահմաններում կայուն անվտանգության հաստատման համար կարևորվում է նաև Սիրիայի կենտրոնական իշխանության դերը և առանց Բաշար Ասադի հետ համաձայնության, ցանկացած գործողություն նշանակում է խախտել Սիրիայի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Անկարան, Թեհրանն ու Մոսկվան Աստանայի բանակցություններում բազմիցս կարևորել են Սիրիայի տարածքային ամբողջականության ու ազգային ինքնիշխանության հարգումը: