Հուսեյնական Արբաինի քայլերթը հանրահավաք է հանուն ազատության ու ճնշվածների պաշտպանության
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i112663-Հուսեյնական_Արբաինի_քայլերթը_հանրահավաք_է_հանուն_ազատության_ու_ճնշվածների_պաշտպանության
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, հարավ արևմտյան Չազաբեի սահմանային տերմինալ կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասել է.«Հուսեյնական Արաբինի քայլերթն առանցքային նշանակություն ունի  Պաղեստինի ժողովրդի ազատության ու պաշտպանության համար և այն հակասիոնիստական հանրահավաք է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2019 09:23 Asia/Tehran
  • Հուսեյնական Արբաինի քայլերթը հանրահավաք է հանուն ազատության  ու  ճնշվածների պաշտպանության

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, հարավ արևմտյան Չազաբեի սահմանային տերմինալ կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասել է.«Հուսեյնական Արաբինի քայլերթն առանցքային նշանակություն ունի  Պաղեստինի ժողովրդի ազատության ու պաշտպանության համար և այն հակասիոնիստական հանրահավաք է»:

Ուրբաթ օրը տեղի ունեցած այցի շրջանակում, նշելով, որ այս տարվա Արբաինի քայլերթին մասնակցել են միլիոնավոր ուխտավորներ Իրանից և այլ երկրներից, Շամխանին հավելել է. «Թե՛ Իրանում և  թե՛ Իրաքում,  քայլերթն իրականացել է անվտանգ պայմաններում»:

Արբաինի մեծ քայլերթը լի է հոգևոր արժեքներով ու կրոնական հավատալիքերով: Այն ուղեկցվում է համաշխարհային ուղերձներով: Արբաինի քայլերթի ընթացքում հավատացյալներն առընչվում են վեհ ու բացառիկ արժեքների հետ, ինչպես նվիրվածությունը, զոհաբերությունը և հյուրընկալությունը: 

Տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների ֆոնին, Արաբինը հնարավորություն է Աշուրայի ապստամբության նպատակները համաշխարհային դարձնելու համար: Աշուրայի ապստամբության առանցքը կազմում  է բռնատարերի դեմ պայքարը:

Արաբինի քայլերթին մասնակցել են նաև այլ կրոնների հետևորդներ, այդ թվում՝ քրիստոնյաներ ու հրեաներ: Ինչը վկայում է այն ճշմարտության մասին, որ իմամ Հուսեյնի արտադարատենչ  ու ազատատենչ գաղափարն ու ուղին միայն շիաներին ու մուսուլմաններին չեն պատկանում:

Արբաինի քայլերթը կրոնական ու հոգևոր արժեքներից բացի, նաև ունի քաղաքական ու հասարակական խոր ազդեցություններ : Այս քայլերթը պատմական հիմք ունենալով դարձել է համատեղ դիսկուրս մուսուլմանների միջև ,ինչը հասարական հարստություն է և իրականում արտահայտում է  մուսուլմանների փափուկ ուժը:

Ֆրանսիացի փիլիսոփա, սոցիոլոգ Էմիլ Դյուրկհեյմի կարծիքով, այն ինչ հասարակությանը կանգուն է պահում, համերաշխությունն է դրա անդամների միջև: Էմիլ Դյուրկհեյմը համոզված է «Չկա հասարակություն, որը կարիք չունենա պարբերաբար ցուցադրել հավաքական զգացմունքներ ու գաղափարներ, դրանց պահպանման նպատակով, քանզի դրանք են կազմում հասարակության միասնության  բաղկացուցիչ տարրերը»:

Այս հսկայական հասարակությունն այժմ կարողացել է բարձր մակարդակում ապացուցել իր միասնությունը և ի ցույց դնել ընդհանուր ինքնություն աշխարհի տարբեր երկրներից մասնակցած միլիոնանոց հավաքում:

Սակայն  բոլոր հնարավորություններին զուգահեռ, այս արարողության առջև կանգնել են նաև սպառնալիքներ: Ահաբեկչական քայլերն ու օտարերկրյա ուժերի ներթափանցումն  ուղղված են այդ հսկայական շարժումն անապահով դարձնելուն ու դրա արժեքների թուլացմանը: Սակայն նույնիսկ վտանգի ու սպառնալիքի պայմաններում, Արբաինի քայլերթն իրականացել է ուխտավորների բուռն ցանկության ու սիրո շնորհիվ: Այս տարվա փորձը վկայում է հոգևոր արժեքների աճի ու կատարելության հասնելու մասին:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին  իմամ Հուսեյնի անվան համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում ասել է.«Իսլամի պատմության ընթացքում Արբաինը հենց սկզբից եղել է Աշուրայի հզոր ուժի փոխանցողը»:

Գերապատիվ առաջնորդն ընդգծելով հուսեյնական Արբաինի քայլերթին հոգևոր արժեքների ու գաղափարների ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը, հավելել է.«Իմաստության և գիտության աջակիցները պետք է մեծ ջանք գործադրեն այս ճանապարհին»: